«Հրապարակ»․ Եռաբլուրի մաշված դրոշներն արցախցիները կփոխեն նորերով

«Հրապարակ»․ Եռաբլուրի մաշված դրոշներն արցախցիները կփոխեն նորերով

Fri, 01 May 2026 08:30:52 +0400


Մեր տեղեկություններով՝ այսօր մի խումբ արցախցիներ՝ պատգամավոր Դավիթ Գալստյանի նախաձեռնությամբ, Եռաբլուր պանթեոնում զոհվածների շիրիմների մաշված եւ պատռված դրոշները մտադիր են փոխել նորերով:

Նախ դրոշները օրհնելու արարողություն կարվի Եռաբլուրի եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Հովհաննեսի կողմից, ապա հրավիրված տասնյակ ծնողների, հարազատների հետ կփոխեն նրանց զավակների շիրիմների դրոշները, սակայն խոսքը 200-250 դրոշի մասին է։ Որպեսզի նախաձեռնողներին չմեղադրեն փիառ անելու մեջ, կհայտարարեն, որ դրոշներն ի պահ են թողնում եկեղեցում, ովքեր կցանկանան, թող վերցնեն:

Մեզ ասացին, որ ֆինանսական ծախսերը հոգացող անձը ցանկացել է անանուն մնալ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դա զառանցանք է

Դա զառանցանք է Thu, 02 Apr 2026 11:17:21 +0400 Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը կտրուկ է …