Ինչու արաբական միապետությունները չեն կարողանում հասկանալ իրար

Ինչու արաբական միապետությունները չեն կարողանում հասկանալ իրար

Thu, 30 Apr 2026 22:15:30 +0400


ԱՄԷ-ն, ինչպես հայտնի է, դուրս է եկել ՕՊԵԿ եւ ՕՊԵԿ+-ից։ Դա, ըստ մասնագետների, առաջին հերթին կապված է նավթային շուկայում եղած խնդիրների հետ։ Կարեւոր միտում է այն, որ շուկայում ուժեղացել է Միացյալ Նահանգների ազդեցությունը, ինչը համարվում է Հորմուզի նեղուցի բլոկադայի հակառակ էֆկետը։ Նավթի արտահանումը Միացյալ Նահանգներից այս ամսվա սկզբին հասել է 1 օրում 12,9 միլիոն բարել ծավալի, ինչը համարվում է ռեկորդային։ Այդ աճը միտում ունի շարունակվելու։ Ընդ որում, երբ Հորմուզի նեղուցի բլոկադան ավարտվի, շուկայում ամերիկյան ազդեցությունը դեռ կպահպանվի՝ վենեսուելական գործոնի ազդեցությամբ։ Կարելի է ենթադրել, որ եթե Թրամփն ուզենա, ապա աշխարհի ամենաշատ նավթի պաշարներ ունեցող Վենեսուելան, որի ղեկավարը գտնվում է ամերիկյան բանտում, դուրս կգա ՕՊԵԿ-ից։ Այս մասին գրում է The Globe and Mail-ը։ Այս իրավիճակում Էմիրաթները որոշեցին դուրս գալ գլոբալ նավթային կազմակերպությունից, որպեսզի միակողմանիորեն ավելացնեն արդյունահանումը։

Սակայն այս ամենում նաեւ կա քաղաքական գործոն, ինչպես նշում է քաղաքագետ Ալեքսեյ Մակարկինն իր հոդվածում։ Շատ երկար ժամանակ Սաուդյան Արաբիան եւ Էմիրաթները արտաքին քաղաքականության համաձայնեցված էին գործում։ Սաուդական միապետությունը, հիշեցնենք, որ համարվում է ՕՊԵԿ ոչ ֆորմալ առաջնորդը։Սակայն սկսած 2020 թվականի վերջից Էմիրաթների եւ սաուդցիների միջեւ առաջ եկան առաջին հակասությունները, թեեւ նրանք ֆորմալ առումով շարունակում էին մնալ ամենամոտ դաշնակիցներ։ Տարաձայնությունները կապված էին նավթի արդյունահանման քվոտաների հետ։ Սաուդցիները ցանկանում էին սահմանափակումները պահպանել, Էմիրաթները ցանկանում էին ավելացնել արդյունահանումը՝ ավելի վաղ համաձայնեցված սցենարով։ Այն ժամանակ առճակատում չեղավ եւ փոխադարձ զիջումներով հնարավոր եղավ հարցը կարգավորել։ Սակայն սաուդցիների եւ էմիրաթցիների դաշինքը, կարելի է ասել, չդիմացավ Եմենում հութիների դեմ պատերազմին։

Սաուդյան Արաբիան հակահութիական կոալիցիա էր ստեղծել եւ այդ կառույցով կռվում էր Եմենի հութիների դեմ։ Էմիրաթներն անշուշտ այդ կոալիցիայում էին։ Սակայն կոալիցիան չկարողացավ հաղթել պատերազմում։ Դա զգալի հարված եղավ հատկապես սաուդյան գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի հեղինակությանը։ Սաուդցիները խաղադրույք կատարեցին օֆիցիալ կառավարության վրա, իսկ Էմիրաթը՝ Հարավային անցումային խորհրդի, որը ցանկանում է վերականգնել Հարավային Եմենը եւ այն անվանել Հարավային Արաբիայի պետություն։ Անցյալ տարվա դեկտեմբերին հարավցիները սկսեցին ռազմական հարձակումը, սակայն արագորեն ջախջախվեցին կառավարական ուժերի կողմից։ Նրանց մեծ օգնություն այդ հարցում տրամադրում էր Սաուդյան Արաբիան։ Հունվարին Հարավային անցումային խորհուրդը արտաքսվեց Ադենից եւ հայտարարեց ինքնալուծարման մասին։ Ադենը Հարավային Եմենի մայրաքաղաքն էր նախկինում։ Այլ ուղղություններով էլ Էմիրաթների եւ Սաուդյան Արաբիայի մոտեցումները սկսել են ավելի ցայտուն հակասություններ դրսեւորել։ Ու այս հակասություններն աստիճանաբար բերեցին նրան, որ նավթային շուկայում արդեն նաեւ քաղաքական գործոնով պայմանավորված այս երկու ազդեցիկ խաղացողները կարծես թե մեկ մեկու ապահարզան տվեցին։ Ու արդյունքում հիմա նավթային գլոբալ շուկան սպասում է՝ հասկանալու համար, թե ինչպես են իրենց հաջորդիվ պահելու այս երկու արաբական միապետությունները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պատերազմում ընդունված է թշնամուն քաշել իր կողմը

Պատերազմում ընդունված է թշնամուն քաշել իր կողմը Fri, 13 Nov 2026 16:15:20 +0400 Անկեղծ ասած,…

16 րոպե ago

Բաքուն չի միացել Դուբլինի գագաթնաժողովի 3 փաստաթղթի

Բաքուն չի միացել Դուբլինի գագաթնաժողովի 3 փաստաթղթի Fri, 13 Nov 2026 16:00:12 +0400 Ադրբեջանը չի…

32 րոպե ago

Շաքի ներխուժած ադրբեջանցու գործի նախաքննությունն ավարտվել է

Շաքի ներխուժած ադրբեջանցու գործի նախաքննությունն ավարտվել է Fri, 13 Nov 2026 15:57:37 +0400 Հայաստանի սահմանն…

34 րոպե ago

Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին. Առաջին քայլն արվեց Դուբլինում

Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին. Առաջին քայլն արվեց Դուբլինում Fri, 13 Nov 2026 15:45:11…

47 րոպե ago

Փաշինյանի գլխավորությամբ թող գնան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բնակվեն. Արթուր Միքայելյան

Փաշինյանի գլխավորությամբ թող գնան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բնակվեն. Արթուր Միքայելյան Fri, 13 Nov 2026 15:28:15 +0400…

1 ժամ ago

Այս իշխանության օրոք 130-ից ավել մարդ մահացել է բանտերում. Իրինա Յոլյան

Այս իշխանության օրոք 130-ից ավել մարդ մահացել է բանտերում. Իրինա Յոլյան Fri, 13 Nov 2026…

1 ժամ ago