Մեկ օրում չորս հետախուզվող է կալանավորվել

Մեկ օրում չորս հետախուզվող է կալանավորվել

Thu, 30 Apr 2026 22:12:29 +0400


Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 29-ին Մյասնիկյան պողոտայի հասցեներից մեկում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 33-ամյա մի երիտասարդի, որը ապրիլի 20-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 29-ին բաժին է ներկայացել Ջերմուկ քաղաքի բնակիչ 33-ամյա մի երիտասարդ, որը ապրիլի 23-ից Վարդենիսի բաժնի կողմից հետախուզվում էր զենք-զինամթերք ապօրինի ձեռք բերելու, կրելու, պահելու մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, ապրիլի 28-ին Եղվարդ քաղաքի Պարույր Սևակի փողոցի տներից մեկում հայտնաբերել և բաժին են տեղափոխել Վանաձոր քաղաքի բնակիչ 28-ամյա մի երիտասարդի, որը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։

Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 28-ին Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել 30-ամյա մի երիտասարդի, որը ապրիլի 22-ից ՌԴ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով․խափանման միջոցը՝ կալանք։

Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թրամփ-Զելենսկի փակ հանդիպման մանրամասները

Թրամփ-Զելենսկի փակ հանդիպման մանրամասները Wed, 29 Jul 2026 11:00:06 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել…

18 րոպե ago

Կհարվածի՞ Իրանը Ուկրաինային․ նոր զարգացումներ

Կհարվածի՞ Իրանը Ուկրաինային․ նոր զարգացումներ Wed, 29 Jul 2026 10:30:51 +0400 Իրանը դիտարկում էր Ուկրաինայի…

47 րոպե ago

Ինչ են պատրաստվում անել գազի հետ կապված

Ինչ են պատրաստվում անել գազի հետ կապված Wed, 29 Jul 2026 10:15:07 +0400 Հայաստանը պատրաստակամություն…

1 ժամ ago

Թրամփի թիմն առաջին անգամ կայցելի Կիևը․ իրավիճա՞կ է փոխվում

Թրամփի թիմն առաջին անգամ կայցելի Կիևը․ իրավիճա՞կ է փոխվում Wed, 29 Jul 2026 10:00:27 +0400…

1 ժամ ago

Ձերբակալվել է Արա Նախշքարյանը

Ձերբակալվել է Արա Նախշքարյանը Wed, 29 Jul 2026 09:57:34 +0400 «Հրապարակի» տեղեկություններով՝ քիչ առաջ իր…

1 ժամ ago

Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ըստ ամենայնի, չի կատարել Գերագույն դատարանի որոշման վերանայմանը հասնելու իր խոստումը,…

2 ժամ ago