Չորեքշաբթի , 10 Հունիսի 2026

Խաղաղ բնակիչներ են զոհվել

Խաղաղ բնակիչներ են զոհվել

Tue, 28 Apr 2026 11:30:57 +0400


Բելգորոդի մարզի վրա ուկրաինական ԱԹՍ–ների հարձակման հետևանքով 3 խաղաղ բնակիչ է մահացել, ևս 3-ը վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։ «Վնասվածքներ ստացած անձանցից մեկը 16-ամյա պատանի է»– գրել է Գլադկովը «Մաքս» հարթակում։

Նա մանրամասնել է`Շեբեկինոյի շրջանի Վոզնեսենովկա գյուղում տղամարդ է մահացել մարդատար մեքենային հասցված հարվածից։
Ռակիտնոյեի շրջանի Բոբրավա գյուղում ավտոմեքենային հասցված հարվածի հետևանքով տղամարդ ու կին են մահացել, նրանց որդուն հիվանդանոց են տեղափոխել։

Եվս մեկ մեքենայի հարվածել են Բորիսովկայի շրջանի Կրասիվո բնակավայրում ամուսիններ են վիրավորվել, նրանց հիվանդանոց են տեղափոխել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մահացել է դերասան Խաչատուր Հունանյանը

Մահացել է դերասան Խաչատուր Հունանյանը Sun, 07 Jun 2026 10:11:07 +0400 Մահացել է դերասան Խաչատուր …