Մանվել Գրիգորյանի դուստրը գրավ է դրել հող

Մանվել Գրիգորյանի դուստրը գրավ է դրել հող

Thu, 23 Apr 2026 18:16:28 +0400


Նախորդ տարվա նոյեմբերի 11-ին ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Նաիրա Գրիգորյանին մեղադրանք առաջադրվեց երկու հոդվածով՝ ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական ակտ կայացնելու, ինչպես նաև՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հոդվածներով:

«Ի պատասխան ձեր հարցմանը՝ հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում դատական իշխանության ներկայացուցչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 482-րդ հոդվածի 1-ին մասով»,-ասել էին մեզ Հակակոռուպցիոն կոմիտեից։

Քրեական այս պատմությունը ՀԿԿ-ն սկսեց էջմիածնի ընտրություններից 5 օր առաջ, որին որպես քաղաքապետի թեկնածու մասնակցում էր նաեւ Գրիգորյանի քույրը։ Ի դեպ, դատավորը գեներալ Մանվել Գրիգորյանի դուստրն է։
Նրա նկատմամբ որպես համակցված խափանման միջոց էր ընտրվել բացակայելու արգելքն ու 5 միլիոն դրամ գրավը։
Քրեական գործն այժմ Հակակոռուպցիոն կոմիտեում է՝ դատավոր Մերի Մոսինյանի վարույթում։

Գրիգորյանի նկատմամբ կիրառված 5 միլիոն դրամը դատարանը վերացրել էր՝ թողնելով միայն բացակայելու արգելքը։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ օրեր առաջ պաշտպանական կողմի միջնորդությամբ Գրիգորյանի նկատմամբ ընտրված բացակայելու արգելքը վերացվել է եւ խափանման միջոց է ընտրվել գրավը՝ 13 միլիոն դրամի չափով։

Ի դեպ, Գրիգորյանը, որպեսզի կարողանա վճարել այդ մեծ գումարը, գրավադրել է Էջմիածնում գտնվող իր հողամասը։

Բացակայելու արգելքը վերացնելու միջնորդությամբ պաշտպանական կողմը հանդես է եկել, որպեսզի Գրիգորյանը կարողանա երկրից դուրս գնալ։

Գրիգորյանի պաշտպան Գուրգեն Ներսիսյանից փորձեցինք ճշտել տեղեկությունն, ասաց՝ դատական նիստի է, չի կարող խոսել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մելանյա Թրամփը հայտարարել է առաքելության ավարտի մասին

Մելանյա Թրամփը հայտարարել է առաքելության ավարտի մասին Mon, 02 Nov 2026 18:00:51 +0400 ԱՄՆ Առաջին…

9 րոպե ago

29-ամյա ինֆլուենսեր Լիամ Ֆիցջերալդը մահացել է մոտոցիկլետով վթարից

29-ամյա ինֆլուենսեր Լիամ Ֆիցջերալդը մահացել է մոտոցիկլետով վթարից Mon, 02 Nov 2026 17:45:05 +0400 Ֆիթնեսի…

25 րոպե ago

Իրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքին

Իրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքին Mon, 02 Nov 2026 17:30:12 +0400…

40 րոպե ago

ՔՊ-ն որոշեց Կարեն Սարուխանյանին անգործ չթողնել․ նոր պաշտոն ստացավ

ՔՊ-ն որոշեց Կարեն Սարուխանյանին անգործ չթողնել․ նոր պաշտոն ստացավ Mon, 02 Nov 2026 17:27:08 +0400…

43 րոպե ago

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին Mon, 02 Nov 2026 17:15:41 +0400 Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ…

54 րոպե ago

Բոլորը բոլորին լրտեսում են

Բոլորը բոլորին լրտեսում են Mon, 02 Nov 2026 17:00:27 +0400 Միացյալ Նահանգների նախարար Դոնալդ Թրամփը…

1 ժամ ago