Ով էր ծեծի ենթարկել և մահվան հասցրել մեկ տարեկան երեխային․ Զոքանչը փեսայի դեմ ցուցմունք է տվել

Ով էր ծեծի ենթարկել և մահվան հասցրել մեկ տարեկան երեխային․ Զոքանչը փեսայի դեմ ցուցմունք է տվել

Sat, 25 Apr 2026 14:15:18 +0400


Օրեր առաջ հանրությունը ցնցվեց ահասարսուռ լուրից` խորթ մայրն այնպես էր ծեծել մեկ տարեկան երեխային, որ նա հիվանդանոցում մահացավ: Երեխայի կենսաբանական մայրը որոշ ժամանակ բնակվել էր իր ծանոթների հետ, ապա իր 1,2 տարեկան երեխային թողել էր նրանց խնամքին ու հեռացել։ Երեխան այդ տանը պարբերաբար ֆիզիկական բռնության էր ենթարկվել։

Կինը, որը մեղադրվում է 1.2 տարեկան երեխային ծեծի ենթարկելու եւ մահվան հասցնելու մեջ, «Հրապարակ»-ի տեղեկություններով 3 անգամ հրաժարվել է փաստաբանից։ Կնոջ հարազատները ահազանգել են ՄԻՊ գրասենյակ, քանի որ մեղադրյալ կնոջ տեսակցություններն արգելված են, որպեսզի ՄԻՊ-ը միջնորդի, վերջինս իրավապաշտպանի ծառայությունից օգտվի և հասկանան, թե իրականում ինչ է կատարվել դեպքի օրը այդ տանը։ ՄԻՊ-ի գրասենյակից տեսակցել են մեղադրյալին, փոխանցել հարազատների մտահոգությունն ու խնդրանքը, որ չհրաժարվի փաստաբանից։ Մեր տեղեկություններով, ՄԻՊ -ի ահազանգից հետո միայն հարցաքննվել է մեղադրյալ կնոջ մայրը, ով քննիչին հայտնել է, որ իր աղջիկը ամուսնու կողմից մշտապես ծեծի է ենթարկվել, անգամ մինչև ամուսնությունը և կասկածներ ունի, որ երեխային դաժան ծեծի ենթարկողն էլ փեսան է եղել։

Հիշեցնենք, որ 1.2 տարեկան երեխան «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մարտի 16-ին: Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված երեխան մահացել է մարտի 21-ին: 1.2 տարեկան երեխայի նկատմամբ 2026 թվականի հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ պարբերաբար գործադրված ֆիզիկական ներգործության արդյունքում պատճառված ֆիզիկական ուժեղ ցավի, ինչպես նաև մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (սպանության փորձ): Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնված է քրեական վարույթ։ Կալանավորվել է երեխայի խորթ մայրը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Փաշինյանն այն աստիճան է չափն անցել, որ այլեւս չտեսնելու տալ հնարավոր չէ

«Հրապարակ»․ Փաշինյանն այն աստիճան է չափն անցել, որ այլեւս չտեսնելու տալ հնարավոր չէ Wed, 30…

13 րոպե ago

Գյումրիում ձերբակալվել է ռուսական ռազմաբազայի 25-ամյա զինծառայողը

Գյումրիում ձերբակալվել է ռուսական ռազմաբազայի 25-ամյա զինծառայողը Wed, 30 Sep 2026 11:11:08 +0400 Գյումրի քաղաքում…

17 րոպե ago

Աշխարհը գալիս է Վանաձոր․ պատմական օր մեր քաղաքում

Աշխարհը գալիս է Վանաձոր․ պատմական օր մեր քաղաքում Wed, 30 Sep 2026 11:00:50 +0400 Վանաձորը…

28 րոպե ago

«Հրապարակ»․ Մահվան մաֆիան անմահ է

«Հրապարակ»․ Մահվան մաֆիան անմահ է Wed, 30 Sep 2026 10:45:11 +0400 Հայաստանում ապրելը թանկ հաճույք…

43 րոպե ago

Ստանձնել եմ «Ուժեղ Հայաստանի» լիազոր ներկայացուցչի պարտականությունները

Ստանձնել եմ «Ուժեղ Հայաստանի» լիազոր ներկայացուցչի պարտականությունները Wed, 30 Sep 2026 10:33:54 +0400 Ցանկանում եմ…

55 րոպե ago

Դատարանը կայացնելու է դատավճիռ

Դատարանը կայացնելու է դատավճիռ Wed, 30 Sep 2026 10:22:25 +0400 Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել է․…

1 ժամ ago