Չորեքշաբթի , 8 Հուլիսի 2026

Նոր մանրամասներ՝ Սյունիքում գայլի հարձակումից․ վիրավորներից մեկի վիճակը ծանր է․ տեսանյութ

Նոր մանրամասներ՝ Սյունիքում գայլի հարձակումից․ վիրավորներից մեկի վիճակը ծանր է․ տեսանյութ

Wed, 08 Jul 2026 22:07:09 +0400


Այսօր Գորիսի Քարահունջ բնակավայրից մինչև Գորիս քաղաքի Այգեստան թաղամաս ընկած տարբեր հատվածներում գայլը հարձակվել է 6 հոգու վրա, այդ թվում՝ վնասելով 3 տարեկան երեխայի։ Մարմնական տարբեր վնասվածքներով նրանք տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։ Նրանցից մեկի վիճակը ծանր է։

Այս պահին Գորիսի Ոստիկանության աշխատակիցների ողջ թիմը, ՆԳՆ փրկարար ծառայության Գորիսի ջոկատի տղաները, էկոպարեկները որոնողափրկարարական աշխատանքներ են տանում` գայլերին հայտնաբերելու և վնասազերծելու ուղղությամբ։

Գորիսի ԲԿ-ի ողջ թիմը ոչ աշխատանքային ժամին հիվանդանոցում է, բժիշկների կողմից բոլոր անհրաժեշտ միջոցառումներն արվել են:

Տեսանյութը հրապարակել է Սյունիքի Տաթև համայնքի ղեկավարի օգնական Արև Աբելյանը՝ կից գրառմամբ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արտակարգ․12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. վիճակը ծանր է

Արտակարգ․12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. վիճակը ծանր է Wed, 10 Jun 2026 18:15:47 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով