Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդն իր խորին երախտագիտությունն է հայտնում Եվրոպական խորհրդարանին

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդն իր խորին երախտագիտությունն է հայտնում Եվրոպական խորհրդարանին

Fri, 01 May 2026 16:39:15 +0400


Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդն իր խորին երախտագիտությունն է հայտնում Եվրոպական խորհրդարանին՝ 2026 թվականի ապրիլի 30-ին ընդունված բանաձևի համար, որում հստակորեն բարձրաձայնվում է Արցախի հայկական քրիստոնեական մշակութային, հոգևոր և պատմական ժառանգության պաշտպանության անհրաժեշտությունը։
Մենք հատկապես կարևոր ենք համարում այն հանգամանքը, որ Եվրոպական խորհրդարանը իր բանաձևում անդրադարձել է Արցախի տարածքում հայկական եկեղեցիների, վանքերի, խաչքարերի, գերեզմանատների և այլ սրբավայրերի ոչնչացման, պղծման կամ ինքնության խեղաթյուրման վտանգին։ Այդ ժառանգությունը միայն հայ ժողովրդի սեփականությունը չէ. այն քրիստոնեական քաղաքակրթության, տարածաշրջանի պատմական հիշողության և համամարդկային մշակույթի անբաժանելի մասն է։

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը բարձր է գնահատում Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը, որով պահանջվում է պատասխանատվություն հայկական մշակութային և կրոնական ժառանգության վնասման ու ոչնչացման համար։ Մենք համոզված ենք, որ միջազգային կառույցների լռությունը նման դեպքերում խրախուսում է անպատժելիությունը, մինչդեռ հստակ քաղաքական և իրավական գնահատականը կարող է կանխել նոր հանցագործություններ մշակութային ժառանգության դեմ։
Մենք կոչ ենք անում Եվրոպական միությանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Եվրոպայի խորհրդին, ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին անհապաղ քայլեր ձեռնարկել Արցախի հայկական քրիստոնեական հուշարձանների պահպանության, անկախ մոնիթորինգի, փաստագրման և միջազգային վերահսկողության ապահովման ուղղությամբ։
Անհրաժեշտ է, որ միջազգային փորձագետները ստանան ազատ և անվտանգ մուտք դեպի Արցախի վանքեր, եկեղեցիներ, խաչքարեր, պատմական գերեզմանատներ և այլ մշակութային վայրեր՝ դրանց իրական վիճակը գնահատելու և հնարավոր ոչնչացումները կամ ձևախեղումները փաստագրելու համար։

Մենք նաև ընդգծում ենք, որ Արցախի հայության իրավունքների պաշտպանությունը չի կարող անջատվել նրանց հոգևոր և մշակութային ժառանգության պաշտպանությունից։ Ժողովուրդը, իր հավատքը, իր եկեղեցիները, իր գերեզմանները և իր պատմական հիշողությունը մեկ ամբողջություն են։ Այդ ամբողջության որևէ մասի ջնջումը սպառնալիք է ոչ միայն հայությանը, այլև միջազգային իրավակարգին ու մշակութային բազմազանության գաղափարին։

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը վերահաստատում է իր պատրաստակամությունը համագործակցելու բոլոր միջազգային կառույցների, եկեղեցական կազմակերպությունների, իրավապաշտպանների և մշակութային ժառանգության մասնագետների հետ՝ Արցախի հայկական քրիստոնեական սրբավայրերի պաշտպանության հարցում։

Մենք շնորհակալություն ենք հայտնում Եվրոպական խորհրդարանին՝ այս կարևոր հարցը միջազգային օրակարգում պահելու, Արցախի հայկական քրիստոնեական ժառանգության նկատմամբ իրականացվող վտանգները բարձրաձայնելու և արդարության ու պատասխանատվության սկզբունքները պաշտպանելու համար։

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Շուրջ 1․2 մլրդ եվրո․գնահատել են Ֆրանսիայում անկարգությունների պատճառած վնասի չափը

Շուրջ 1․2 մլրդ եվրո․գնահատել են Ֆրանսիայում անկարգությունների պատճառած վնասի չափը Wed, 21 Oct 2026 12:00:51…

10 րոպե ago

ԱՄՆ-ն պետք է չեղարկի պատժամիջոցները. Փեզեշքիան

ԱՄՆ-ն պետք է չեղարկի պատժամիջոցները. Փեզեշքիան Wed, 21 Oct 2026 11:53:05 +0400 ԱՄՆ-ն պետք է…

18 րոպե ago

Ադրբեջանը սպառնում է Թուրքիային՝ չբացեք սահմանն առանց իմ համաձայնության

Ադրբեջանը սպառնում է Թուրքիային՝ չբացեք սահմանն առանց իմ համաձայնության Wed, 21 Oct 2026 11:45:49 +0400…

25 րոպե ago

Ինչ սահմանափակումներ կկիրառվեն տրանսպորտի ոլորտում, եթե Հայաստանը կորցնի ԵԱՏՄ անդամակցությունը

Ինչ սահմանափակումներ կկիրառվեն տրանսպորտի ոլորտում, եթե Հայաստանը կորցնի ԵԱՏՄ անդամակցությունը Wed, 21 Oct 2026 11:37:55…

33 րոպե ago

Պարեկները մեքենաներն են խուզարկում

Պարեկները մեքենաներն են խուզարկում Wed, 21 Oct 2026 11:36:52 +0400 Latest news from Հրապարակ ©…

34 րոպե ago

Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը

Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը Wed, 21 Oct 2026 11:35:33 +0400 Ադրբեջանցի հովիվը հատել…

36 րոպե ago