Անթույլատրելի է. Զախարովան՝ ԼՂ-ում եկեղեցիների քանդման մասին

Անթույլատրելի է. Զախարովան՝ ԼՂ-ում եկեղեցիների քանդման մասին

Fri, 24 Apr 2026 17:45:52 +0400


Ռուսաստանը կարծում է, որ հուշարձանների դեմ պատերազմն ինքնին անթույլատրելի է, որտեղ էլ որ դա տեղի ունենա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղում եկեղեցիների և հուշարձանների քանդման մասին հարցին։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում տեղեկություններ էին տարածվել, որ ադրբեջանցիներն ավերել են Ստեփանակերտի երկու եկեղեցիները՝ Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը և Սուրբ Հակոբ եկեղեցին։
«Մենք չենք փոխում մեր մոտեցումները և այդ առումով երկակի ստանդարտներ չունենք։ Մեր ստանդարտը մեկն է՝ դա չի կարելի անել, որտեղ էլ որ լինի։ Եվ միշտ (նույնիսկ եթե կան տարբեր՝ տնտեսական, լոգիստիկ, քաղաքական նրբերանգներ) կարելի է պայմանավորվել ու ընդհանուր եզրեր գտնել», – նշել է ռուսաստանցի դիվանագետը։
Զախարովան հիշեցրել է, որ 2020-2022 թվականներին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կնքված բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունները նախատեսում էին նաև հաշտեցման մարդասիրական կողմ:
Նրա խոսքով, այդ եղանակը ներառում է բոլոր պահվող անձանց վերադարձի ու փոխանակման հարցերը, հուշարձանների, հուշահամալիրների նկատմամբ հոգատար վերաբերմունքը, անհայտ կորած անձանց որոնման համար տեղեկատվության փոխանակումը:
«Ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում նման հարցերի լուծման վերաբերյալ հանրային պահանջն այսօր էլ արդիական է… Ուստի դիմելու դեպքում մենք պատրաստ ենք գործընկերներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել, բայց ես կարծում եմ, որ ընդհանրապես վատ չէր լինի նման հարցեր տալ առաջին հերթին Հայաստանի ղեկավարությանը»,-նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ե՛վ մեր, և՛ «Ուժեղ Հայաստանի» գերնպատակը մեկն է՝ հեռացնել գործող թրքամետ վարչախմբին

Ե՛վ մեր, և՛ «Ուժեղ Հայաստանի» գերնպատակը մեկն է՝ հեռացնել գործող թրքամետ վարչախմբին Thu, 30 Apr…

12 րոպե ago

Հորմուզի նեղուցի հարցով նոր դաշինք են ստեղծում

Հորմուզի նեղուցի հարցով նոր դաշինք են ստեղծում Thu, 30 Apr 2026 21:30:31 +0400 Ամերիկյան վարչակազմը…

26 րոպե ago

Մարտունու ավագանու թատրոնը

Մարտունու ավագանու թատրոնը Thu, 30 Apr 2026 21:25:04 +0400 Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքապետարանում այսօր ավագանու…

32 րոպե ago

Ինչու են փակում դպրոցը, որ գյուղը դատարկվի՞

Ինչու են փակում դպրոցը, որ գյուղը դատարկվի՞ Thu, 30 Apr 2026 21:19:55 +0400 «Գյուղը կդատարկեն,…

37 րոպե ago

Ինչ էին ասում հայ մտավորականները 30 տարի առաջ

Ինչ էին ասում հայ մտավորականները 30 տարի առաջ Thu, 30 Apr 2026 21:15:55 +0400 Հատել…

41 րոպե ago

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը Thu, 30 Apr 2026 21:09:51…

47 րոպե ago