Ինչքան պետք է անբարոյական ու նենգ լինես, որ Քրեական օրենսգրքում մի անհեթեթ ու ստոր հոդված ներմուծես

Ինչքան պետք է անբարոյական ու նենգ լինես, որ Քրեական օրենսգրքում մի անհեթեթ ու ստոր հոդված ներմուծես

Tue, 28 Apr 2026 21:33:20 +0400


Ինչքան պետք է անբարոյական ու նենգ լինես, որ մեկ տարի առաջ Քրեական օրենսգրքում մի անհեթեթ ու ստոր հոդված ներմուծես` «Հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը» վերտառությամբ, որով 3-6 տարվա ազատազրկում սահմանես ու սկսես անպատիժ կիրառել բոլոր մրցակիցներիդ նկատմամբ:

Ի դեպ, ուսապարկերի պարագայում կարող էին որպես օրենսդրական նախագիծ ԱԺ տանել մի տող. «Նիկոլ Փաշինյանը ՀՀ ցմահ վարչապետն է» եւ ՔՊ անմռունչ հոտը դրան էլ կողմ կքվեարկեր: Այս պարագայում տեսեք` ինչ են գրել այդ չարաբաստիկ 221-րդ հոդվածում, որը 3-6 տարվա ազատազրկում է ենթադրում.

«…Բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթուղթ, ապրանք (բացի…նվազագույն աշխատավարձի եռապատիկը չգերազանցող արժեքով նյութի կամ առարկայի) տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը) կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելը»:

Եւ ի՞նչ են անում հիմա իշխանությունից հուսահատորեն այս կառչածները` ամեն ինչ փորձում են մտցնել բարեգործության անվան տակ: Այսինքն, եթե Կանդազի խոսակցությունը, որտեղ նա մի բան է ասում. «Լավ ա ինյան»` լավ կլինի… կամ շտաբի աշխատողին աշխատավարձ տալը, կամ մի խոսակցություն, որը որեւէ հետեւանք չի ունեցել (հեռուստացույցը չեն նվիրել)… գնահատվում է որպես «բարեգործության արգելքի խախտում» նշանակում է քաղաքական ուժերին ուղղակի զրկում ես նախընտրական քարոզչություն անելու իրավունքից եւ ցանկացած զրույց քրեականացնում ես: Իսպառ: Որովհետեւ այլեւս պարզ չէ, թե ինչ է նախընտրական քարոզչությունը, եթե դա չի նշանակում աշխատանք, բարեկեցություն, ապահովություն խոստանալ:

Ու ամենակարեւորը` բոլորին անխտիր գաղտնալսում ես, խախտելով մարդկանց անձնական կյանքի գաղտնիության իրավունքը:

Եւ սա արվում է մի նպատակով, որ Նիկոլ Փաշինյանն իր սիրելի գործիքը` Քրեական օրենսգիրքն անարգել օգտագործի, իր դատախազ-քննիչներն աջուձախ գործեր հարուցեն, իր կամակատար դատավորներն անարգել կալանքի սանկցիաներ տան, ընդդիմության քարոզչության պատասխանատուներին, շտաբների աշխատողներին բռնեն, մեկուսացնեն, թույլ չտան պայքարել իշխանության գալու համար: Սա նույնն է, որ բռնցաքամարտի չեմպիոնատում մեկի ձեռքերը կապես ու ասես` դե կռվեք, վազքի մրցույթին մասնակցողներից մեկի ոտքերը կապես ու ասես` տեսնենք ով առաջինը կհասնի ֆինիշին:

Եւ այս նենգ, ստոր օրենսդրական փոփոխությունն անող իշխանությունը գոնե այնքան բարոյականություն չունի, որ օրենքը, թեկուզ ձեւական առումով, կիրառի նաեւ իր կողմնակիցների նկատմամբ, կամ զերծ մնա ակնհայտ խախտումներից: Իսկ մենք տեսել ենք, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը աշխատանք խոստանում եւ անգամ աշխատավարձի չափ նշում քաղաքացուն: Տեսել ենք, թե ինչպես են 8 տարի ոչինչ չանելուց հետո թոշակ բարձրացնում, անվճար վիրահատություններ անում, դպրոց ու մանկապարտեզ բացում…

Նույնիսկ «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը ժամանակավորապես չկասեցրին, որ ֆորմալ հավասարություն ապահովեն:

Սրա լուծումը մեկն է` Ոսկե ձկնիկի պատմությունը պետք է կրկնվի` սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու եւ կոճակ սեղմողների միջոցով օրենքները կամայականորեն փոխելու հնարավորություններից: Վստահ եմ` անգամ մեր ժողովրդի ծով համբերությունն ու 18-ի էյֆորիայի հանդեպ հարգանք-հիշողությունն անսահման ու անսպառ չէ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հորմուզի նեղուցի հարցով նոր դաշինք են ստեղծում

Հորմուզի նեղուցի հարցով նոր դաշինք են ստեղծում Thu, 30 Apr 2026 21:30:31 +0400 Ամերիկյան վարչակազմը…

6 րոպե ago

Մարտունու ավագանու թատրոնը

Մարտունու ավագանու թատրոնը Thu, 30 Apr 2026 21:25:04 +0400 Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքապետարանում այսօր ավագանու…

11 րոպե ago

Ինչու են փակում դպրոցը, որ գյուղը դատարկվի՞

Ինչու են փակում դպրոցը, որ գյուղը դատարկվի՞ Thu, 30 Apr 2026 21:19:55 +0400 «Գյուղը կդատարկեն,…

17 րոպե ago

Ինչ էին ասում հայ մտավորականները 30 տարի առաջ

Ինչ էին ասում հայ մտավորականները 30 տարի առաջ Thu, 30 Apr 2026 21:15:55 +0400 Հատել…

21 րոպե ago

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը Thu, 30 Apr 2026 21:09:51…

27 րոպե ago

Սառը պատերազմից ի վեր ամենախոշոր զորավարժությունները՝ Ֆրանսիայում

Սառը պատերազմից ի վեր ամենախոշոր զորավարժությունները՝ Ֆրանսիայում Thu, 30 Apr 2026 21:00:20 +0400 Ֆրանսիան անցկացրել…

36 րոպե ago