Ծանրորդ Արա Աղանյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի փոխչեմպիոն

Ծանրորդ Արա Աղանյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի փոխչեմպիոն

Fri, 24 Apr 2026 19:21:37 +0400


Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Արա Աղանյանը կարիերայում երրորդ անգամ դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Երկամարտում 94 կգ քաշային հայ ծանրորդը գրանցել է 381 կգ (175+ 206 կգ) արդյունք:

Պոկում վարժությունում հայ ծանրորդը հաջող է կատարել բոլոր երեք մոտեցումները՝ գլխավերևում պահելով նախ 167, ապա 172 և 175 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունում նա երկրորդն էր: Հրում վարժությունում Աղանյանն առաջին մոտեցմամբ բարձրացրել է 200 կգ կշռող ծանրաձողը, ապա գլխավերևում է պահել 206 կգ-ն: Երրորդ մոտեցման համար Աղանյանը 212 կգ էր պատվիրել, սակայն չի կարողացել այն բարձրացնել: Արդյունքում, պոկում վարժությունը նա ավարտել է երրորդ տեղում:

Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել է Բուլղարիայի ներկայացուցիչ Կառլոս Նասարը՝ երկամարտի 386 կգ արդյունքով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մեր դրոշը բարձր է, մեր ոգին՝ անկոտրում, և մեր հաղթանակները դեռ առջևում են․ Գագիկ Ծառուկյան

Մեր դրոշը բարձր է, մեր ոգին՝ անկոտրում, և մեր հաղթանակները դեռ առջևում են․ Գագիկ Ծառուկյան …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով