«Հրապարակ»․ Եվս մեկ գողականի են բաց թողել

«Հրապարակ»․ Եվս մեկ գողականի են բաց թողել

Sat, 02 May 2026 08:45:13 +0400


Մեկ ամիս առաջ իրավապահներն Անաստաս Միկոյան փողոցում հայտնաբերել եւ ձերբակալել էին քրեական հեղինակություն Արմեն Իսրայելյանին՝ Պիստ Արմենին, որը հետախուզման մեջ էր հունվարի 7-ից։ Նա մեղադրվում է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու, կամ պահպանելու հոդվածով, այսինքն՝ քրեական ենթամշակույթի վերաբերյալ հոդվածով։ Խափանման միջոց էր ընտրվել կալանքը, նա տեղափոխվել էր քրեակատարողական հիմնարկ: Բացի նրանից, ձերբակալվել էր մեկ այլ քրեական հեղինակություն՝ Երրորդմասցի Անդուլիկը։

Դատախազը 2025 թվականի նոյեմբերի 3-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան էր հանձնել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա. Ի.-ին (Պիստ Արմեն) դիմած եւ նրան օժանդակած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը, քրեական հեղինակությունը հետախուզման մեջ էր։ Բացի վերը նշված մեղադրանքից, Պիստ Արմենը մեղադրվում է նաեւ շանտաժով եւ սպառնալիքով առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու համար։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ քրեական հեղինակության խափանման միջոցը վերջերս փոխվել է տնային կալանքի՝ համակցված գրավով եւ բացակայելու արգելքով։ Ընտրությունների նախաշեմին քաղաքական իշխանությունն օրենքով գողերին, քրեական հեղինակություններին փորձում է իրենով անել՝ վախեցնել քրեական վարույթներով ու ստիպել, որ աշխատեն իր օգտին։ Թիրախում են հատկապես հայտնի «ավտարիտետները»։ Պարբերաբար բռնում՝ բաց են թողնում օրենքով գող Զապին, նրա շրջապատի անձանց։ Նախորդ ամիս գրել էինք, որ հերթը հասել է օրենքով գող եզդի Ջնդի Ամարյանին՝ Ջնդիին։ ՔԿ-ն նրան ձերբակալել էր «գողականի» ստատուսի համար եւ ներկայացրել կալանքի, սակայն հայտնի դատավոր Մասիս Մելքոնյանը մերժել էր կալանքի միջնորդությունը եւ նրան ազատ արձակել նիստերի դահլիճից։ Սա այն Մելքոնյանն է, որը սիրահոժար կալանք է տալիս բոլոր ընդդիմադիրներին։

Հիշեցնենք, որ Պիստ Արմենի որդին՝ Նարեկ Իսրայելյանը, 2022 թվականին Էրեբունիում՝ ավտոտնակում ինքնասպան էր եղել։ Պիստ Արմենը ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի սանիկն է, նաեւ՝ Էրեբունու նախկին թաղապետ Դավիթ Գրիգորյանի մտերիմ ընկերը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Չորս ղեկավար, չորս ժամանակաշրջան, բայց տարբեր սկզբունքներ

Չորս ղեկավար, չորս ժամանակաշրջան, բայց տարբեր սկզբունքներ Thu, 29 Oct 2026 00:05:13 +0400 Հայաստանն իր…

30 րոպե ago

Արքայազն Հարիի աներոջը կասկածում են մանկապղծության մեջ

Արքայազն Հարիի աներոջը կասկածում են մանկապղծության մեջ Thu, 29 Oct 2026 00:00:26 +0400 Արքայազն Հարիի…

35 րոպե ago

Ամերիկյան պետական պարտքը նոր ռեկորդ է գրանցել

Ամերիկյան պետական պարտքը նոր ռեկորդ է գրանցել Wed, 28 Oct 2026 23:55:54 +0400 ԱՄՆ պետական…

40 րոպե ago

40 օր Խաղաղ օվկիանոսում «թափառելուց» հետո փրկվել է

40 օր Խաղաղ օվկիանոսում «թափառելուց» հետո փրկվել է Wed, 28 Oct 2026 23:45:18 +0400 Ձկնորսները…

50 րոպե ago

Մուսոլինիի ֆուտբոլիստ ծոռը գոլ է խփել

Մուսոլինիի ֆուտբոլիստ ծոռը գոլ է խփել Wed, 28 Oct 2026 23:30:58 +0400 Նախօրեին, Իտալիայի Ֆուտբոլի…

1 ժամ ago

Երևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն

Երևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն Wed, 28 Oct 2026 23:28:31 +0400 «Գազպրոմ…

1 ժամ ago