«Հրապարակ». Մի բրդուճ քյաբաբով ծախել են իրենց բոլոր սրբությունները

«Հրապարակ». Մի բրդուճ քյաբաբով ծախել են իրենց բոլոր սրբությունները

Tue, 28 Apr 2026 11:45:06 +0400


Մեր զրուցակիցն Արտաշես սարկավագ Աջապահյանն է:

– Ապրիլի 25-ին իշխանությունները Երեւանի կենտրոնում քաղաքացու օրն էին նշում: Սկզբում` խորոված, հետո՝ համերգ, երգ ու պար: Շատերն այս ամենը քննադատում են, քանի որ դա տեղի ունեցավ Ցեղասպանության զոհերի հիշատակի անմիջապես հաջորդ օրը։ Սակայն, ի վերջո, եթե պատկերացնենք, որ նույն միջոցառումը տեղի է ունենում մեկ այլ ամիս, դրանից փոխվո՞ւմ է հարցի էությունը: Ըստ Ձեզ` ո՞րն էր մեր ժամանակների «հաց եւ տեսարանների» նպատակը:

– Այս ամենի նպատակը, ես կարծում եմ, մարդկանց սպառող դարձնելն է: Կենդանական բնազդների մակարդակի զանգվածի են ձգտում հասցնել մարդկանց, որպեսզի մարդիկ միայն ուտելու մասին մտածեն, ձեռքի հետ էլ` մյուս կենդանական բնազդների: Նման մարդիկ հեշտ են կառավարվում: Իհարկե, ամբողջապես չի ստացվում իշխանությունների մոտ, սակայն ոմանց իսկապես կարողանում են դարձնել այդպիսին: Տխուր է, որ հայ ազգից փորձում են բիոմասսա ստանալ, որն անկարող կլինի մտածելու, ծայրահեղ դեպքում` բիոզանգվածը կարող է մտածել բացառապես իր պահանջմունքների բավարարման մասին, այդ թվում` կենսաբանական: Հոգեւոր պահանջմունքների իսպառ բացակայության են փորձում հասնել: Մարդկանց տանում են նրան, որ հոգեւոր պահանջմունքներ չունենան: Ծաղրանկարներ կան, որ շունը կատվի նկարի ետեւից է անդադար վազում, կամ` սկյուռին գցում են պտտվող օղակի մեջ, եւ նա չի կարողանում դուրս գալ…. մեր ժողովրդին այդ նույն իրավիճակի մեջ են փորձում գցել: Այդպես հեշտ կառավարելի են մարդիկ դառնում: Հակառակ դեպքում` ժողովուրդը կարող է սկսել ավելի լուրջ թեմաների մասին մտածել, լուրջ հարցեր քննարկել, հայրենասեր ու աստվածասեր դառնալ, ինչը կբարդացնի իշխանությունների վիճակը: Դրա փոխարեն` ուրախություն, խորոված, քեֆ ու խրախճանք, ստամոքս լցնել: Պատահական չէ, որ խորոված ու քյաբաբ են վաճառում մարդկանց: Մնում է մարդկանց մյուս բնազդներն էլ այդպես արթնացնեն, եւ կլինի վերջը` Սոդոմ գոմոր:

– Երբ մարդիկ այդ երեւույթները քննադատում են, իշխանությունն իր գրպանում մի պատրաստի պատասխան ունի պահած` ուզում եք միայն սգա՞լ: Ինչպե՞ս տարբերել այս երեւույթները միմյանցից:

– Իսկ ի՞նչ անել, բոլոր սրբությունները, կրոնը, արժեքներն ու պատմությունն արժե՞ ծախել մի բրդուճ քյաբաբի դիմաց: Նման ձեւով մտածող մարդիկ այդպես են վարվել: Բնականաբար, այդպես մտածողների մեջ ոչ թե մարդն է խոսում, այլ քյաբաբն է խոսում: Այդտեղ ոչ թե մարդն է խոսում, այլ` ստամոքսը: Մանիպուլյացիաներ են անում իրականում, բայց ես կարծում եմ, որ շատերն այնքան են իրականությունից կտրվել, որ ուղղակի մտածում են այն, ինչն իրենց համար հաճելի է: Նրանք ամեն ինչ մոռացել են: Կան, չէ՞, մարդիկ, ովքեր ուրանում են իրենց ընտանիքը, երեխաներին, հետո թողնում գնում են տնից, հետո էլ արդարանում են, ասում են` դե հո ամբողջ կյանքում չէի՞ ծառայելու: Մոտավորապես նույն բանն է տեղի ունենում: Հիմա սրանք էլ ասում են` հո սաղ կյանքներս չէի՞նք սգալու: Մի սգացեք, ուղղակի տարրական հարգանք է, երբ հարազատդ մահանում է, չես գնում հանգուցյալի տուն, երաժշտություն միացնում ու պարում: Պատկերացնո՞ւմ եք՝ մարդը գնա բարեկամի տուն՝ ցավակցելու, երաժշտություն միացնի, սկսի պարել կամ խորոված ուտել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փորձել են բանկ թալանել

Փորձել են բանկ թալանել Thu, 10 Sep 2026 23:30:38 +0400 Թուրքիայի Իզմիր քաղաքում զինված տղամարդը…

18 րոպե ago

Եկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի

Եկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի Thu, 10 Sep…

33 րոպե ago

«ՀայաՔվեն» ողջունում է Արցախի իշխանությունների՝ քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ սկսելը

«ՀայաՔվեն» ողջունում է Արցախի իշխանությունների՝ քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ սկսելը Thu, 10 Sep 2026 23:08:49…

40 րոպե ago

Օրվա թոփ մեդիա- դեմքերը՝ Նիկոլ Փաշինյան, Դոնալդ Թրամփ, Գագիկ Խաչատրյան

Օրվա թոփ մեդիա- դեմքերը՝ Նիկոլ Փաշինյան, Դոնալդ Թրամփ, Գագիկ Խաչատրյան Thu, 10 Sep 2026 23:02:57…

46 րոպե ago

Արցախի իշխանությունները քաղաքական կոնսուլտացիաներ են սկսում ՀՀ քաղաքական ուժերի հետ․ Իսկանդարյան

Արցախի իշխանությունները քաղաքական կոնսուլտացիաներ են սկսում ՀՀ քաղաքական ուժերի հետ․ Իսկանդարյան Thu, 10 Sep 2026…

46 րոպե ago

Արդյոք սիրավեպ ունեն

Արդյոք սիրավեպ ունեն Thu, 10 Sep 2026 23:00:24 +0400 Ռուս քառասնամյա սուպերմոդել եւ դերասանուհի Իրինա…

49 րոպե ago