Մեր պատասխանը «նիկոլստանին» ու «նիկոլիզմին»

Մեր պատասխանը «նիկոլստանին» ու «նիկոլիզմին»

Sun, 26 Apr 2026 17:30:28 +0400


Նախորդ օրվա չքաղաքացու կամ խաբված քաղաքացու (երկուսի հեղինակն էլ ես չեմ) օրվա կապակցությամբ սեղան էր գցվել ոչ միայն մայրաքաղաքում, այլև բազմաթիվ բնակավայրերում ու նույնիսկ դաշտերում: Դրանցից մեկում առկա էր վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի նախընտրական մեծ պաստառը: Որից կարելի էր պատկերացում կազմել է, որ անորոշ ինչ-որ մեկը կամ մարդկանց ինչ-որ խումբ վերադարձել, վերադառնում կամ պատրաստվում է վերադառնալ մեր երկիրը (https://news.am/arm/news/946112.html): Միաժամանակ, դրա վրա առկա էր անհեթեթ մի պնդում, թե առանց Նիկոլի չի կարող լինել Հայաստան:

Դա ինձ հիշեցրեց 2018-ի ապրիլյան օրերին այդ անձի կողմից արտաբերված՝ բարոյական տեսակետից սատանայական, իսկ իրավականից՝ անօրինական խոսքը: Այն չկրկնելու համար ընդամենը հիշեցնեմ, որ, իր ասելով, եթե ինքը չլիներ վարչապետը, մեր երկիրը վարչապետ չպիտի ունենար: Սերժին մերժելու գործընթացի էյֆորիայում հասարակությունը չգիտակցեց այդ արտահայտության վտանգավոր բնույթը: Հասարակություն ասելով նկատի ունեմ դրա գրագետ ու գիտակից հատվածին: Բայց 8 տարի անց, երբ մենք ազգովի «վայելել» ենք նրա գեներացրած արհավիրքները, նույնը կրկնելը խոսում է, նախ, վերջինիս՝ խելքի չգալու մասին: Եվ երկրորդ, հայոց պետության ու իբրև թե սիրելի ժողովրդի վրա թքած ունենալու մասին:

Ինչևէ, անցնենք առաջին անհեթեթությանը: Չգիտեմ, թե ով է վերադառնում, բայց դեմ չէի լինի, եթե Ռուսաստանից վերադառնային ՀՀ քաղաքացիները և հունիսի 7-ին ընտրատեղամասերում մերժեին Նիկոլին ու նրա կուսակցությունը: Նրանց կողմից դա կլիներ ամենամեծ նվերն իրենց հայրենիքին ու նաև ընտանիքներին: Կարծում եմ, որ հանուն դրա արժեր որոշակի ֆինանսական կորուստներ կրել: Հատկապես որ իշխանափոխությունից հետո իրենց և ընդհանրապես բոլոր ընտանիքներին պետք է որ վերաբաշխվեին հսկայական այն գումարները, որ պարգևավճարների տեսքով հատկացվել են իրեն և ապաշնորհ բարձրաստիճան պաշտոնյաներին: Նաև կբացահայտվեն բազմաթիվ այլ անհիմն ծախսերը, ինչի առումով կկատարվի համատարած աուդիտ: Էլ չասած հայրենասիրության կամ այլ բարձր թեմաների մասին:

Երկրորդ, Հայաստանը եղել է առանց Նիկոլի, եղել է արժանապատվությամբ լի և պատերազմում հաղթանակած երկիր: Թիկունքին, որպես հզոր անվտանգային վահան, ունեցել է Արցախը: Գումարած Արցախի բերած տնտեսական լուրջ օգուտները: Նախքան Փաշինյանի, այսինքն, թշնամական գործակալի հայտնվելը վարչապետի պաշտոնում՝ Հայաստանն ունեցել է երիտասարդ և առողջ կյանքեր: Երեկ, օրինակ, համացանցում պտտվում էր դաշտերից մեկում հայտնավերված զրահաբաճկոնների վերաբերյալ տեսանյութը: Դրանք այն հանդերձանքն էին, որ որպես օգնություն ստացվել էին սփյուռքյան մեր հայրենակիցների կողմից: Ու զինվորներին հատկացվելու փոխարեն, Արենի ասելով, «չշշկռվելիք գերագույնի» կարգադրությամբ թաղվել էին դաշտում: Ենթադրում եմ, որ մեկ այլ անձ նման հրաման տալ ուղղակի չէր կարող:

Վերը նշվածը չեղարկվեց վարչապետ Նիկոլով Հայաստանի պարագայում: Այնինչ, պետական կառավարման առումով ութ տարին բավարար ժամանակ էր, որպեսզի ղեկավարը կարգի բերեր երկրի ներքին կյանքի ու արտաքին աշխարհի հետ ունեցած խնդիրները: Միաժամանակ, այդ ժամանակը լիուլի բավարար է, որպեսզի որևէ երկիր անդունդ գլորվի: Երկիր, որ ուներ թերություններ, սակայն ուներ նաև ձեռքբերումներ: Մեր դեպքում, դժբախտաբար, տեղի ունեցավ երկրորդ տարբերակը: Որի, մոտավոր ասած, գաղափարական հիմքը դրվեց 2018-ի ապրիլյան օրերին՝ հոդվածի երկրորդ պարբերության մեջ ներկայացված արտահայտությամբ (կրկնել չեմ ցանկանում): Կարծում եմ, որ դրա ավարտն էլ պետք է լինի «Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսի հիման վրա: Դա էլ հենց կլինի մեր՝ գրագետ ու գիտակից հանրության, պատասխանը «նիկոլստանին» և «նիկոլիզմին»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի

Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Sun, 15 Nov 2026 20:07:03…

11 րոպե ago

Հութիները ներխուժում են

Հութիները ներխուժում են Sun, 15 Nov 2026 20:00:08 +0400 Կիրակի օրը Եմենի կառավարամետ ուժերը հայտարարել…

18 րոպե ago

Նոյեմբերի 20-ից արգելվում է

Նոյեմբերի 20-ից արգելվում է Sun, 15 Nov 2026 19:45:28 +0400 ՀՀ կառավարության 2026 թվականի փետրվարի…

33 րոպե ago

Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը

Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Sun, 15 Nov 2026 19:42:19…

36 րոպե ago

Գագիկ Ծառուկյանը բանտում է, և նրա միակ մեղքը, որ մասնակցել է ընտրություններին. Արման Աբովյանը` Մոսկվայում

Գագիկ Ծառուկյանը բանտում է, և նրա միակ մեղքը, որ մասնակցել է ընտրություններին. Արման Աբովյանը` Մոսկվայում…

48 րոպե ago

Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ

Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Sun, 15 Nov 2026 19:15:00…

1 ժամ ago