Այսօր ջազի միջազգային օրն է

Այսօր ջազի միջազգային օրն է

Fri, 01 May 2026 21:00:30 +0400


Այսօր՝ ապրիլի 30-ին նշվում է որպես ջազի միջազգային օր։ Հետեւաբար՝ կխոսենք հենց ջազից՝ ներկայացնելով վերջինիս պատմությունը, առանձնահատկությունները եւ այլն։ Ջազը ամենից նշանակալի երաժշտական երեւույթներից է երաժշտական մշակույթում՝ 20-21-րդ դարերի համար։ Այն առաջացել է աֆրո-ամերիկյան երաժշտական ավանդույթների եւ եվրոպական հարմոնիայի սահմանագծին՝ զուգորդվելով Միացյալ Նահանգների սոցիալական պատմության մեջ։ Այն յուրահատուկ երաժշտական սինթեզ է, որում միավորվել են արեւմտա-աֆրիկյան ռիթմերն ու ոգեղենությունը, բլյուզը եւ ժամանակակից եվրոպական ակադեմիական երաժշտական ավանդույթները։

Մասնագետների մեծ մասը համակարծիք են, որ ջազը ձեւավորվել է 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին՝ Նյու-Օռլեան քաղաքում։ Սա ամերիկյան նավահանգստային քաղաք էր, որն աչքի էր ընկնում ազգային եւ մշակութային բազմազանությամբ, ինչը հատկապես նպաստում է, որպեսզի երաժշտական գաղափարները ակտիվորեն փոխանակվեն, միահյուսվեն եւ առաջանան նորերը։ Ջազի նախնական ձեւերը սերտորեն կապված են եղել բլյուզի եւ ռեգթայմի հետ՝ ժանրեր, որոնք արտացոլում են աֆրո-ամերիկյան բնակչության փորձառությունը։ Ասում են, որ այն նախապես որպես բանավոր երաժշտական մշակույթ է եղել, որը կենդանի կատարմամբ փոխանցվել է եւ նոտայագրում չի ունեցել։ Ընդունված է ջազի պատմության մի քանի շրջափուլեր առանձնացնել՝

• վաղ ջազ՝ 1900-20-ական թվականներ, կարելի է անվանել նաեւ Լուի Արմսթրոնգի փուլ,
• 1930-40 թվականներ կամ Սվինգ, որը աչքի է ընկնում բիգ-բենդների եւ պարային երաժշտության զարգացմամբ․ այն կարելի է անվանել նաեւ Քաունթ Բեյսիի եւ Դյուք Էլինգթոնի փուլ,
• Բիբոփ կամ 1940-ականների փուլ կամ Չարլի Պարկերի եւ դիզի Գիլեսթիի ժամանակներ, որն աչքի է ընկնում բարդ հարմոնիայում եւ արագ տեմպերով,
• 1950-60-ականների փուլ կամ քուլ-ջազի, հարդ-բոփի եւ մոդալ ջազի փուլ, որը կարելի է անվանել նաեւ Մայլզ Դեւիսի եւ Ջոն Քոլթրեյնի ժամանակներ եւ ի վերջո՝
• Ֆյուժի եւ ժամանակակից ջազ, որը ընդգրկում է 1970-ականներից մինչեւ մեր օրերը․ երբ ջազը սինթեզվում է ռոքի, ֆանքի եւ էլեկտրոնային երաժշտության հետ։

Ջազին հատուկ է բլյուզային ինտոնացիան, իմպրովիզացիաները, ճոճանակային ռիթմիկ զգացողությունը բարդ հարմոնիկ կառուցվածը։ Այն միայն երաժշտություն չէ, այլ կարեւոր սոցիալական ֆենոմեն, ամերիկյան պետության եւ ժողովրդի պատմության մի մասնիկը։ Նաեւ՝ մշակութային դիվանագիտության բաղադրիչ է եղել հատկապես Սառը Պատերազմի տարիներին։ Որպես ջազի միջազգային օր՝ ապրիլի 30-ը նշվում է 2012 թվականից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ե՞րբ է նախատեսված Ուկրաինայի հարցով բազմակողմ բանակցությունների նոր փուլը

Ե՞րբ է նախատեսված Ուկրաինայի հարցով բազմակողմ բանակցությունների նոր փուլը Fri, 13 Nov 2026 09:30:44 +0400…

19 րոպե ago

Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական նախկին պատգամավորների համար աշխատանք գտնելու հարցը, կարծես, խնդիր չէ։ Ազգային…

30 րոպե ago

«Հրապարակ»․ Կատաղեցնել մեկին, որը ժպիտը դեմքին խոսում է միջուկային զենքի կիրառման մասին, սխալ է

«Հրապարակ»․ Կատաղեցնել մեկին, որը ժպիտը դեմքին խոսում է միջուկային զենքի կիրառման մասին, սխալ է Fri,…

34 րոպե ago

Սարեր` ձորեր

Սարեր` ձորեր Fri, 13 Nov 2026 09:00:08 +0400 Մեր հասարակությունն ու մեր իշխանությունն ավելի ու…

49 րոպե ago

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը դեռ 2 տարի առաջ ՔՊ հավաքներում նման ելույթներ է ունեցել

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը դեռ 2 տարի առաջ ՔՊ հավաքներում նման ելույթներ է ունեցել Fri, 13…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Տնետուն են ընկել

«Հրապարակ»․ Տնետուն են ընկել Fri, 13 Nov 2026 08:15:24 +0400 Նոյեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզի Սեւան…

2 ժամ ago