Ցեղասպանության թանգարանի ևս 2 աշխատակից այսօր ազատվեցին աշխատանքից

Ցեղասպանության թանգարանի ևս 2 աշխատակից այսօր ազատվեցին աշխատանքից

Fri, 24 Apr 2026 22:33:52 +0400


Ինչպես ամեն տարի, այս տարի էլ Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու և անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելու էր գնացել նաև Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը` հոգևոր դասի ուղեկցությամբ։

Կաթողիկոսի այցի մասին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքում նյութ էր հրապարակվել, իսկ կարճ ժամանակ անց ջնջվել կայքից։

«Հրապարակի» աղբյուրների փոխանցմամբ, լուրը տեղադրվել էր առանց ինստիտուտի տնօրենի ԺՊ Հրաչյա Թաշչյանի իմացության, ով լուրը տեղադրելուց կարճ ժամանակ հետո հրահանգել էր, որ ջնջեն լուրը ու հետաքրքրվել, թե ով է նյութը կայքում տեղադրել: Պարզել է, որ դա երկու աշխատակից են արել, նրանց աշխատանքից ազատման դիմումներն է ստորագրել:

Բանն այն է, որ այդ 2 աշխատակիցները դեռևս Էդիտա Գզոյանի` տնօրենի պաշտոնից ազատման ժամանակ էին աշխատանքից ազատման դիմումներ գրել, սակայն դիմումները չէին ստորագրվել տնօրենի կողմից, իսկ այս դեպքից հետո Հրաչյա Թաշչյանն անմիջապես ստորագրել է դիմումները: Ցեղասպանության թանգարանի ոչնչացմանն ուղղված քայլերը շարունակվում են:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բաքվում հրճվում են` Փաշինյանը «ցեղասպանություն» եզրույթը չօգտագործեց

Բաքվում հրճվում են` Փաշինյանը «ցեղասպանություն» եզրույթը չօգտագործեց Sat, 25 Apr 2026 14:45:47 +0400 Ցավալի է …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով