Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստան

Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստան

Thu, 30 Apr 2026 12:27:52 +0400


Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն:

Այցի շրջանակում Ֆրանսիայի նախագահը նախ կմասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:

Մայիսի 5-ին կմեկնարկի Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստանի Հանրապետություն:

Տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների առաջնորդների ընդլայնված կազմով հանդիպումը: Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը հանդես կգան ԶԼՄ-ների համար հայտարարություններով:

Նախագահ Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև կայցելի Մատենադարան:

Տեղի կունենա նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:
Պետական այցի շրջանակում Ֆրանսիայի նախագահը ՀՀ վարչապետի ուղեկցությամբ կայցելի Գյումրի, որտեղ հարգանքի տուրք կմատուցի 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին:

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը Գյումրիում ներկա կգտնվեն «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հանդիպելու են վաղը՝ Անկարայում․ մանրամասներ

Հանդիպելու են վաղը՝ Անկարայում․ մանրամասներ Tue, 07 Jul 2026 21:00:23 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի…

5 րոպե ago

Գագիկ Ծառուկյանի գործով նոր ձերբակալվածներ և կալանավորվածներ կան

Գագիկ Ծառուկյանի գործով նոր ձերբակալվածներ և կալանավորվածներ կան Tue, 07 Jul 2026 20:59:36 +0400 ԲՀԿ…

6 րոպե ago

Ռուսական լրատվամիջոցները` Ծառուկյանին և ընդդիմությանը «գլխատելու» Փաշինյանի պլանի մասին

Ռուսական լրատվամիջոցները` Ծառուկյանին և ընդդիմությանը «գլխատելու» Փաշինյանի պլանի մասին Tue, 07 Jul 2026 20:41:06 +0400…

25 րոպե ago

Առյուծը դատապարտվեց և անկախ առողջական ռիսկերից հավերժ քնեցվեց…

Առյուծը դատապարտվեց և անկախ առողջական ռիսկերից հավերժ քնեցվեց… Tue, 07 Jul 2026 20:35:58 +0400 Երևի…

30 րոպե ago

Իր կենդանուն սպանելը ավելի մեծ հոգեկան տառապանք է պատճառում, քան, ազատազրկումն ու ունեզրկումը

Իր կենդանուն սպանելը ավելի մեծ հոգեկան տառապանք է պատճառում, քան, ազատազրկումն ու ունեզրկումը Tue, 07…

34 րոպե ago

Լը Պենը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման․ նախագահ կկարողանա՞ առաջադրվել

Լը Պենը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման․ նախագահ կկարողանա՞ առաջադրվել Tue, 07 Jul 2026 20:30:33…

35 րոպե ago