Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգված կլինի․ ICC

Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգված կլինի․ ICC

Tue, 28 Apr 2026 19:49:13 +0400


Հունիսյան ընտրությունների նախաշեմին Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է քաղաքական ծրագիր, որում Ամենայն հայոց կաթողիկոսին պաշտոնանկ անելու կոչ է պարունակվում, ինչպես նաև ներկայացված է Հայ առաքելական եկեղեցու վերակազմավորման քաղաքականացված «ճանապարհային քարտեզը»։ Քննադատների կարծիքով՝ այս աննախադեպ քայլը երկրի Սահմանադրության ուղղակի խախտում է և կրոնական գործերում պետության կոպիտ միջամտություն, գրում է International Christian Concern-ը (ICC):

Ընտրություններից առաջ հրապարակված ծրագիրը որպես իր տասներորդ քաղաքական նպատակ մատնանշում է Հայ առաքելական եկեղեցու «փաստացի ղեկավարի» հեռացումը. խոսքը Գարեգին Բ կաթողիկոսի մասին է։ Հատկանշական է, որ փաստաթղթում խուսափում են նրա եկեղեցական տիտղոսի կիրառումից, ինչը, դիտորդների կարծիքով, արտացոլում է թե՛ բուն պաշտոնը, թե՛ ինստիտուտը հեղինակազրկելու ավելի լայն փորձը։

Ղեկավարության փոփոխությունից բացի, կուսակցության ծրագիրը նախատեսում է եկեղեցական մի շարք լայնածավալ բարեփոխումներ, այդ թվում՝ կաթողիկոսական տեղապահի նշանակում, եկեղեցու նոր կանոնադրության մշակում և այնուհետև թարմացված կառուցվածքի շրջանակներում՝ նոր կաթողիկոսի ընտրություն։ Առաջարկվող կանոնադրությունը նախատեսում է ֆինանսական վերահսկողության և հոգևորականության նկատմամբ կարգապահական հսկողության մեխանիզմների ներդրում. ոլորտներ, որոնք ավանդաբար կարգավորվում են հենց եկեղեցու կողմից։

Իրավաբանները և կրոնական ազատությունների պաշտպանները զգուշացնում են, որ նման առաջարկները ուղղակի քաղաքական միջամտություն են կրոնական կազմակերպության ներքին կառավարմանը։ Հայաստանի Սահմանադրությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերը ազգային կյանքում և ամրագրում եկեղեցու ու պետության անջատման սկզբունքը։

Այս իրավական շրջանակն է՛լ ավելի է ամրապնդվել եկեղեցի-պետություն փոխհարաբերությունների մասին 2007 թվականի օրենքով, որն ուղղակիորեն ճանաչում է եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։ Քննադատների համոզմամբ՝ քաղաքական ուժի կողմից կադրային հարցերին միջամտելու կամ կառուցվածքային փոփոխություններ պարտադրելու ցանկացած փորձը ոտնահարում է այդ իրավական երաշխիքները։

Ինչպես նշվում է, վերջին մեկ տարվա ընթացքում լարվածությունը զգալիորեն աճել է, և կառավարությունն սկսել է ավելի կոշտ դիրքորոշում դրսևորել եկեղեցու անկախությունը սահմանափակելու իր փորձերում։

Բնակչության ավելի քան 90%-ն իրեն նույնականացնում է Հայ առաքելական եկեղեցու հետ, որը երկար ժամանակ ծառայել է որպես ազգային ինքնության հիմնասյուն՝ հատկապես օտար տիրապետության և ցեղասպանության տարիներին։

Պատմականորեն եկեղեցու նկատմամբ քաղաքական վերահսկողություն հաստատելու փորձերը կապված են եղել արտաքին ուժերի, այդ թվում՝ խորհրդային իշխանության հետ, որը ձգտում էր սահմանափակել կրոնական ազդեցությունը։ Քննադատները զգուշացնում են, որ ներկայիս առաջարկները կրկնում են նախկինում կիրառված այդ գործելաոճը և մտահոգություն են հարուցում երկրում կրոնական ազատության ապագայի վերաբերյալ։

Եթե իշխող կուսակցությունը հաղթի ընտրություններում, նա կարող է պնդել, թե հանրային մանդատ ունի առաջարկվող փոփոխություններն իրականացնելու համար, ներառյալ՝ եկեղեցու կառավարման գործերում միջամտությունը, չնայած այս հարցի շուրջ լայն հանրային քննարկումների բացակայությանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թուրքիայում քաղաքապետ է ձերբակալվել

Թուրքիայում քաղաքապետ է ձերբակալվել Mon, 26 Oct 2026 09:30:44 +0400 Թուրքիայի Ադանա նահանգի Չուքուրովա քաղաքի…

6 րոպե ago

Ստեփանավանում հաղթել է ՔՊ-ից մերժված համայնքապետը

Ստեփանավանում հաղթել է ՔՊ-ից մերժված համայնքապետը Mon, 26 Oct 2026 07:50:00 +0400 Հոկտեմբերի 25-ին Ստեփանավան…

2 ժամ ago

Արտակարգ իրավիճակ՝ «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին

Արտակարգ իրավիճակ՝ «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին Sun, 25 Oct 2026 23:45:21 +0400 Հոկտեմբերի 25-ին՝ ժամը…

10 ժամ ago

Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է միասնական ընդդիմությանը

Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է միասնական ընդդիմությանը Sun, 25 Oct 2026 23:38:44 +0400 Վայոց…

10 ժամ ago

Վարդենիսի նախնական արդյունքները հայտնի են

Վարդենիսի նախնական արդյունքները հայտնի են Sun, 25 Oct 2026 23:35:06 +0400 Ինչպես հայտնի է, այսօր…

10 ժամ ago

Ամուսինը գլխատել է կնոջը՝ օժիտի շուրջ ունեցած վեճի պատճառով

Ամուսինը գլխատել է կնոջը՝ օժիտի շուրջ ունեցած վեճի պատճառով Sun, 25 Oct 2026 23:30:13 +0400…

10 ժամ ago