171 հազար դրամ եկամուտ է ստացել, բայց 7,4 մլն նվիրաբերել է կուսակցությանը

171 հազար դրամ եկամուտ է ստացել, բայց 7,4 մլն նվիրաբերել է կուսակցությանը

Sat, 02 May 2026 15:15:19 +0400


ԱԺ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած «Հայաստանի շնորհապետական» կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանը 2025թ-ի հայտարարագրում ներկայացրել է 2015թ-ի արտադրության Տոյոտա մակնիշի մեքենա, որը ձեռք է բերել 2021թ-ին։ Որպես եկամուտ հայտարարագրել է 171 հազար 375 դրամ, որից 150 հազար դրամը ստացել է «Մխիթարյան» կրթահամալիրից, 12 հազար դրամը՝ ԳԱԱ-ից, իսկ 9 հազար 375 դրամը՝ Սլավոնական համալսարանից։ Հայտարարագիրը ներկայացնելու պահի դրությամբ ունեցել է 1 մլն 178 հազար 946 դրամ վարկ։ Սիմոնյանը ունեցել է նաև 12 մլն դրամ կանխիկ գումար։ Սիմոնյանը չի հայտարարագրել անշարժ գույք կամ այլ եկամուտներ, սակայն կուսակցության հաշվին միլիոններ է փոխանցել։

Հայաստանի շնորհապետական կուսակցության 2025թ-ի հայտարարագիրն ուսումնասիրեցինք, պարզելու, թե ինչպես են գոյանում կուսակցության դրամական միջոցները։ Այսպես՝ 8 մլն 71 հազար 500 դրամ կուսակցությունը նվիրատվություն է ստացել, ևս 550 հազար 500 դրամ գոյացել է անդամակցության վճարից։ Հատկանշական է, որ այս գումարի գերակշիռ մասը փոխանցել է Գուրգեն Սիմոնյանը։ Վերջինս 8 անգամ փոխանցում է արել, ընդհանուր 7 մլն 420 հազար դրամ։ Վերջին փոխանցումը արել է դեկտեմբերի 24-ին՝ 5 մլն 170 հազար դրամ։ Նա նաև 18 հազար դրամ անդամակցության վճար է փոխանցել կուսակցության հաշվին։

Այս գումարից 55 հազար 778 դրամը վճարել են կոմունալ ծառայությունների դիմաց, իսկ 3 մլն 93 հազար դրամը՝ անշարժ գույք ձեռք բերելու համար։ Այլ ծախսերի համար հատկացվել է 18 հազար 950 դրամ։

Նկատենք, որ Գուրգեն Սիմոնյանը, չունենալով մեծ եկամուտներ, ունենալով վարկեր, կուսակցությանը գրեթե 7,4 մլն դրամ գումար է փոխանցել։ Կուսակցությունը նախորդ տարի անցկացրել է համագումար, ևս մեկ համագումար էլ ունեցել է այս տարի՝ մարտի 21-ին։ Այս օրերին կուսակցության ներկայացուցիչները մարզային այցեր են իրականացնում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դասախոսը դատարանում հաղթել է քոլեջի տնօրինությանը, սակայն նրան ազատել են աշխատանքից

Դասախոսը դատարանում հաղթել է քոլեջի տնօրինությանը, սակայն նրան ազատել են աշխատանքից Mon, 31 Aug 2026…

10 րոպե ago

Փարիզում ցուցադրվում են Բաքվում պատանդառված 19 հայ քաղաքական բանտարկյալների դիմանկարները

Փարիզում ցուցադրվում են Բաքվում պատանդառված 19 հայ քաղաքական բանտարկյալների դիմանկարները Mon, 31 Aug 2026 15:32:05…

23 րոպե ago

Կրքերը թեժանում են․ Արաղչին «օձ» է անվանել Իսրայելի վարչապետին

Կրքերը թեժանում են․ Արաղչին «օձ» է անվանել Իսրայելի վարչապետին Mon, 31 Aug 2026 15:30:14 +0400…

25 րոպե ago

Ինչ են քննարկել Փաշինյանը և Ալիևը․ մանրամասներ

Ինչ են քննարկել Փաշինյանը և Ալիևը․ մանրամասներ Mon, 31 Aug 2026 15:16:16 +0400 Հայաստանի Հանրապետության…

39 րոպե ago

Ավելի քան 200 պատանի աշխարհի 15 երկրից. Team-ի ավանդական աջակցությամբ անցկացվեց ամենամյա Թումո ճամբարը

Ավելի քան 200 պատանի աշխարհի 15 երկրից. Team-ի ավանդական աջակցությամբ անցկացվեց ամենամյա Թումո ճամբարը Mon,…

44 րոպե ago

Պատմական Կարսում բարձրացվեց Հայոց եռագույնը. Մհեր Ղարիբյանը՝ առաջին տեղում

Պատմական Կարսում բարձրացվեց Հայոց եռագույնը. Մհեր Ղարիբյանը՝ առաջին տեղում Mon, 31 Aug 2026 15:05:12 +0400…

50 րոպե ago