«Հրապարակ»․ Ալիեւը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի

«Հրապարակ»․ Ալիեւը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի

Sat, 02 May 2026 08:00:45 +0400


Հունիսի 7-ի ընտրություններից առաջ վարչախումբը փորձելու է Բաքվից որոշ գերիներ վերադարձնել, ավելի ճիշտ՝ Ալիեւը, ըստ լուրերի, մտադիր է նման կերպ աջակցել Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը։

Սակայն խոսքն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերաբերում, այլ՝ մյուս գերիներին։

Մեր տեղեկություններով, Ռուբեն Վարդանյանի ընտանիքն ու ընկերները, այդուհանդերձ, շարունակում են ամեն ինչ անել Վարդանյանին ազատելու համար։

Հատկապես ամերիկահայ գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Բաքվում երեք տարի պատանդ պահվող Ռուբեն Վարդանյանի ազատության համար ԱՄՆ բարձրաստիճան այրերի հետ շարունակում է բանակցել։ Խոսքն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, Թրամփի աղջկա ամուսնու, ինչպես նաեւ՝ առողջապահության նախարար Ռոբերտ Քենեդիի մասին է, հատկապես որը մտերիմ է Աֆեյանի հետ։

Պատմում են, որ Աֆեյանը համոզում է, որ այս անձինք ուղիղ դիմեն Ալիեւին՝ չսպասելով, որ ՀՀ իշխանություններն իրենց լիազորեն դա անել, որը պաշտոնական հիմք կդառնար Ալիեւին դիմելու համար։

Ամիսներ առաջ գրել էինք, որ ՀՀ իշխանությունը հրաժարվել է նման լիզորագիր կամ դիմում փոխանցել ԱՄՆ իշխանություններին՝ գերիների հարցերով զբաղվելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տանից տեղափոխված առյուծներից մեկը չի արթնացել

Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տանից տեղափոխված առյուծներից մեկը չի արթնացել Tue, 07 Jul 2026 17:32:00 +0400…

16 րոպե ago

ՆԱՏՕ-ն վախենու՞մ է Ռուսաստանից, Չինաստանից, ԿԺԴՀ-ից և Իրանից․ հայտարարություն

ՆԱՏՕ-ն վախենու՞մ է Ռուսաստանից, Չինաստանից, ԿԺԴՀ-ից և Իրանից․ հայտարարություն Tue, 07 Jul 2026 17:30:15 +0400…

18 րոպե ago

#Ուղիղ․ Arca վճարային համակարգի անցած տարիներն ու ընթացիկ տարիների ցուցանիշները

#Ուղիղ․ Arca վճարային համակարգի անցած տարիներն ու ընթացիկ տարիների ցուցանիշները Tue, 07 Jul 2026 17:24:31…

23 րոպե ago

Որն էր հաջողության գաղտնիքը

Որն էր հաջողության գաղտնիքը Tue, 07 Jul 2026 17:15:27 +0400 Իսպանիայի ազգային հավաքականը երկար դադարից…

32 րոպե ago

Կրեմլը «հետաքրքրությամբ» կհետևի Թուրքիայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Կրեմլը «հետաքրքրությամբ» կհետևի Թուրքիայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Tue, 07 Jul 2026 17:00:34 +0400 Կրեմլը «հետաքրքրությամբ»…

47 րոպե ago

Նարեկ Կարապետյանը անձամբ վերցնելու է մանդատը. Սամվել Կարապետյան

Նարեկ Կարապետյանը անձամբ վերցնելու է մանդատը. Սամվել Կարապետյան Tue, 07 Jul 2026 16:54:32 +0400 Latest…

53 րոպե ago