Կարճ խոսքը՝ ավելի ազդեցիկ, քան շատախոսությունը

Կարճ խոսքը՝ ավելի ազդեցիկ, քան շատախոսությունը

Thu, 30 Apr 2026 12:45:34 +0400


Երեկ Սամվել Կարապետյանի առաջին հարցազրույցն էր լրագրողների հետ։ Կարծում եմ իշխանության թմբուկները սրտատրոփ հետևում էին գործարարի հարցազրույցին, որպեսզի կարողանան ինչ որ բաներից կառչելով՝ թիրախավորել նրան։ Բայց տեղի ունեցավ հակառակը։

Նիկոլ Փաշինյանի պոռթկուն, երկարաձգված, լարված ու կոշտ հռետորաբանության ֆոնին, Կարապետյանի խոսքը ստեղծեց մի բան, որն այսօր հազվադեպ է քաղաքական դաշտում՝ հանգիստ մթնոլորտ։ Եվ հենց դա հանրությունը անմիջապես որսաց։ Փաշինյանի պոռթկուն, երկարաձգված, անհավասարակշիռ ու հայհոյախառն հայտարարություններից ու հարցազրույցներից հետո կարելի է վստահաբար ասել, որ ստեղծվեց խաղաղ, հանգիստ մթնոլորտ։ Քաղաքական դաշտում առավել խոսուն է ոչ թե ասվածը, այլ ասելու ձևը։ Այդ իմաստով հակադրությունը Սամվել Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի միջև, ժողովրդական լեզվով ասած՝ «սարերի ու ձորերի» տարբերություն էր , միաժամանակ՝ ուսուցողական։

Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի անհարկի, կենցաղային բնույթի ու ոչինչ չասող շատախոսության, Կարապետյանը խոսում էր զուսպ, հավասարակշռված, կարճ, հստակ, առանց ավելորդ հուզականության։ Նա չէր փորձում ճնշել լսարանին՝ բառերի ծավալով, այլ կենտրոնանում էր ասելիքի հստակության վրա։ Դա չէր կարող չորսալ հանրությունը։ Փաշինյանի լեզուն բախման լեզու է՝ պոռթկուն, երկարաձգված, լարված, մանրևային, փոփոխական, ինտրիգային։ Նրա խոսքը երկար է, ճղճղան, որի մեջ հարցի պատասխան դժվար է գտնել։ Եվ հենց այստեղից է շատերի մոտ ձևավորվում նրա ձայնը չլսելու, խոսքը չընդունելու ցանկությունը։ Խնդիրը միայն ոճը չէ։ Խնդիրը վստահության մաշվածությունն է։ Երբ խոսքը շատ է, բայց չի հանգեցնում հստակության, այն սկսում է ընկալվել որպես հարցից խուսափում կամ մանևր։ Եվ այդ կետում հասարակությունը սկսում է կորցնել համբերությունը։

Սամվել Կարապետյանի խոսքը հատու է, կարճ, առանց շեշտադրումների։ Նա գիտի խոսքի գինը։ Նյարդային ճնշում, ցուցադրական էմոցիա չի գործադրում։ Չի բարձրացնում ձայնը՝ ասելիքը ուժեղացնելու համար, այլ ուժեղացնում է ասելիքը՝ կրճատելով խոսքը։
Երեկվա հարցազրույցը դարձավ այս հակադրության խտացված տարբերակը։ Կարապետյանը՝ հանգիստ, չափված, կոնկրետ։ Փաշինյանի նախորդ ելույթների ֆոնին այդ հանգստությունը նույնիսկ սուր էր թվում։ Ոչ թե որովհետև բարձր էր, այլ որովհետև լուռ էր։ Սա այն դեպքն է, երբ կարճ խոսքը ավելի ազդեցիկ է, քան երկար ճառը։ Երկար ճառը հաղորդակցության , վստահության ճգնաժամի մասին է խոսում։ Երբ խոսքը դադարում է վստահություն ստեղծել, մարդիկ սկսում են լսել ոչ թե բառերը, այլ լռությունը։ Սա քաղաքական լեզվի, խոսքի ճգնաժամ է, որտեղ մեկը ընտրում է վերահսկվող լռությունը, մյուսը՝ անընդհատ խոսելու ու ոչինչ չասելու անհրաժեշտությունը։ Հասարակությունը հոգնել է փաշինյանական կեղծ աղմուկից։ Դա արդեն ոչ թե տրամադրություն է, այլ ազդանշան։ Փոփոխության ազդանշան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գյումրու չսպիացող ցավը՝ «Դու մեզ խաբեցի՜ր․․․»

Գյումրու չսպիացող ցավը՝ «Դու մեզ խաբեցի՜ր․․․» Thu, 30 Apr 2026 14:15:50 +0400 Երկրաշարժից հետո, երբ…

11 րոպե ago

Նեթանյահուին խորհուրդ է տվել հարվածել միայն այդ երկրին․ խոսքն Իրանի մասին չէ

Նեթանյահուին խորհուրդ է տվել հարվածել միայն այդ երկրին․ խոսքն Իրանի մասին չէ Thu, 30 Apr…

27 րոպե ago

«Կգանք Մակրոնի մոտ խայտառակ կանենք»

«Կգանք Մակրոնի մոտ խայտառակ կանենք» Thu, 30 Apr 2026 13:56:43 +0400 Կառավարության շենքի դիմաց անցկացված…

30 րոպե ago

Հստակ է՝ այցելել է ծննդավայր, թե ոչ

Հստակ է՝ այցելել է ծննդավայր, թե ոչ Thu, 30 Apr 2026 13:50:02 +0400 Ադրբեջանի փոխվարչապետ…

37 րոպե ago

Փաշինյանը Երևանում սպասում է Զելենսկիին

Փաշինյանը Երևանում սպասում է Զելենսկիին Thu, 30 Apr 2026 13:46:23 +0400 Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին…

41 րոպե ago

«Որքանով եք վստահ ձեր ընտրության մեջ». հարցման արդյունքներ

«Որքանով եք վստահ ձեր ընտրության մեջ». հարցման արդյունքներ Thu, 30 Apr 2026 13:45:55 +0400 Տեղի…

41 րոպե ago