Եվրոպացիներ, մի խանգարեք մեր ընտրությանը

Եվրոպացիներ, մի խանգարեք մեր ընտրությանը

Sat, 02 May 2026 09:00:00 +0400


Խորհրդարանական ընտրությունների համար մղվող ընտրապայքարը մոտենում է վերջնագծին՝ մեկ ամսից քիչ ավելի է մնացել քվեարկության օրվան։ Արդեն իսկ ուրվագծվում են այս ընտրությունների ողջ «պերճանքն ու թշվառությունը»։

Մենք ուշադիր հետեւում ենք իշխանությունների հուսահատ՝ մահացողի ջանքեր հիշեցնող տառապանքներին, որով փորձում են մի քիչ էլ երկարացնել սեփական կյանքը։ Ընդդիմության խայտաբղետությանն ու մասամբ՝ ծույլ, մասամբ՝ զգուշավոր պայքարին։ Հայտ ներկայացրած կուսակցություններից մի մասի անտարբերությանը՝ մեր պետության ու հանրության նկատմամբ եւ ամեն գնով հայտնի դառնալու փորձերին։ Ընտրողների շփոթությանն ու կողմնորոշվելու դժվարություններին։ Իշխանական կերակրատաշտից օգտվողների ծառայամտությանն ու այդ կերակրատաշտը պաշտպանելուն ուղղված քայլերին։ Եվ համատարած գզվռտոցին, իրար կոկորդ կրծելու տեսարաններին, որը հատկապես զազրելի է, երբ դրա մասնակիցները ընտրություններին հայտ ներկայացրած ուժերը չեն, այլ երկրորդ, երրորդ պլանում գտնվողները։

Բայց հատկապես չի հասկացվում, թե ինչ շահագրգռություն ունեն մեր ընտրությունների ելքի հարցում եվրոպական կամ ռուսաստանյան ինչ-որ ուժեր ու անձինք։ Ինքը՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, չի՞ հասկանում, որ ընտրություններից օրեր առաջ Հայաստան ամենաբարձր մակարդակի՝ պետական այց կատարելը նշանակում է ուղղակիորեն սատարել Նիկոլ Փաշինյանին, որն ամեն ինչ արել է, որ ֆրանսահայ համայնքն օտարի իր հայրենիքից եւ անգամ սփյուռքահայերի մուտքն է արգելում Հայաստան։ Իսկ օրերս Փարիզում հայկական դեսպանատան բացմանը ֆրանսահայ համայնքի ազդեցիկ անդամներին, հոգեւոր թեմի առաջնորդին չէին հրավիրել։

Եվրոպական երկրների առաջնորդները, որ պատրաստվում են մոտ օրերս այցելել Հայաստան՝ ԵՄ գագաթնաժողովին մասնակցելու, չե՞ն ստացել ընդդիմության, հայ հանրության, սփյուռքահայ համայնքների ներկայացուցիչների նամակները, որով նրանց հորդորում էին հետաձգել ԵՄ գագաթնաժողովը Երեւանում անցկացնելու ծրագիրը, որպեսզի այդ ժողովը չծառայի մեկ ուժի վերարտադրությանը, պայքարող ուժերի միջեւ անհավասար մրցակցություն չընթանա, եւ առանց այն էլ մեծ չափերով ադմինիստրատիվ ռեսուրս կիրառող իշխանությունները լրացուցիչ դիվիդենտներ չստանան։

Նրանք չգիտե՞ն, որ Հայաստանում այս պահին մեծ թվով քաղբանտարկյալներ կան, եւ անգամ ընտրություններում գործող վարչապետի գլխավոր մրցակիցը գտնվում է տնային կալանքի տակ։ Եվրոպացի հյուրերը չե՞ն հասկանում, որ հայ հասարակության մի հսկա հատված երազում է, ամեն ինչ անում է, որ 8 տարի իշխանության գլխին գտնվող Նիկոլ Փաշինյանը հեռանա, եւ նրա փոխարեն նոր ուժեր հայտնվեն, որոնք կարող են վերականգնել 8 տարի առաջ խախտված հանրային համերաշխությունը, նոր էջից սկսել մեր թշնամիների հետ բանակցությունները, ոգեւորություն ու հույսեր արթնացնել հանրության մոտ, Հայաստան պետությունը դուրս բերել այս փակուղուց։ Մենք չենք ասում՝ եվրոպացիներ, աջակցեք ընդդիմությանը։

Ընդամենը ասում ենք՝ մի խանգարեք, որ մեր հանրությունը հանգիստ, առանց կողմնակի ազդեցությունների կողմնորոշվի եւ քվեն տա իր ցանկացած ուժին, իր բարի կամքով իշխանություն ձեւավորի։

Եվ մի անհանգստացեք․ իշխանության եկած ցանկացած ուժ շարունակելու է համագործակցությունը ե՛ւ եվրոպական կառույցների, ե՛ւ ԱՄՆ-ի հետ, ե՛ւ անգամ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ է խաղաղության դիրքերից երկխոսելու։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մեկ օրում ուկրաինական 743 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել

Մեկ օրում ուկրաինական 743 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Sat, 01 Aug 2026 23:45:30 +0400…

3 ժամ ago

Մահացել է Ռենե Օրտիսը

Մահացել է Ռենե Օրտիսը Sat, 01 Aug 2026 23:30:32 +0400 Մահացել է ՕՊԵԿ նախկին գլխավոր…

4 ժամ ago

Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավոր․ «Նոա»

Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավոր․ «Նոա» Sat, 01 Aug…

4 ժամ ago

ՑԱՀԱԼ-ը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման մի քանի զինյալների ոչնչացման մասին

ՑԱՀԱԼ-ը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման մի քանի զինյալների ոչնչացման մասին Sat, 01 Aug 2026…

4 ժամ ago

Գագիկ Ղազինյանին հեռացնելու քայլը չափազանց ցածր է

Գագիկ Ղազինյանին հեռացնելու քայլը չափազանց ցածր է Sat, 01 Aug 2026 22:44:54 +0400 Գագիկ Ղազինյանն…

4 ժամ ago

Սրանք քաղաքական հրաժեշտի խոսքեր չեն․ պայքարն այլընտրանք չունի

Սրանք քաղաքական հրաժեշտի խոսքեր չեն․ պայքարն այլընտրանք չունի Sat, 01 Aug 2026 22:26:08 +0400 8-րդ…

5 ժամ ago