Թրամփն այս անգամ էլ Գերմանիայի կանցլերին չի «խնայել»

Թրամփն այս անգամ էլ Գերմանիայի կանցլերին չի «խնայել»

Wed, 29 Apr 2026 13:00:00 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ քննադատել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին Իրանի դեմ պատերազմի վերաբերյալ նրա դիրքորոշման համար: Սպիտակ տան ղեկավարը համապատասխան գրառում է արել TruthSocial սոցցանցում։

«Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ Իրանի համար միջուկային զենք ունենալը նորմալ է: Նա չգիտի, թե ինչի մասին է խոսում: Եթե Իրանը միջուկային զենք ունենար, ամբողջ աշխարհը պատանդ կլիներ», – գրել է ամերիկացի առաջնորդը։

Թրամփը հավելել է. «Ես հիմա Իրանի հետ անում եմ այն, ինչ վաղուց պետք է անեին այլ երկրներ կամ նախագահներ: Զարմանալի չէ, որ Գերմանիան այդքան վատ վիճակում է՝ տնտեսապես և մնացած ամեն ինչով»։

Ապրիլի 27-ին Մերցը, ելույթ ունենալով Գերմանիայի արևմտյան մասում գտնվող Մարսբերգ քաղաքի ավագ դպրոցի աշակերտների առջև, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «ակնհայտորեն» չունի Իրանի դեմ պատերազմի ռազմավարություն, այդ թվում՝ թե ինչպես այն պետք է ավարտվի: «Այս պահին ես չեմ հասկանում, թե ինչ ռազմավարական տարբերակ կընտրեն ամերիկացիները, հատկապես այն պատճառով, որ իրանցիները ակնհայտորեն շատ հմուտ են բանակցություններում, կամ, ավելի ճիշտ, շատ հմուտ են չբանակցելու մեջ», – հայտարարել է կանցլերը։

Ըստ նրա՝ Իրանի դեմ պատերազմ սկսելու որոշումը չմտածված էր։ Գերմանիայի կանցլերը կրկնել է նախկինում հնչեցրած իր այն տեսակետը, որ ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմ են սկսել Իրանի դեմ՝ առանց եվրոպացիների հետ նախնական խորհրդակցությունների։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Տարեց կինը գումար է վաստակում՝ ծերանոցի կյանքը համացանցում ներկայացնելիս

Տարեց կինը գումար է վաստակում՝ ծերանոցի կյանքը համացանցում ներկայացնելիս Sat, 24 Oct 2026 23:30:19 +0400…

35 րոպե ago

Գրել է նոր «Ռոկիի» սցենարը

Գրել է նոր «Ռոկիի» սցենարը Sat, 24 Oct 2026 23:15:39 +0400 Ամերիկացի դերասան Սիլվեստեր Ստալոնեն…

50 րոպե ago

Լիոնել Մեսին արժանացել է «իսպանական Նոբելյան մրցանակի»

Լիոնել Մեսին արժանացել է «իսպանական Նոբելյան մրցանակի» Sat, 24 Oct 2026 23:00:30 +0400 Աշխարհահռչակ արգենտինացի…

1 ժամ ago

Ուղիղ․ Մանկական Եվրատեսիլ-2026

Ուղիղ․ Մանկական Եվրատեսիլ-2026 Sat, 24 Oct 2026 22:52:05 +0400 Latest news from Հրապարակ © 2026…

1 ժամ ago

Առաջին անգամ մարդու մեջ ներարկել են ԱԲ օգնությամբ ստեղծված վիրուս․ հետեւանքները պահվում են գաղտնի

Առաջին անգամ մարդու մեջ ներարկել են ԱԲ օգնությամբ ստեղծված վիրուս․ հետեւանքները պահվում են գաղտնի Sat,…

2 ժամ ago

Ճապոնիայի վարչապետի խոստովանությունը ցնցել է հանրությանը

Ճապոնիայի վարչապետի խոստովանությունը ցնցել է հանրությանը Sat, 24 Oct 2026 22:15:47 +0400 Ճապոնիայի վարչապետ Սանաե…

2 ժամ ago