Օրվա ամենահպարտ ու ամենաքեֆչի քաղաքապետը

Օրվա ամենահպարտ ու ամենաքեֆչի քաղաքապետը

Mon, 27 Apr 2026 14:45:23 +0400


Փաշինյանի Քաղաքացու օրը կազմակերպելու և նշելու համար ՔՊ-ական համայնքապետերը ջանք ու եռանդ չէին խնայել։ Իհարկե, օրվա ծախսերի համար անհրաժեշտ գումարները դուրս են գրվել համայնքային բյուջեներից: Այսինքն՝ «Քաղաքացու օրը» ֆինանսավորել են իրենք՝ քաղաքացիները, որ ՔՊ-ն մի լավ փիառվի այդ օրը եւ նախընտրական քարոզչության վերածի «հերոս ու հպարտ» հարկատուի տոնը: Հանրապետության տարբեր համայնքներում տարբեր ձևով են նշել այդ տոնը:

Արտաշատում, Մարտունիում, Վարդենիսում, Մարալիկում, Ախուրյանում տարբեր միջոցառումներ են կազմակերպվել, հնչել է երգ-երաժշտություն՝ ուղեկցված խորոված –փարթիով: Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքներում մարդկանց ուշքն ու միտքը իրենց անվտանգությունն է եւ շատ ակտիվ չեն եղել: Սևանը զերծ է մնացել խորոված- փարթի անելուց, սևանցիների մեծամասնությունը ՔՊ-ին մերժողների խավի մեջ են: Ծաղկաձորում ՔՊ-ական Նարեկ Հարությունյանը եւս խորոված-փարթի չի արել, հավանական է՝ գիտակցելով, որ միջոցառմանը ոչ ոք չի մասնակցի:

Օրվա ամենաքեֆչի ՔՊ-ական համայնքապետը եղել է Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը: Նա ոչ միայն այդօրվա «աստղն է», այլ Փաշինյանի բոլոր նախաձեռնությունների եւ հատկապես՝ հակաեկեղեցական պայքարի առաջամարտիկը: Բայց չնայած գործադրած ջանքերին, Քաղաքացու օրը Թալինում բազմամարդ չի անցել, համայնքապետարանի մի խումբ աշխատակիցներ, մշակույթի տան պարային ակումբի սաներ եւ նրանց ծնողներ: Թալինում միջոցառմանը մասնակցելուց հետո Սափեյանը սկսել է շրջել վարչական համայնքներով, ցույց տալով, որ Թալինի տարածաշրջանը տոնում է Քաղաքացու օրը: Վարչական շրջաներում մի քանի բնակիչների հետ «Սասուցիների» պարն է պարել, գյուղացիների հետ բաժակ-բաժակի է խփել, օրվա վերջում էլ՝ ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրում եմ իմ ազգին»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

61-ամյա տուրիստին հոշոտել է արջը

61-ամյա տուրիստին հոշոտել է արջը Sat, 12 Sep 2026 03:30:54 +0400 Ռուսաստանում, Բորյաթիայի Բարգուզինսկի շրջանում…

5 րոպե ago

Նախարարների եւ պատգամավորների աշխատավարձները կնվազեցվեն

Նախարարների եւ պատգամավորների աշխատավարձները կնվազեցվեն Sat, 12 Sep 2026 02:30:38 +0400 Ֆրանսիայի վարչապետ Սեբաստյան Լեքորնյուն…

1 ժամ ago

Մասկը հասարակության վրա վատ ազդեցություն ունի

Մասկը հասարակության վրա վատ ազդեցություն ունի Sat, 12 Sep 2026 02:00:46 +0400 Իլոն Մասկի՝ պաշտոնապես…

2 ժամ ago

Մահացել է աշխարհահռչակ հոքեյիստ Անդրե Պրոնովոն

Մահացել է աշխարհահռչակ հոքեյիստ Անդրե Պրոնովոն Sat, 12 Sep 2026 01:30:13 +0400 Մահացել է աշխարհահռչակ…

2 ժամ ago

Ինչով են օգտակար կանաչ բանջարեղենները

Ինչով են օգտակար կանաչ բանջարեղենները Sat, 12 Sep 2026 01:00:19 +0400 Կանաչ տերեւավոր բանջարեղենների կանոնավոր…

3 ժամ ago

Հայկ Սարգսյանը հենց 2018թ-ից է օլիգարխ դառնալու հավակնություններ ունեցել. վարչապետը նշել է՝ ինչ է տեղի ունեցել

Հայկ Սարգսյանը հենց 2018թ-ից է օլիգարխ դառնալու հավակնություններ ունեցել. վարչապետը նշել է՝ ինչ է տեղի…

3 ժամ ago