Երեքշաբթի , 28 Ապրիլի 2026

Ռուսաստանում արգելել են Հայաստանից ներկրված հանքային ջրի խմբաքանակի վաճառքը

Ռուսաստանում արգելել են Հայաստանից ներկրված հանքային ջրի խմբաքանակի վաճառքը

Tue, 28 Apr 2026 11:36:14 +0400


Ռուսական պետական «Честный знак» մակնշման համակարգը կասեցրել է «Ջերմուկ» հանքային ջրի (Հայաստան) խմբաքանակի մանրածախ վաճառքը։ ՌԲԿ-ին այս մասին հայտնել է Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Ռևազ Յուսուպովը։

Նրա խոսքով՝ շրջանառության մեջ եղել է շուրջ 338 հազար շիշ, որոնք արգելափակվել են մինչև ստուգումների ավարտը։ Արգելքի համար հիմք է հանդիսացել Ռոսպոտրեբնադզորի դիմումը, որում կառույցը պահանջել է միջոցներ ձեռնարկել կանխելու քաղաքացիների առողջությանը հնարավոր վնասը։ Որպես պատճառ նշվել են պարտադիր պահանջների խախտումները։

Սահմանափակումները վերաբերում են 2026 թվականի փետրվարի 17-ին և մարտի 5-ին արտադրված ապրանքին։
«Մինչև ստուգումների ավարտն այն սպառողներին չի հասնի», – նշել է Յուսուպովը։

Ավելի վաղ մակնշման համակարգն արդեն կասեցրել էր «Ջերմուկի» վաճառքը. 2024 թվականին Հյուսիսային Օսեթիայում գրանցված թունավորման դեպքից հետո, երբ շշերից մեկում հանքային ջրի փոխարեն քացախաթթու էր հայտնաբերվել, շրջանառությունից մոտ 2.5 մլն շիշ էր հանվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով