Երեքշաբթի , 29 Սեպտեմբերի 2026

Մեկ օրում չորս հետախուզվող է կալանավորվել

Մեկ օրում չորս հետախուզվող է կալանավորվել

Thu, 30 Apr 2026 22:12:29 +0400


Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 29-ին Մյասնիկյան պողոտայի հասցեներից մեկում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 33-ամյա մի երիտասարդի, որը ապրիլի 20-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 29-ին բաժին է ներկայացել Ջերմուկ քաղաքի բնակիչ 33-ամյա մի երիտասարդ, որը ապրիլի 23-ից Վարդենիսի բաժնի կողմից հետախուզվում էր զենք-զինամթերք ապօրինի ձեռք բերելու, կրելու, պահելու մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, ապրիլի 28-ին Եղվարդ քաղաքի Պարույր Սևակի փողոցի տներից մեկում հայտնաբերել և բաժին են տեղափոխել Վանաձոր քաղաքի բնակիչ 28-ամյա մի երիտասարդի, որը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։

Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 28-ին Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել 30-ամյա մի երիտասարդի, որը ապրիլի 22-ից ՌԴ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով․խափանման միջոցը՝ կալանք։

Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան Մախսուդյան

Բանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան Մախսուդյան Wed, 23 …