Չորեքշաբթի , 29 Ապրիլի 2026

Ով էր ծեծի ենթարկել և մահվան հասցրել մեկ տարեկան երեխային․ Զոքանչը փեսայի դեմ ցուցմունք է տվել

Ով էր ծեծի ենթարկել և մահվան հասցրել մեկ տարեկան երեխային․ Զոքանչը փեսայի դեմ ցուցմունք է տվել

Sat, 25 Apr 2026 14:15:18 +0400


Օրեր առաջ հանրությունը ցնցվեց ահասարսուռ լուրից` խորթ մայրն այնպես էր ծեծել մեկ տարեկան երեխային, որ նա հիվանդանոցում մահացավ: Երեխայի կենսաբանական մայրը որոշ ժամանակ բնակվել էր իր ծանոթների հետ, ապա իր 1,2 տարեկան երեխային թողել էր նրանց խնամքին ու հեռացել։ Երեխան այդ տանը պարբերաբար ֆիզիկական բռնության էր ենթարկվել։

Կինը, որը մեղադրվում է 1.2 տարեկան երեխային ծեծի ենթարկելու եւ մահվան հասցնելու մեջ, «Հրապարակ»-ի տեղեկություններով 3 անգամ հրաժարվել է փաստաբանից։ Կնոջ հարազատները ահազանգել են ՄԻՊ գրասենյակ, քանի որ մեղադրյալ կնոջ տեսակցություններն արգելված են, որպեսզի ՄԻՊ-ը միջնորդի, վերջինս իրավապաշտպանի ծառայությունից օգտվի և հասկանան, թե իրականում ինչ է կատարվել դեպքի օրը այդ տանը։ ՄԻՊ-ի գրասենյակից տեսակցել են մեղադրյալին, փոխանցել հարազատների մտահոգությունն ու խնդրանքը, որ չհրաժարվի փաստաբանից։ Մեր տեղեկություններով, ՄԻՊ -ի ահազանգից հետո միայն հարցաքննվել է մեղադրյալ կնոջ մայրը, ով քննիչին հայտնել է, որ իր աղջիկը ամուսնու կողմից մշտապես ծեծի է ենթարկվել, անգամ մինչև ամուսնությունը և կասկածներ ունի, որ երեխային դաժան ծեծի ենթարկողն էլ փեսան է եղել։

Հիշեցնենք, որ 1.2 տարեկան երեխան «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մարտի 16-ին: Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված երեխան մահացել է մարտի 21-ին: 1.2 տարեկան երեխայի նկատմամբ 2026 թվականի հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ պարբերաբար գործադրված ֆիզիկական ներգործության արդյունքում պատճառված ֆիզիկական ուժեղ ցավի, ինչպես նաև մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (սպանության փորձ): Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնված է քրեական վարույթ։ Կալանավորվել է երեխայի խորթ մայրը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Ինչը կարելի է Փաշինյանին ու նրա կնոջը, չի կարելի ընդդիմադիրներին

«Հրապարակ». Ինչը կարելի է Փաշինյանին ու նրա կնոջը, չի կարելի ընդդիմադիրներին Tue, 28 Apr 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով