Մեզ դիմել է «Իմ քայլը» հիմնադրամը, իսկ մենք նրանց աջակցել ենք

Մեզ դիմել է «Իմ քայլը» հիմնադրամը, իսկ մենք նրանց աջակցել ենք

Thu, 30 Apr 2026 22:50:52 +0400


Այսօր լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ Սամվել Կարապետյանի թիմակից Ալեքսան Ալեքսանյանն անցած տարեսկզբին ՔՊ-ին 2 մլն դրամի նվիրատվություն է արել, ինչը որոշ շրջանակների զարմանքն է հարուցել:

Նկատենք, որ Ալեքսանյանը ներկայիս «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Բենիամինի Ալեքսանյանն է։ Մինչև վերջերս նա «Ուժեղ Հայաստան»-ի քաղաքական խորհրդի անդամ էր։ Ըստ ընտրողների ռեգիստրի՝ Հայաստանում այդ անուն ազգանունով միայն 1 անձ կա։

Ալեքսանյանին են պատկանում «Մեր ձևով» ազգային արժեքների պահպանության ՀԿ-ն, «Արմատ մեդիա», «Թաունհաուս», «Ասսեթ Մենեջմենթ», «Ֆորտունա» ընկերությունները։

Նկատենք, որ այն ժամանակ, երբ Ալեքսանյանը կատարել է նվիրատվությունը, Սամվել Կարապետյանն ազատության մեջ էր և Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու հայտ դեռևս չէր ներկայացրել։

Ի վերջո` ինչո՞ւ և ինչպե՞ս է նա նվիրատվություն արել իշխող թիմին:

Ալիկ Ալեքսանյանը «Հրապարակի» հետ զրույցում խոսելով թեմայի մասին, ասաց. «Առհասարակ շատ բարեգործական հիմնադրամների ենք օգնել այս ընթացքում, ովքեր որ մեզ դիմել են, դիմել են լավ ծրագրերով, բարի նպատակներով, մենք օգնել ենք շատերին: Հետագայում էլ լավ բաների համար պատրաստակամ ենք մարդկանց աջակցելու: Ինչ վերաբերում է վատ բաներին, մենք մշտապես մատնացույց ենք արել դրանք և խոսել ենք դրանց մասին: Մեր հնարավորության սահմաններում կանխել և կանխում ենք վատ բաները և պատրաստվում ենք հետագայում էլ դրանք մատնացույց անել և կանխել: Ես գիտեմ, որ էլի շատ գործարարներ իրենց գումար են տվել: Ես հիշում եմ, որ ինձ դիմել էին կրթական ծրագրի շրջանակներում, ես էլ աջակցել եմ, հույս ունենալով, որ այն կրթական ծրագիրը, որը ներկայացրել են իրական է եղել և մեր միջոցները տեղ են հասել իրական ու ճիշտ կրթական ծրագրի համար: Մեզ դիմել է «Իմ քայլը» հիմնադրամը, իսկ մենք նրանց աջակցել ենք»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Էրդողանը մտադիր է շարունակել ուկրաինական հարցի քննարկումը Պուտինի հետ

Էրդողանը մտադիր է շարունակել ուկրաինական հարցի քննարկումը Պուտինի հետ Mon, 09 Nov 2026 22:12:02 +0400…

9 րոպե ago

Զոհերի թիվն աճում է․ Էրդողանը նոր տվյալ ասաց

Զոհերի թիվն աճում է․ Էրդողանը նոր տվյալ ասաց Mon, 09 Nov 2026 22:07:48 +0400 Թուրքիայի…

13 րոպե ago

Օլիմպիական չեմպիոնը հավակնում է նախագահի պաշտոնին

Օլիմպիական չեմպիոնը հավակնում է նախագահի պաշտոնին Mon, 09 Nov 2026 22:00:53 +0400 Ֆրանսիացի ձյուդոիստ, Օլիմպիական…

20 րոպե ago

Տեղին է հարցը. ի՞նչ է քննարկվել նախքան ադրբեջանցի քաղաքացու վերադարձը

Տեղին է հարցը. ի՞նչ է քննարկվել նախքան ադրբեջանցի քաղաքացու վերադարձը Mon, 09 Nov 2026 21:45:36…

36 րոպե ago

Զոհերի թիվը հասել է 10-ի

Զոհերի թիվը հասել է 10-ի Mon, 09 Nov 2026 21:40:38 +0400 Իզմիրի Ալիաղա նահանգում գտնվող…

40 րոպե ago

Պեսկովը չի մեկնաբանել Քուշների հայտարարությունը

Պեսկովը չի մեկնաբանել Քուշների հայտարարությունը Mon, 09 Nov 2026 21:30:01 +0400 Կրեմլում չեն մեկնաբանել ԱՄՆ…

51 րոպե ago