«Հրապարակ»․ Եվս մեկ գողականի են բաց թողել

«Հրապարակ»․ Եվս մեկ գողականի են բաց թողել

Sat, 02 May 2026 08:45:13 +0400


Մեկ ամիս առաջ իրավապահներն Անաստաս Միկոյան փողոցում հայտնաբերել եւ ձերբակալել էին քրեական հեղինակություն Արմեն Իսրայելյանին՝ Պիստ Արմենին, որը հետախուզման մեջ էր հունվարի 7-ից։ Նա մեղադրվում է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու, կամ պահպանելու հոդվածով, այսինքն՝ քրեական ենթամշակույթի վերաբերյալ հոդվածով։ Խափանման միջոց էր ընտրվել կալանքը, նա տեղափոխվել էր քրեակատարողական հիմնարկ: Բացի նրանից, ձերբակալվել էր մեկ այլ քրեական հեղինակություն՝ Երրորդմասցի Անդուլիկը։

Դատախազը 2025 թվականի նոյեմբերի 3-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան էր հանձնել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա. Ի.-ին (Պիստ Արմեն) դիմած եւ նրան օժանդակած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը, քրեական հեղինակությունը հետախուզման մեջ էր։ Բացի վերը նշված մեղադրանքից, Պիստ Արմենը մեղադրվում է նաեւ շանտաժով եւ սպառնալիքով առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու համար։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ քրեական հեղինակության խափանման միջոցը վերջերս փոխվել է տնային կալանքի՝ համակցված գրավով եւ բացակայելու արգելքով։ Ընտրությունների նախաշեմին քաղաքական իշխանությունն օրենքով գողերին, քրեական հեղինակություններին փորձում է իրենով անել՝ վախեցնել քրեական վարույթներով ու ստիպել, որ աշխատեն իր օգտին։ Թիրախում են հատկապես հայտնի «ավտարիտետները»։ Պարբերաբար բռնում՝ բաց են թողնում օրենքով գող Զապին, նրա շրջապատի անձանց։ Նախորդ ամիս գրել էինք, որ հերթը հասել է օրենքով գող եզդի Ջնդի Ամարյանին՝ Ջնդիին։ ՔԿ-ն նրան ձերբակալել էր «գողականի» ստատուսի համար եւ ներկայացրել կալանքի, սակայն հայտնի դատավոր Մասիս Մելքոնյանը մերժել էր կալանքի միջնորդությունը եւ նրան ազատ արձակել նիստերի դահլիճից։ Սա այն Մելքոնյանն է, որը սիրահոժար կալանք է տալիս բոլոր ընդդիմադիրներին։

Հիշեցնենք, որ Պիստ Արմենի որդին՝ Նարեկ Իսրայելյանը, 2022 թվականին Էրեբունիում՝ ավտոտնակում ինքնասպան էր եղել։ Պիստ Արմենը ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի սանիկն է, նաեւ՝ Էրեբունու նախկին թաղապետ Դավիթ Գրիգորյանի մտերիմ ընկերը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պատրաստ են 150 միլիոն վճարել՝ «Աթլետիկոյի» հարձակվողի համար

Պատրաստ են 150 միլիոն վճարել՝ «Աթլետիկոյի» հարձակվողի համար Wed, 13 May 2026 23:00:57 +0400 Ֆրանսիական…

11 րոպե ago

Օր 6-րդ. Մարուքյանը պարեց, Փաշինյանը մերժվեց, Սամվել Կարապետյանն օգնություն խնդրեց

Օր 6-րդ. Մարուքյանը պարեց, Փաշինյանը մերժվեց, Սամվել Կարապետյանն օգնություն խնդրեց Wed, 13 May 2026 22:53:44…

18 րոպե ago

323 դպրոց և 20 մասնագիտական հաստատություն տնօրեն չունեն

323 դպրոց և 20 մասնագիտական հաստատություն տնօրեն չունեն Wed, 13 May 2026 22:45:33 +0400 Հանրակրթական…

26 րոպե ago

Մոռացաք նշան անեք, որ դուք թշնամու պատանդն եք

Մոռացաք նշան անեք, որ դուք թշնամու պատանդն եք Wed, 13 May 2026 22:38:10 +0400 Latest…

33 րոպե ago

Տեղի բնակիչներին 100 միլիոն դոլարի փոխհատուցում վկճարեն

Տեղի բնակիչներին 100 միլիոն դոլարի փոխհատուցում վկճարեն Wed, 13 May 2026 22:30:12 +0400 Ավստրալիայում դատարանը…

41 րոպե ago

Մեր գույքահարկը բարձրացնում է, որ թողենք գնանք 300 հազար ադրբեջանցիք գան․ Ծառուկյան

Մեր գույքահարկը բարձրացնում է, որ թողենք գնանք 300 հազար ադրբեջանցիք գան․ Ծառուկյան Wed, 13 May…

52 րոպե ago