ՀԷՑ-ը 140 հազար դրամ է պահանջել դոմիկում բնակվող արցախցի բազմազավակ մորից

ՀԷՑ-ը 140 հազար դրամ է պահանջել դոմիկում բնակվող արցախցի բազմազավակ մորից

Fri, 24 Apr 2026 22:15:55 +0400


Արցախից տեղահանված 33-ամյա Կարինե Միրզաջանյանը երեք երեխա ունի, որից երկուսի հետ` 2 եւ 7 տարեկան, ապրում է Չարենցավանում, երկաթյա տնակում, որտեղ ոչ հատակ կա, ոչ պատուհան, ոչ առաստաղ: Կարինեն անգամ հոսանք չունի:

«Հոսանք չունեմ, ժամանակավորապես հարեւանի տնից եմ քաշել: Գնացել եմ էլեկտրացանց, հոսանք քաշելու համար դիմում եմ գրել, ինձանից 140 հազար դրամ են ուզել, որը չկա: Իրանց խնդրել եմ անվճար քաշեն, ինձ նամակով պատասխանել են, որ ես սոցիալապես անապահով չեմ համարվում», – ասում է Կարինեն, տրամադրելով մեզ ՀԷՑ տեխնիկական տնօրեն Դ. Գրիգորյանի պատասխանը: Դ. Գրիգորյանը գրում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 523- Ն որոշմամբ «քաղաքացի Կ. Միրզախանյանը չի համարվում սոցիալապես անապահով բնակիչ»:

Հետաքրքիր է, իսկ ո՞վ է սոցիալական անապահով բնակիչը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ՀԷՑ-ի պաշտոնյաների համար, եթե երեք երեխաների մայրը, որի միակ եկամուտը հավաքարարությամբ վաստակած պատահական գումարներն են, որի երեխաներից մեկը խնամքի հաստատությունում է, իսկ մյուս երկուսը սառչում են տնակում, սոված ու ծարավ, որը անգամ սննդի հարց չի կարողանում լուծել եւ ապրում է համաքաղաքացիների բարեգթության հաշվին, չի համարվում սոցիալապես անապահով:

Հիշեցնենք՝ Կարինե Միրզախանյանը երեխաների հետ Հայաստան է եկել 2020 թվականին: Արդեն գրել ենք, որ նա Մարտունու շրջանում է ապրել, ապա փախել է Ստեփանակերտ, ապա՝ Չարենցավան: Բայց բռնի տեղահանվածների համար նախատեսված ոչ մի ծրագրից ընտանիքը չի օգտվում:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեմ, մի անգամ ուղարկել եմ գործերս, մերժել են: Ասում են՝ դուք չկաք բազաներում: 20 թվից որ տեղահանվել եք` ճանապարհին ձեզ չեն նկարել, ձեր մուտքը չեն գրանցել, ասում են՝ տենց մարդ չկա, բայց երեխաներս կան, չէ՞, փաստ են: Ո՞նց կերակրեմ: Ոչ նպաստ են տալիս, ոչ աջակցություն», – պատմել է «Հրապարակին» 33 տարեկան կինը: Իսկ Նիկոլ Փաշինյանը բոլոր միջազգային ամբիոններից գոռում է, թե ինչ լավ են ապրում արցախցիները Հայաստանում, ինչքան է կառավարությունը աջակցում նրանց, ինչ ահռելի օգնություններ է տրամադրում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Դժգոհել է ինտերնետի արագությունից

Դժգոհել է ինտերնետի արագությունից Sun, 15 Nov 2026 23:45:23 +0400 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել…

1 ժամ ago

Ասել է, թե ինչու է վերադարձել մեծ ֆուտբոլ

Ասել է, թե ինչու է վերադարձել մեծ ֆուտբոլ Sun, 15 Nov 2026 23:30:29 +0400 Բրազիլիայի…

2 ժամ ago

Քո հիշատակին հավատարիմ՝ շարունակելու ենք մեր սկսած ճանապարհը, մե՛ր լավ ընկեր

Քո հիշատակին հավատարիմ՝ շարունակելու ենք մեր սկսած ճանապարհը, մե՛ր լավ ընկեր Sun, 15 Nov 2026…

2 ժամ ago

Հետո չասեք՝ չի ասել․․․ Տաթևիկ Հայրապետյան

Հետո չասեք՝ չի ասել․․․ Տաթևիկ Հայրապետյան Sun, 15 Nov 2026 23:13:10 +0400 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի…

2 ժամ ago

Մելիքյանը՝ Լատվիայի հետ խաղի մասին

Մելիքյանը՝ Լատվիայի հետ խաղի մասին Sun, 15 Nov 2026 23:10:12 +0400 ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության…

2 ժամ ago

Ավելի քան 1500 տարվա պալատական համալիր են հայտնաբերել

Ավելի քան 1500 տարվա պալատական համալիր են հայտնաբերել Sun, 15 Nov 2026 23:04:40 +0400 Վրաստանում…

2 ժամ ago