Ծանրորդ Արա Աղանյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի փոխչեմպիոն

Ծանրորդ Արա Աղանյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի փոխչեմպիոն

Fri, 24 Apr 2026 19:21:37 +0400


Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Արա Աղանյանը կարիերայում երրորդ անգամ դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Երկամարտում 94 կգ քաշային հայ ծանրորդը գրանցել է 381 կգ (175+ 206 կգ) արդյունք:

Պոկում վարժությունում հայ ծանրորդը հաջող է կատարել բոլոր երեք մոտեցումները՝ գլխավերևում պահելով նախ 167, ապա 172 և 175 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունում նա երկրորդն էր: Հրում վարժությունում Աղանյանն առաջին մոտեցմամբ բարձրացրել է 200 կգ կշռող ծանրաձողը, ապա գլխավերևում է պահել 206 կգ-ն: Երրորդ մոտեցման համար Աղանյանը 212 կգ էր պատվիրել, սակայն չի կարողացել այն բարձրացնել: Արդյունքում, պոկում վարժությունը նա ավարտել է երրորդ տեղում:

Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել է Բուլղարիայի ներկայացուցիչ Կառլոս Նասարը՝ երկամարտի 386 կգ արդյունքով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թրամփի լուսանկարով անձնագրեր կթողարկվեն

Թրամփի լուսանկարով անձնագրեր կթողարկվեն Wed, 29 Apr 2026 20:00:25 +0400 ԱՄՆ անկախության 250-ամյակի պատվին կթողարկվեն…

20 րոպե ago

Վերջում ասելու է՝ ես խենթ էի, ես գիժ էի, բա դուք ու՞ր էիք նայում

Վերջում ասելու է՝ ես խենթ էի, ես գիժ էի, բա դուք ու՞ր էիք նայում Wed,…

20 րոպե ago

Արտակարգ․ Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում

Արտակարգ․ Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Wed, 29 Apr 2026 19:58:35…

22 րոպե ago

«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր

«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Wed, 29 Apr 2026 19:56:08…

25 րոպե ago

Սա բացահայտ աջակցություն է Ադրբեջանի կողմից` ՀՀ իշխանություններին

Սա բացահայտ աջակցություն է Ադրբեջանի կողմից` ՀՀ իշխանություններին Wed, 29 Apr 2026 19:45:25 +0400 «Հրապարակի»…

35 րոպե ago

Ադրբեջանական մամուլը Մուստաֆաեւի այցից մանրամասներ է հաղորդում

Ադրբեջանական մամուլը Մուստաֆաեւի այցից մանրամասներ է հաղորդում Wed, 29 Apr 2026 19:35:45 +0400 Քիչ առաջ…

45 րոպե ago