Երկուշաբթի , 15 Հունիսի 2026

Դեսպանատների համար նոր շենքե՞ր կկառուցվեն

Դեսպանատների համար նոր շենքե՞ր կկառուցվեն

Thu, 23 Apr 2026 13:40:29 +0400


Հայաստանի և Ղազախստանի միջև նախատեսվում է կառուցել նոր դիվանագիտական շենքեր՝ երկու երկրների մայրաքաղաքներում։ Համապատասխան համաձայնագրի վավերացումը հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում։

Փաստաթուղթը վերաբերում է հողատարածքների փոխադարձ տրամադրմանը, որի հիման վրա Հայաստանի Հանրապետությունում և Ղազախստանում կկառուցվեն նոր դեսպանատներ։ Նախագիծը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։

Նշվում է, որ համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի նոյեմբերի 21-ին և ուղղված է դիվանագիտական ենթակառուցվածքների զարգացմանը։

Ըստ հիմնավորման՝ ներկայումս Ղազախստանում Հայաստանի դեսպանությունն աշխատում է վարձակալվող տարածքում, ինչը երկարաժամկետ հեռանկարում առաջացնում է թե՛ ֆինանսական, թե՛ գործառնական սահմանափակումներ։ Նոր շենքի կառուցումը նպատակ ունի ապահովել ավելի կայուն և արդյունավետ գործունեություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հիքմեթ Հաջիեւը Դիլիջանում է

Հիքմեթ Հաջիեւը Դիլիջանում է Sun, 14 Jun 2026 19:18:17 +0400 Հայաստանի Դիլիջան քաղաքում, այսօր՝ հունիսի …