Երեքշաբթի , 13 Հոկտեմբերի 2026

Այսինքն՝ եթե իմ աներն է, բայց սեփականության վկայական ունի, պիտի քանդե՞ն

Այսինքն՝ եթե իմ աներն է, բայց սեփականության վկայական ունի, պիտի քանդե՞ն

Tue, 13 Oct 2026 11:51:05 +0400


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանն անդրադարձել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանի հայտարարությանը՝ նշելով, որ ՔՊ ներկայացուցիչները, իր գնահատմամբ, գործում են նույն մոտեցումներով և նույն ձեռագրով։ Հիշեցնենք, որ քիչ առաջ Աջափնյակում լարված իրավիճակ էր ստեղծվել, Մանուկյանն ու Աջափնյակի թաղապետը փոխադարձ վիրավորանքներ էին հնչեցնում միմյանց հասցեին։

Լրագրողների հետ զրույցում պատգամավորը քննադատել է թաղապետի խոսքերը՝ ընդգծելով, որ սեփականության իրավունքի վկայական ունեցող և օրենքով սահմանված կարգով գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անձինք պետք է կարողանան օրինականորեն տնօրինել իրենց ունեցվածքը։

Մանուկյանը հարցադրում է արել՝ նշելով, որ եթե տվյալ բենզալցակայանը պատկանում է իր աներոջը կամ աներորդուն, և նրանք ունեն սեփականության համապատասխան փաստաթղթեր ու օրինական գործունեություն ծավալելու իրավունք, ապա ինչո՞ւ պետք է մարդիկ ստիպված լինեն լքել տարածքը։

Պատգամավորի այս արձագանքը հաջորդել է Սերոբ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Մեսրոպ Մանուկյանն այցելել է Աջափնյակ՝ իր աներոջը պատկանող բենզալցակայանը պաշտպանելու նպատակով։

«Այսինքն եթե իմ աներն է կամ աներորդին է, ունի սեփականության վկայական, օրինական գործունեություն կատարելու իրավունք, նշանակում ա մարդիկ պիտի թողեն, գնա՞ն»,- ասել է նա։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ «Վրիժառուները»` պատկերասրահում

«Հրապարակ»․ «Վրիժառուները»` պատկերասրահում Sat, 10 Oct 2026 09:45:16 +0400 Օրերս Հայաստանի ազգային պատկերասրահում մշակութային միջոցառում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով