Սերժ Սարգսյանը եւ փեսան՝ Միքայել Միասյանը 8 տարի անց հանդիպել են այլ երկրում

Սերժ Սարգսյանը եւ փեսան՝ Միքայել Միասյանը 8 տարի անց հանդիպել են այլ երկրում

Thu, 23 Apr 2026 17:17:39 +0400


Սերժ Սարգսյանն այն եզակի մարդկանցից է՝ ոչ միայն Հայաստանի ղեկավարների, այլև ընդհանրապես իմ կյանքում հանդիպած անհատների շարքում, ով հրապարակավ ընդունում է իր սխալը։ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է։ Մենք, ցավոք, հաճախ պատրաստ ենք գնալ մինչև կործանում, միայն թե չասենք՝ «Այո՛, այստեղ սխալվել ենք»։

Ես դա երբեք չեմ համարել թուլություն։ Ընդհակառակը, սա ներքին ուժի, քաղաքական հասունության և մարդկային մեծության նշան է։ Սերժ Սարգսյանը Հայաստանի ղեկավարներից միակն է, ով ժողովրդի ճնշման պայմաններում հեռացավ իշխանությունից՝ երկիրը չտանելով ներքին բախման ու արյունահեղության։

Սերժ Սարգսյանի սխալները, իհարկե, չեն վերանում միայն այն պատճառով, որ նա դրանք ընդունում է։ Բայց սխալի ընդունումն արժեք ունի այն ժամանակ, երբ դրանից բխում է հետևություն՝ չկրկնել նույնը, չտրվել ամբիցիաներին, վեր կանգնել անձնական ու թիմային շահերից և առաջնորդվել բացառապես պետական ու ազգային շահերով, այլ ոչ թե զոռբայությամբ ու իրականությունը հերքելու համառությամբ։
Շնորհակալ եմ նրան իր սկզբունքայնության, ազնվության ու ներքին ամրության համար։

Հ.Գ. Ութ տարի առաջ՝ հենց այս օրը, կյանքումս առաջին անգամ նստեցի Սերժ Սարգսյանի ծառայողական մեքենան։ Այդ նույն մեքենան նրան վերջին անգամ Բաղրամյան 26-ից տուն տարավ։ Մի օր անպայման կպատմեմ այդ օրվա մասին՝ ինչպես էր ոգևորված ժողովուրդը ճանապարհում Սերժ Սարգսյանին՝ դեռ չգիտակցելով, թե ինչ է սպասվում իրեն ու երկրին։ Ութ տարի անց՝ արդեն մեկ այլ երկրում և բոլորովին այլ հանգամանքներում, կրկին Սերժ Սարգսյանի հետ նույն մեքենայում էի։

Այդ մասին գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում․ Մկրտչյան

Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում․ Մկրտչյան Thu, 29 Oct 2026 23:51:51…

5 ժամ ago

Իսկ Նիկոլի պատկերով անձնագիրն ինչքա՞ն կարժենա

Իսկ Նիկոլի պատկերով անձնագիրն ինչքա՞ն կարժենա Thu, 29 Oct 2026 23:48:51 +0400 Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում…

5 ժամ ago

Քիմ Քարդաշյանը պատմել է հոր հետ ունեցած վերջին զրույցի մասին

Քիմ Քարդաշյանը պատմել է հոր հետ ունեցած վերջին զրույցի մասին Thu, 29 Oct 2026 23:45:13…

5 ժամ ago

Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար

Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար Thu, 29 Oct 2026 23:34:52 +0400 Ախր անհարմար…

6 ժամ ago

«Վրիժառուների» մեքենան հանվել է աճուրդի

«Վրիժառուների» մեքենան հանվել է աճուրդի Thu, 29 Oct 2026 23:30:53 +0400 Acura NSX եզակի ռոդստեր…

6 ժամ ago

Օբաման միացել է նախընտրական քարոզարշավին

Օբաման միացել է նախընտրական քարոզարշավին Thu, 29 Oct 2026 23:23:35 +0400 ԱՄՆ նախկին նախագահ Բարաք…

6 ժամ ago