«Հրապարակ». Ուսուցիչների տրանսպորտի փոխհատուցման հետ կապված քրեական գործ է քննվում

«Հրապարակ». Ուսուցիչների տրանսպորտի փոխհատուցման հետ կապված քրեական գործ է քննվում

Sat, 02 May 2026 11:15:47 +0400


2023-2024 թվականներին Հայաստանի հանրակրթական դպրոցներում աշխատանքից ազատեցին միջին մասնագիտական, մանկավարժական եւ այլ կրթություն ունեցող ուսուցիչներին, ովքեր բուհի դիպլոմ չունեին, չնայած նրանցից շատերը դպրոցներում մանկավարժական աշխատանքի հաջողված փորձ ունեին։ Այդ պատճառով ՀՀ հանրակրթական դպրոցներում աշխատանքից ազատվեց մոտ 1350 ուսուցիչ։ Բարձրագույն ուսումնական հաստատության դիպլոմ չունենալու համար աշխատանքից ազատվեցին երկարամյա փորձ ունեցող ուսուցիչներ, այն դեպքում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բուհի դեպլոմ չունի, Հայաստանում համայնքների ղեկավարներ, մարզպետարանների պաշտոնյաներ են պաշտոնավարում՝ չունենալով բարձրագույն կրթություն։ Բուհի դիպլոմ չունենալու պատճառով Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում աշխատանքից ազատվեց 55 ուսուցիչ, որոնց զգալի մասն աշխատում էր սահմանամերձ, հեռավոր գյուղերում։ Այդ պատճառաբանությամբ ուսուցիչների կրճատման հետեւանքով սահմանամերձ, հեռավոր, փոքր գյուղերում ուսուցիչների թափուր հաստիքներ առաջացան, եւ այդ պակասը լրացրին այլ բնակավայրերում ապրող ուսուցիչներով։ Նրանց տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում էին պետական բյուջեից։ Պետբյուջեից ֆինանսավորվում էին նաեւ այլ բնակավայրերի դպրոցների ավագ դասարաններ հաճախող աշակերտների տրանսպորտային ծախսերը։ Սակայն 2025-2026 ուսումնական տարվա սկզբից դադարեցվեց պետբյուջեից ուսուցիչների ու աշակերտների տրանսպորտային ծախսերի փոխհատուցումը։

Ապրիլի 17-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին տեղեկատվական հարցում եմ արել․ «2025թ․ սեպտեմբերից դադարեցվել է այլ բնակավայրերի հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչներին ու այլ բնակավայրերի դպրոցներ հաճախող աշակերտներին տրանսպորտային ծախսերի պետական բյուջեից փոխհատուցումը։ Ե՞րբ է վերսկսվելու այդ գումարների փոխհատուցումը։ 2026թ․ պետբյուջեով որքա՞ն գումար է հատկացված այդ նպատակով»։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի ստորագրությամբ պատասխանում նշված է․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն իրականացված ստուգողական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են խախտումներ. նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացվել են համալիր ստուգումներ: Հաշվի առնելով վերոգրյալը՝ մանկավարժական աշխատողներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցումը ժամանակավոր դադարեցվել էր: Ֆինանսավորումն արդեն իսկ վերականգնվել է նախորդ տարվանից՝ բացառությամբ մի քանի խնդրահարույց դեպքերի։ ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 28-ի N 1242-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ բոլոր շահառուների համար ԿԳՄՍ նախարարության 2026 թվականի բյուջեում նախատեսված են ֆինանսական համապատասխան միջոցներ»:

ԿԳՄՍ փոխնախարարը չի պատասխանել հարցին, թե 2026 թվականին որքան գումար է նախատեսված ուսուցիչների ու աշակերտների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մտադիր են ծխախոտի վաճառքը թույլատրել միայն անձնագրով

Մտադիր են ծխախոտի վաճառքը թույլատրել միայն անձնագրով Sun, 11 Oct 2026 00:15:53 +0400 Թուրքիան կարող…

6 ժամ ago

Ջեք Նիքոլսոնի հայտնի կացինը կհանվի աճուրդի

Ջեք Նիքոլսոնի հայտնի կացինը կհանվի աճուրդի Sat, 10 Oct 2026 23:30:15 +0400 Այն հայտնի կացինը,…

7 ժամ ago

Ինչպես պայքարել կրկնվող տագնապահարույց երազների դեմ․ խորհուրդներ է տալիս հոգեբանը

Ինչպես պայքարել կրկնվող տագնապահարույց երազների դեմ․ խորհուրդներ է տալիս հոգեբանը Sat, 10 Oct 2026 23:00:13…

8 ժամ ago

Քանի դեռ իշխանության ձախողումները քաղաքական հետևանքներ չեն ունենում, համակարգային խնդիրները չեն վերացվի

Քանի դեռ իշխանության ձախողումները քաղաքական հետևանքներ չեն ունենում, համակարգային խնդիրները չեն վերացվի Sat, 10 Oct…

8 ժամ ago

«Աստղային պատերազմների» հերոսի լուսային սուրը հանվել է աճուրդի

«Աստղային պատերազմների» հերոսի լուսային սուրը հանվել է աճուրդի Sat, 10 Oct 2026 22:30:07 +0400 «Աստղային…

8 ժամ ago

Թուրքիայում 15 տարեկանից ցածր երեխաներին կարգելվի օգտվել սոցցանցերից

Թուրքիայում 15 տարեկանից ցածր երեխաներին կարգելվի օգտվել սոցցանցերից Sat, 10 Oct 2026 22:15:32 +0400 Նոյեմբերի…

8 ժամ ago