Ռուսաստանում արգելել են Հայաստանից ներկրված հանքային ջրի խմբաքանակի վաճառքը

Ռուսաստանում արգելել են Հայաստանից ներկրված հանքային ջրի խմբաքանակի վաճառքը

Tue, 28 Apr 2026 11:36:14 +0400


Ռուսական պետական «Честный знак» մակնշման համակարգը կասեցրել է «Ջերմուկ» հանքային ջրի (Հայաստան) խմբաքանակի մանրածախ վաճառքը։ ՌԲԿ-ին այս մասին հայտնել է Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Ռևազ Յուսուպովը։

Նրա խոսքով՝ շրջանառության մեջ եղել է շուրջ 338 հազար շիշ, որոնք արգելափակվել են մինչև ստուգումների ավարտը։ Արգելքի համար հիմք է հանդիսացել Ռոսպոտրեբնադզորի դիմումը, որում կառույցը պահանջել է միջոցներ ձեռնարկել կանխելու քաղաքացիների առողջությանը հնարավոր վնասը։ Որպես պատճառ նշվել են պարտադիր պահանջների խախտումները։

Սահմանափակումները վերաբերում են 2026 թվականի փետրվարի 17-ին և մարտի 5-ին արտադրված ապրանքին։
«Մինչև ստուգումների ավարտն այն սպառողներին չի հասնի», – նշել է Յուսուպովը։

Ավելի վաղ մակնշման համակարգն արդեն կասեցրել էր «Ջերմուկի» վաճառքը. 2024 թվականին Հյուսիսային Օսեթիայում գրանցված թունավորման դեպքից հետո, երբ շշերից մեկում հանքային ջրի փոխարեն քացախաթթու էր հայտնաբերվել, շրջանառությունից մոտ 2.5 մլն շիշ էր հանվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Այս անգամ ինչ են փոխադրում

Այս անգամ ինչ են փոխադրում Sun, 03 May 2026 12:45:50 +0400 Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի…

16 րոպե ago

Վիճակահանությունն ավարտված է. որ ուժին որ թիվը բաժին հասավ

Վիճակահանությունն ավարտված է. որ ուժին որ թիվը բաժին հասավ Sun, 03 May 2026 12:38:40 +0400…

23 րոպե ago

Իր աշխատակազմի նախկին ղեկավարի նկատմամբ սանկցիաներ է սահմանել

Իր աշխատակազմի նախկին ղեկավարի նկատմամբ սանկցիաներ է սահմանել Sun, 03 May 2026 12:30:39 +0400 Ուկրաինայի…

31 րոպե ago

Հայտնի է` որ թվերի տակ հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին

Հայտնի է` որ թվերի տակ հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին Sun, 03 May 2026…

32 րոպե ago

ԿԸՀ աստիճաններին «կղանքեր» դնելուց հետո ոստիկանական մեծ ուժ ժամանեց

ԿԸՀ աստիճաններին «կղանքեր» դնելուց հետո ոստիկանական մեծ ուժ ժամանեց Sun, 03 May 2026 12:27:35 +0400…

34 րոպե ago

Ոստիկանությունը հավաքեց ԿԸՀ-ի աստիճաններին դրված «կղանքները»

Ոստիկանությունը հավաքեց ԿԸՀ-ի աստիճաններին դրված «կղանքները» Sun, 03 May 2026 12:22:54 +0400 Latest news from…

39 րոպե ago