Ով էր ծեծի ենթարկել և մահվան հասցրել մեկ տարեկան երեխային․ Զոքանչը փեսայի դեմ ցուցմունք է տվել

Ով էր ծեծի ենթարկել և մահվան հասցրել մեկ տարեկան երեխային․ Զոքանչը փեսայի դեմ ցուցմունք է տվել

Sat, 25 Apr 2026 14:15:18 +0400


Օրեր առաջ հանրությունը ցնցվեց ահասարսուռ լուրից` խորթ մայրն այնպես էր ծեծել մեկ տարեկան երեխային, որ նա հիվանդանոցում մահացավ: Երեխայի կենսաբանական մայրը որոշ ժամանակ բնակվել էր իր ծանոթների հետ, ապա իր 1,2 տարեկան երեխային թողել էր նրանց խնամքին ու հեռացել։ Երեխան այդ տանը պարբերաբար ֆիզիկական բռնության էր ենթարկվել։

Կինը, որը մեղադրվում է 1.2 տարեկան երեխային ծեծի ենթարկելու եւ մահվան հասցնելու մեջ, «Հրապարակ»-ի տեղեկություններով 3 անգամ հրաժարվել է փաստաբանից։ Կնոջ հարազատները ահազանգել են ՄԻՊ գրասենյակ, քանի որ մեղադրյալ կնոջ տեսակցություններն արգելված են, որպեսզի ՄԻՊ-ը միջնորդի, վերջինս իրավապաշտպանի ծառայությունից օգտվի և հասկանան, թե իրականում ինչ է կատարվել դեպքի օրը այդ տանը։ ՄԻՊ-ի գրասենյակից տեսակցել են մեղադրյալին, փոխանցել հարազատների մտահոգությունն ու խնդրանքը, որ չհրաժարվի փաստաբանից։ Մեր տեղեկություններով, ՄԻՊ -ի ահազանգից հետո միայն հարցաքննվել է մեղադրյալ կնոջ մայրը, ով քննիչին հայտնել է, որ իր աղջիկը ամուսնու կողմից մշտապես ծեծի է ենթարկվել, անգամ մինչև ամուսնությունը և կասկածներ ունի, որ երեխային դաժան ծեծի ենթարկողն էլ փեսան է եղել։

Հիշեցնենք, որ 1.2 տարեկան երեխան «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մարտի 16-ին: Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված երեխան մահացել է մարտի 21-ին: 1.2 տարեկան երեխայի նկատմամբ 2026 թվականի հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ պարբերաբար գործադրված ֆիզիկական ներգործության արդյունքում պատճառված ֆիզիկական ուժեղ ցավի, ինչպես նաև մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (սպանության փորձ): Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնված է քրեական վարույթ։ Կալանավորվել է երեխայի խորթ մայրը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Տավուշի մարզում տեղի ունեցած պայթյունից 29-ամյա տղամարդ է տեղափոխվել հիվանդանոց

Տավուշի մարզում տեղի ունեցած պայթյունից 29-ամյա տղամարդ է տեղափոխվել հիվանդանոց Sun, 03 May 2026 21:08:29…

17 րոպե ago

Հայաստան է ժամանել Իռլանդիայի վարչապետը

Հայաստան է ժամանել Իռլանդիայի վարչապետը Sun, 03 May 2026 21:02:31 +0400 Եվրոպական քաղաքական համայնքի (EPC)…

23 րոպե ago

20 րոպեանոց ճաշը հանգեցնում է ծերացման

20 րոպեանոց ճաշը հանգեցնում է ծերացման Sun, 03 May 2026 21:00:15 +0400 20 րոպեանոց ճաշը…

25 րոպե ago

Մեծաթիվ գյումրեցիներ անսպասելի դիմավորեցին ընդդիմադիր շարժման ներկայացուցիչներին

Մեծաթիվ գյումրեցիներ անսպասելի դիմավորեցին ընդդիմադիր շարժման ներկայացուցիչներին Sun, 03 May 2026 20:45:32 +0400 Գյումրիում քաղաքական…

40 րոպե ago

Մայիսի 9-ին Պուտինը շատ կարևոր ելույթ կունենա. Պեսկով

Մայիսի 9-ին Պուտինը շատ կարևոր ելույթ կունենա. Պեսկով Sun, 03 May 2026 20:30:02 +0400 «Ամբողջ…

55 րոպե ago

Եկեղեցու ընտանիքը համալրվեց յոթ նոր քահանաներով

Եկեղեցու ընտանիքը համալրվեց յոթ նոր քահանաներով Sun, 03 May 2026 20:15:37 +0400 Մայիսի 3-ին՝ Սուրբ…

1 ժամ ago