«Տենց էլ բարիշած «ռադ եղեք»»

«Տենց էլ բարիշած «ռադ եղեք»»

Thu, 23 Apr 2026 17:15:54 +0400


Երբ Աննան հայտարարեց, որ «վեշերը հավաքում ու հորանց է գնում» , ոչ ոք, նույնիսկ նրա մտերիմները, չհավատացին։ Նոր սերիալ են սկսում,- ասացին։ Մտերիմներն էլ, որ նրանց մինչև ուղնուծուծը ճանաչում էին, հանրությանը խայթում էին՝ ձեզ թեմա են տվել, որ զբաղվեք, իրենք իրենց գործը գիտեն։ Եվս մի բան։ Հանրությունն ասում էր , որ շուտով նոր սերիալ է սկսելու՝ բարիշելու են։ Դրամատիկ տեսարաններ են լինելու։ Նիկոլ Փաշինյանն ասելու է՝ Աննա , էլ չեմ դիմանում, Աննան էլ վազելով գալու ու գիրկն է նետվելու՝ ախր քեզ շատ եմ սիրում է՜։ Ինչևէ, ժողովուրդը ոչ մի բան դատարկ տեղը չի ասում։ Արդեն սկսվել է նոր սերիալը՝ բարիշելու գործընթացը։ Հանրությունն էլ իր հերթին արդեն սերիալի քննադատ է դարձել։ Սոցիալական ցանցերում գրեթե ռեժիսորական խորհուրդներ է տալիս․
-Էստեղ Նիկոլը պիտի պատուհանի մոտ կանգնի, անձրևի թափվող կաթիլներին նայի, ցույց տա, որ շատ տխուր է ու ինքն էլ հոգու խորքում լաց է լինում։ Աննան՝ դանդաղ շարժումով պիտի մոտենա, ու ասի՝ «Նիկոլ, չեմ կարող առանց քեզ»։ Այդ ֆոնին՝ մի քիչ ջութակ, մի քիչ դուդուկ… ռեյտինգը կբարձրանա։

Ու քանի որ հարցը հանրային թեմա են դարձրել զույգերը, ոչ ոք չի կարող ասել՝ ինչու լրագրողը, կամ քաղաքացին մտնում է մատի ու մատանու արանքը։ Հիմա իրենք են մատանին դնում հանրության մատին ու ասում՝ նայեք, սա մեր անձնական կյանքն է… ուղիղ եթերով։

Նախկին սերիալներում Աննա Հակոբյանն էր լրագրողների հարցերին պատասխանում։ Գլխավոր դերակատարն էր։ Երբ հարցնում էին, թե ինչու է այդքան հաճախ ուղեկցում ամուսնուն արտասահմանյան այցերի ժամանակ, ասում էր․ «Ես իմ ամուսնուն շատ եմ սիրում, ի՞նչ ասեմ»։

Նոր սերիալում գլխավոր դերակատարը Նիկոլ Փաշինյանն է։ Գլխավոր հերոսը՝ հանձինս Փաշինյանի, ասում է՝ երբ Աննան հայտարարեց, որ բաժանվում է, ես ասացի, որ հարգանքով եմ վերաբերվում նրա որոշմանը, բայց չասացի, որ դրա հետ հաշտ եմ։ Ու քանի որ բաժանման հետ հաշտ չէր, իբր թե միավորվեց։ Այդ ֆոնին համահունչ կլինի ռաբիս երաժշտությունը՝ քեզ ասում եմ՝ մի գնա․․․ Երկինքը թող ամպած լինի, բայց մի քիչ արև երևա, որովհետև գլխավոր հերոսը պայքարում է Աննայի համար, ու նա շուտով կադրում երևալու է։

Առաջիկա սերիալներն ավելի «խիտ» են լինելու։ Հնարավոր է՝ հինգերորդ սերիայում նորից բաժանվեն, յոթերորդում՝ նորից սիրահարվեն, իսկ եզրափակիչում պարզվի, որ Աննան դարձել է անխոս, հլու- հնազանդ մի կին։

Մի բան արդեն պարզ է․ Նիկոլ Փաշինյանը վերջնականապես դարձել է գլխավոր դերակատար, իսկ Աննան՝ ավելի նուրբ, ստվերային դերակատար։ Այնպիսի դերակատար, որ կադրում քիչ է երևում, բայց սյուժեն առանց իրեն չի շարժվում։

Հետևեք սերիալներին , բայց ինչպես Փաշինյանն է ասում՝ ընտանիքը թատրոն է։ Մնում հարցնել՝ թատրոն եք տալիս, որ ի՞նչ․․․ Ու՞մ է հետաքրքիր ձեր բրազիլական սերիալները։ Կարդու՞մ եք սոցիալական ցանցերի գրառումները։ Պետության ղեկավարը իրեն թույլ կտա՞, որ վատնի մարդկանց վստահության վերջին կաթիլը։ Դուք բոլորից լավ գիտեք, որ մարդիկ ոչ ձեր բաժանմանն են հավատում, ոչ էլ բարիշելուն։ Հենց դրա համար խնդրում են՝ « Մարդիկ հոգնել են ձեր թատերականացված տեսարաններից ։ Տենց էլ բարիշած ռադ եղեք»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը

Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը Thu, 18 Jun 2026 22:45:20 +0400 Հունիսի 14-ի…

16 րոպե ago

Բրեժնեւի ծոռը գերի է ընկել Ուկրաինական ճակատում

Բրեժնեւի ծոռը գերի է ընկել Ուկրաինական ճակատում Thu, 18 Jun 2026 22:30:13 +0400 ԽՍՄ Կոմկուսի…

31 րոպե ago

19-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 34-ամյա օտարերկրացուն

19-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 34-ամյա օտարերկրացուն Thu, 18 Jun 2026 22:15:16 +0400 Բացահայտվել է…

46 րոպե ago

Մահացել է դերասանուհի Ումա Թուրմանի հայրը

Մահացել է դերասանուհի Ումա Թուրմանի հայրը Thu, 18 Jun 2026 22:00:32 +0400 Մահացել է ամերիկացի…

1 ժամ ago

Առողջական լուրջ խնդիրներ կան. ինչու էր արտասվում արգենտինացին

Առողջական լուրջ խնդիրներ կան. ինչու էր արտասվում արգենտինացին Thu, 18 Jun 2026 21:45:39 +0400 Արգենտինայի…

1 ժամ ago

Հրապարակվել է «Սարդ մարդը․ Նոր օրը» ֆիլմի թրեյլերը

Հրապարակվել է «Սարդ մարդը․ Նոր օրը» ֆիլմի թրեյլերը Thu, 18 Jun 2026 21:30:24 +0400 Marvel…

2 ժամ ago