Ցեղասպանության թանգարանի ևս 2 աշխատակից այսօր ազատվեցին աշխատանքից

Ցեղասպանության թանգարանի ևս 2 աշխատակից այսօր ազատվեցին աշխատանքից

Fri, 24 Apr 2026 22:33:52 +0400


Ինչպես ամեն տարի, այս տարի էլ Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու և անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելու էր գնացել նաև Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը` հոգևոր դասի ուղեկցությամբ։

Կաթողիկոսի այցի մասին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքում նյութ էր հրապարակվել, իսկ կարճ ժամանակ անց ջնջվել կայքից։

«Հրապարակի» աղբյուրների փոխանցմամբ, լուրը տեղադրվել էր առանց ինստիտուտի տնօրենի ԺՊ Հրաչյա Թաշչյանի իմացության, ով լուրը տեղադրելուց կարճ ժամանակ հետո հրահանգել էր, որ ջնջեն լուրը ու հետաքրքրվել, թե ով է նյութը կայքում տեղադրել: Պարզել է, որ դա երկու աշխատակից են արել, նրանց աշխատանքից ազատման դիմումներն է ստորագրել:

Բանն այն է, որ այդ 2 աշխատակիցները դեռևս Էդիտա Գզոյանի` տնօրենի պաշտոնից ազատման ժամանակ էին աշխատանքից ազատման դիմումներ գրել, սակայն դիմումները չէին ստորագրվել տնօրենի կողմից, իսկ այս դեպքից հետո Հրաչյա Թաշչյանն անմիջապես ստորագրել է դիմումները: Ցեղասպանության թանգարանի ոչնչացմանն ուղղված քայլերը շարունակվում են:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՌԴ-ն պնդում է՝ Երևանը փորձում է Մոսկվայի վրա բարդել ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը

ՌԴ-ն պնդում է՝ Երևանը փորձում է Մոսկվայի վրա բարդել ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը Tue, 06…

11 րոպե ago

Ֆրանսիան էլի բալիստիկ հրթիռ է փորձարկել․ Մակրոնն անձամբ է հետևել

Ֆրանսիան էլի բալիստիկ հրթիռ է փորձարկել․ Մակրոնն անձամբ է հետևել Tue, 06 Oct 2026 20:00:42…

19 րոպե ago

Հ1-ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի են ենթարկվել

Հ1-ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի են ենթարկվել Tue, 06 Oct 2026 19:47:02 +0400…

33 րոպե ago

Հունիսի 7-ին ժողովուրդը խաղաղությունը չի ընտրել

Հունիսի 7-ին ժողովուրդը խաղաղությունը չի ընտրել Tue, 06 Oct 2026 19:45:38 +0400 Այս երկրի այսօրվա…

34 րոպե ago

ՔՊ-ականներն այսօր հրահրեցին, խուլիգանական միջադեպ եղավ, նպատակը Շաքիի դեպքից շեղելն էր

ՔՊ-ականներն այսօր հրահրեցին, խուլիգանական միջադեպ եղավ, նպատակը Շաքիի դեպքից շեղելն էր Tue, 06 Oct 2026…

36 րոպե ago

ԱՄՆ-ին ողջամտության կոչ է արել

ԱՄՆ-ին ողջամտության կոչ է արել Tue, 06 Oct 2026 19:30:34 +0400 Իրանը հույս ունի, որ…

49 րոպե ago