Բա եղա՞վ…

Sat, 25 Apr 2026 20:15:52 +0400


«ԱՄՈԹ նրանց ովքեր կգնան համերգին, դուք սրբություն չունեք»,- նախորդ օրը գրել էր ֆեյսբուքյան օգտատեր Քրիստինե Մանուկյանը: Այսօր նիկոլական նախարար Պապոյանը հայտարարում էր, որ «երեկ զոհերի հիշատակի ոգեկոչման օր էր, այսօր քաղաքացու օր է»: Ակնհայտ է, որ Քրիստինեի համար ամոթն իսկապես բարոյական սկզբունք է: Իսկ պապոյանների համար անհայտ են «ամոթ և սրբություն» հասկացությունները: Ընդհանրապես, բարոյական սկզբունքը գործում է որոշակիորեն քաղաքակրթված հասարակության մեջ: Ասենք, հայոց հասարակության մեջ մինչև 2018 թվականի ապրիլ ամիսը:

Երբ Գյումրից քայլելով Երևան հասավ Սամվել Կարապետյանի ասած փոքրիկ խմբակը՝ դրա անդամները վերացրին ամոթի սահմանները: ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի դեռատի աղջկան հոգեբանորեն հետապնդելն իրենց կարող էին թույլ տալ ամոթի զգացում չունեցող խմբակի անդամները: Կենդանի մարդկանց բնակարանների առջև դագաղ դնելն իրենց կարող էին թույլ տալ բարոյական կանոններից բացարձակ զուրկ երկոտանիները: Բայց այդ օրերին մեր հնամենի հասարակության մեծամասնությունն այդ ամենը չգիտակցեց: Քանի որ Սերժին մերժելու գործընթացը նրան վերածել էր ամբոխի, իսկ այնտեղ բոլորովին այլ կանոններ են գործում: Ու ամոթի ու բարոյականության հասկացություններն էլ այդտեղ տեղ չունեն:

Ամոթի զգացումը տեղ չէր կարող ունենալ հանրության շրջանում կեղծիքի գերակայության պարագայում: Այդ երևույթը հիմնականում առկա է գործող իշխանության շրջանակում: Եվ այս կամ այն ընտրություններին նրան ձայն տվող զանգվածների, իսկ արանքներում իշխանության ղեկավարին փաթաթվող անձանց շրջանակում: Որովհետև երկրում հաստատված համատարած կեղծիքը չեն կարող չնկատել, իսկ նկատելու դեպքում բանի տեղ չդնել միայն այդպիսի անձինք: Ինչն, իհարկե, մեզ դրականորեն չի բնութագրում: Բայց այդպիսին է իրականությունը, ու դրանից փախչել հնարավոր չէ: Ու հնարավոր չէ նաև դրա դեմ արդյունավետ պայքարելը: Համենայն դեպս, մինչև վարչապետի պաշտոնը զբաղեղնող անձին հրաժարական պարտադրելը:

Իսկ մինչ այդ դա առկա կլինի Արցախի կորստի ու «հանուն ոչնչի» բազմահազար ջահելների զոհաբերվելուն անտարբեր անձանց ու զանգվածի շրջանակներում: Ինչպես նաև թշնամու ստորացումներին արձագանք չտվող «հզոր վարչապետի» պարագայում: Եվ վերջապես, եթե ասվածին ավելացնենք Նիկոլի կողմից ընդդեմ հասարակության գիտակից ու հայրենասեր հատվածի՝ ոստիկանության, քննչականների, դատախազության (և այլն) վրա հենվելու երևույթը՝ պատկերը կամբողջանա: Ուժ, կեղծիք և թամաշա՝ ահա իշխանության հենարանն ու միաժամանակ իրական նկարագիրը: Ինքն իրեն ժողովրդավարական համարող ու Արևմուտքի կողմից այդպիսին համարվող իշխանության կերպարը:

Իսկ այդ պատկերում չի կարող տեղ լինել ոչ միայն ամոթին, այլև սրբությանը: Եթե թույլատրելի է ամեն ինչ, ապա ինչ գործ ունի այնտեղ սրբությունը: Եթե բնական երևույթ է դիտարկվում թշնամու նվագի ներքո պարելը, ապա ինչ գործ ունի այդտեղ «հանուն ոչնչի» մահացած երիտասարդների հիշատակը: Էլ չասած ավելի քան 100 տարի առաջ մահացածների հիշատակը: Իսկ այն հանգամանքը, որ անմեղ այդ զոհերը սրբացված են հայոց եկեղեցու կողմից, ապա եկեղեցին պղծող իշխանության համար զրո արժեք ունի սրբադասման երևույթը: Դա իրեն կարող էր թույլ տալ միայն թշնամին ու նրա գործակալը: Եվ այն մարդիկ, ովքեր գործակալին ծառայելու միջոցով ծառայում են հենց թշնամուն:

ՀԳ. Ինչ մնում է ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի կողմից մեր նախնիներին մեղադրելուն, թե «Մեծ Եղեռնին» իրենք զոհ են դարձել այլ պետությունների խարդավանքների պատճառով, ապա նման ձևակերպումով տեսակետ կարող էր արտահայտել կա՛մ մեր թշնամին, կա՛մ թշնամու գործակալը, որ միաժամանակ թերուս է: Որովհետև գրագետ գործակալը կիմանար, որ դեռևս մեծանուն հայ վիպասան Րաֆֆին (1835-1888) է կանխատեսել, որ վաղ թե ուշ օսմանյան թուրքերը մաքրելու են իրենց երկրի տարածքը քրիստոնյաներից: Եվ առաջին հերթին քրիստոնյա հայերից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թշվառությունն էս տեսքն ունի․․․

Թշվառությունն էս տեսքն ունի․․․ Mon, 27 Apr 2026 01:10:13 +0400 Թշվառությունն էս տեսքն ունի։ Էս…

6 ժամ ago

Որոշել եմ քննարկումների շարք սկսել․ ոմանք ուզում են ճանաչելի դառնալ, ոմանք իրականությունից կտրված են

Որոշել եմ քննարկումների շարք սկսել․ ոմանք ուզում են ճանաչելի դառնալ, ոմանք իրականությունից կտրված են Sun,…

7 ժամ ago

«Ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահաս երեխայի վրա»

«Ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահաս երեխայի վրա» Sun, 26 Apr 2026 23:45:02 +0400 «Ավտոբուսի վարորդը…

7 ժամ ago

Մայիսյան ոչ աշխատանքային օրեր

Մայիսյան ոչ աշխատանքային օրեր Sun, 26 Apr 2026 23:30:16 +0400 «Տոների և հիշատակի օրերի մասին»…

7 ժամ ago

Տարեկան 1,5 միլիարդ դրամից ավելի փող․․․ նախագահը ուղերձ չի հղել

Տարեկան 1,5 միլիարդ դրամից ավելի փող․․․ նախագահը ուղերձ չի հղել Sun, 26 Apr 2026 23:15:56…

8 ժամ ago

Թրամփը երեք օր է տվել

Թրամփը երեք օր է տվել Sun, 26 Apr 2026 23:00:14 +0400 Իրանի հետ պատերազմը շատ…

8 ժամ ago