Երկուշաբթի , 27 Հուլիսի 2026

Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի հետ միանալու մասին

Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի հետ միանալու մասին

Thu, 23 Apr 2026 13:42:44 +0400


«Կյանքը շատ ավելի բարդ է, քան թատրոնը, և եթե մինչ այժմ դրանում համոզված չեք, ապա ապագայում անպայման կհամոզվեք»։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Աննա Հակոբյանի հետ հարաբերություններին։

Վարչապետը նշել է, որ երբ Աննա Հակոբյանը հրապարակային հայտարարություն էր արել, ինքը հայտնել էր, որ հարգանքով է վերաբերվում այդ որոշմանը, սակայն չի ասել, թե համաձայն է դրա հետ։ Նրա խոսքով՝ ինքը քայլեր է ձեռնարկել իրավիճակը փոխելու համար։

Փաշինյանը նաև ընդգծել է, որ ուրախ է տեղի ունեցածի համար և կարևորում է այն փաստը, որ հնարավորություն ունի պահպանելու ընտանիքը։ Նրա խոսքերով՝ սա նոր հնարավորություն է՝ ամրապնդելու ընտանեկան հարաբերությունները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եվրոպան բարձր գին կվճարի իր արարքների համար․ Դոնալդ Թրամփ

Եվրոպան բարձր գին կվճարի իր արարքների համար․ Դոնալդ Թրամփ Sat, 25 Jul 2026 13:00:32 +0400 …