Մաֆիան մտադիր է սպանել ընդդիմադիր թեկնածուին

Մաֆիան մտադիր է սպանել ընդդիմադիր թեկնածուին

Tue, 28 Apr 2026 17:00:06 +0400


Կոլումբիայի կառավարությունը զգուշացրել է, որ մաֆիան մտադիր է սպանել նախագահական առաջիկա ընտրություններում ընդդիմության կողմից առաջադրված Պալոմա Վալենսիային։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Համաձայն հաղորդման, Կոլումբիայի Պաշտպանության, ՆԳ նախարարները եւ Ազգային ոստիկանության ղեկավարը տեղեկացրել են, որ թմրավաճառությամբ եւ ահաբեկչությամբ զբաղվող մաֆիոզական խումբը գլխագին է նշանակել նրա համար։

Իշխանությունները թույլ են տվել, որ վերջինս այդ մասին տեղեկությունը հանրայնացնի։ Գլխագինը կազմել է 5 հարյուր հազար ամերիկյան դոլար կամ 2 միլիարդ կոլումբիական պեսո։ Ընթանում է քննություն եւ դրա համար նա այլ մանրամասներ չի բարձրաձայնել։ Պալոմա Վալենսիան առաջադրված է որպես նախագահի թեկնածու Դեմոկրատական կենտրոն աջամետ կուսակցությունների դաշինքի կողմից։ Նախագահական ընտրությունները Լատինա-Ամերիկյան այդ երկրում տեղի են ունենալու մայիսի 31-ին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Մառախլապատ Ալբիոնը» հայտնվել է փոթորկի ճիրաններում

«Մառախլապատ Ալբիոնը» հայտնվել է փոթորկի ճիրաններում Mon, 26 Oct 2026 18:00:17 +0400 Մեծ Բրիտանիան հայտնվել…

20 րոպե ago

Կայացվեց անսպասելի որոշում․ Ասլանյան

Կայացվեց անսպասելի որոշում․ Ասլանյան Mon, 26 Oct 2026 17:57:32 +0400 Latest news from Հրապարակ ©…

23 րոպե ago

Արշակ սրբազանը ցուցմունք տալո՞ւ է

Արշակ սրբազանը ցուցմունք տալո՞ւ է Mon, 26 Oct 2026 17:50:01 +0400 Latest news from Հրապարակ…

31 րոպե ago

Հրապարակվել է 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը. վճարվել է 1 տրիլիոն 638 միլիարդ դրամ

Հրապարակվել է 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը. վճարվել է 1 տրիլիոն 638 միլիարդ դրամ Mon,…

36 րոպե ago

Թուրքիայում մինչև 15 տարեկաններին կարգելվի օգտվել սոցցանցերից

Թուրքիայում մինչև 15 տարեկաններին կարգելվի օգտվել սոցցանցերից Mon, 26 Oct 2026 17:30:35 +0400 Թուրքիայում նոյեմբերի…

50 րոպե ago

Ինչու է Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոն

Ինչու է Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոն Mon, 26 Oct 2026 17:28:22 +0400…

52 րոպե ago