«Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանը չարաշահում է իր դիրքը

«Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանը չարաշահում է իր դիրքը

Sat, 02 May 2026 09:15:19 +0400


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբի պետ Արայիկ Հարությունյանը նախընտրական հանդիպումներ է ունենում եվրոպացիների հետ: Ապրիլի 28-ին նա հանդիպել է «Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամ» (IFES) կազմակերպության նախագահ Էնթոնի Բենբերիի հետ։ Նրանք խոսել են «արդար եւ թափանցիկ ընտրությունների ապահովման» մասին, որն իբր մեր կառավարության առաջնահերթություններից է: Նաեւ քննարկել են 18 թվականից ի վեր իրականացվող համատեղ ծրագրերը՝ «ուղղված ժողովրդավարական կառավարման ամրապնդմանը եւ վստահելի ընտրական գործընթացների զարգացմանը»։
Բայց հազիվ թե պարոն Բենբերին հավատա Փաշինյանին, որ նա «արդար եւ թափանցիկ ընտրություններ» է անելու, որովհետեւ կառավարության ղեկավարն արդեն քանի ամիս է՝ գրեթե ամենօրյա ռեժիմով ՔՊ-ի քարոզն է անում, դրա համար օգտագործելով ՀՀ բյուջեն, կառավարության միջոցները: Ըստ էության, արդեն իսկ ընտրություններն արդար ու թափանցիկ կոչվել չեն կարող։

Այն, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար- կուսակցության շտաբի պետը հանդիպում է եվրոպացիների հետ, որոնք մյուս քաղաքական ուժերի հետ չեն հանդիպում, արդեն իսկ նշանակում է, որ վստահություն ընտրական գործընթացին չի կարող լինել, եւ որ Արայիկ Հարությունյանը չարաշահում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի իր դիրքը:

Եթե Արայիկ Հարությունյանը որպես ՔՊ շտաբի պետ է հանդիպում, ապա ինչո՞ւ մյուս քաղաքական ուժերի շտաբների պետերի հետ եվրոպացիները եւ մասնավորապես՝ Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամ (IFES)-ը նրանց հետ չի հանդիպում։ Սա իրավաչափ է՞, չի՞ խախտում մյուսների իրավունքները:
Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանը պատասխանում է. «Այն, որ Արայիկ Հարությունյանի հետ են հանդիպել, այստեղ խնդիր չեմ տեսնում, բայց մյուսների հետ չհանդիպելն արդեն խնդրահարույց է»:

ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, փաստաբան Լեւոն Բաղդասարյանը եւս խախտում է տեսնում, բայց «ոչ լուրջ խախտում»: «Քանի որ ես իրավապաշտպան եմ, եթե ինձ մոտ սկսում են քննադատել մեկին, ինձ մոտ առաջանում է նրան պաշտպանելու հանգամանքը: Ես էլ՝ որպես շտաբի պետ, հաճախ հանդիպում եմ այլ կառույցների, միավորումների հետ: Առերեւույթ, գուցե, պետական պաշտոնյա է, օգտվում է իր արտոնյալ կարգավիճակից, եւ երեւի թե ճիշտ կլիներ, որ բոլոր հայտ ներկայացրած կուսակցությունների լիազոր մարմիններին հրավիրեին, միասին քննարկեին: Բայց եթե անձնական հանդիպում է եղել, ինչ-որ հարցեր են քննարկել, ես դրա տակ լուրջ խախտում չեմ տեսնում: Լուրջ խախտում կլինի այն ժամանակ, երբ, ինչպես հիմա, որոշ քաղաքական ուժեր, մասնավորապես ՔՊ-ն, ինչ-որ հանդիպումներ է ունենում, որտեղ առերեւույթ իրականացնում է նախընտրական քարոզ»,- ասաց ԴՕԿ կուսակցության շտաբի պետը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թուրքիայի փոխնախագահը կժամանի Հայաստան

Թուրքիայի փոխնախագահը կժամանի Հայաստան Sat, 02 May 2026 15:30:48 +0400 Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կժամանի…

6 րոպե ago

171 հազար դրամ եկամուտ է ստացել, բայց 7,4 մլն նվիրաբերել է կուսակցությանը

171 հազար դրամ եկամուտ է ստացել, բայց 7,4 մլն նվիրաբերել է կուսակցությանը Sat, 02 May…

21 րոպե ago

Թրամփի «պատերազմն»՝ ընդդեմ ԵՄ-ի․ հերթը հասավ ավտոմեքենաներին

Թրամփի «պատերազմն»՝ ընդդեմ ԵՄ-ի․ հերթը հասավ ավտոմեքենաներին Sat, 02 May 2026 15:00:55 +0400 Եվրոպական խորհրդարանի…

36 րոպե ago

Նիկոլ Փաշինյանը որոշել է նորոգել Սամվել Կարապետյանի մորական պապի կառուցած կամուրջը

Նիկոլ Փաշինյանը որոշել է նորոգել Սամվել Կարապետյանի մորական պապի կառուցած կամուրջը Sat, 02 May 2026…

52 րոպե ago

Գյումրիում փողոցներ կփակվեն

Գյումրիում փողոցներ կփակվեն Sat, 02 May 2026 14:30:14 +0400 Շիրակի մարզպետարանից հայտարարություն են արել, որ…

1 ժամ ago

«Գուբերնացման» դեմ պայքարի քողի տակ վիլայեթացման ծրագիր

«Գուբերնացման» դեմ պայքարի քողի տակ վիլայեթացման ծրագիր Sat, 02 May 2026 14:15:52 +0400 Սպասելիորեն, Փաշինյանի…

1 ժամ ago