Եթե ընդդիմությունը հաղթի, մեր ձայները գնալու են ընդդիմությանը, այլ ոչ թե իշխանություններին

Եթե ընդդիմությունը հաղթի, մեր ձայները գնալու են ընդդիմությանը, այլ ոչ թե իշխանություններին

Sat, 02 May 2026 17:15:09 +0400


«Հրապարակի» զրուցակիցը ՀԱԿ ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն է։

– Պարոն Խաչատրյան, կան տեսակետներ, կարելի է ասել նաև հանրային որոշակի պահանջ՝ քանի որ այս ընտրությունները ճակատագրական են ու վճռորոշ, այն ուժերը, ովքեր չեն հաղթահարելու անցողիկ շեմը, ասում են, որ ճիշտ կլինի նրանք ինքնաբացարկ հայտնեն և ձայներ չփոշիացնեն։ Տեսակետներ կան, որ փոշիացված ձայները օգնելու են Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա հեշտությամբ վերարտադրվի։ ՀԱԿ-ը հնարավո՞ր է ընտրություններին չմասնակցի՝ հետևելով հանրային այս պահանջին։

– Սա բավականին լուրջ հարց է։ Ես հանրային պահանջ ասվածը չակերտների մեջ կվերցնեի։ Ո՞ւր ուժերը, ովքե՞ր են հանրային պահանջ ներկայացնում։ Նրանք ի՞նչ առնչություն ունեն քաղաքականության հետ։ Ես գիտեմ, որ պրոֆեսոր Խաչիկյանն է այդ մասին խոսել, դա նրա գաղափարն է, որից մեծապես օգտվում են բացառապես իշխանությունները։ Մենք ի՞նչ անենք, ինչնաբացարկ հայտնենք, և դո՞ւրս գանք, թողնելով, որ Նիկոլն իր խաղաղության կեղծ օրակարգը փաթաթի ժողովրդի վրա։ Ո՞վ պետք է խաղաղությունից խոսի, Ռոբերտ Քոչարյա՞նը, որը ստատուս քվոյի ջատագովներից մեկն էր, թե՞ Ծառուկյա՞նը, որը հայտարարում էր, թե Արցախի հարցը լուծված է և չկա Արցախի հարց։ Ո՞վ պետք է ասի ճշմարտությունը ժողովրդին։ Քաղաքականությունը միայն քվեն չէ, քաղաքականությունը նաև ասելիք է, որը կարող է քվե դառնալ։ Բոլոր սոցհարցումները ցույց են տալիս, որ հասարակության 30 տոկոսից ավելին, գրեթե՝ 40 տոկոսը կամ հիասթափված է, կամ ապատիայի մեջ է, անտարբեր է, չկողմնորոշված է և այլն։

– Բայց ենթադրենք ՀԱԿ-ը ստանում է 20-30 հազար քվե և չի հաղթահարում անցողիկ շեմը, արդյո՞ք այդ ձայները չեն փոշիացվում, ինչն էլ Նիկոլ Փաշինյանի ցանկությունն է։

– Ինչի՞ց ելնելով են այդպես ասում։ Նախ ասում են, որ հարցումների համաձայն՝ ընդդիմությունն առաջ է իշխանություններից, խոսքը՝ անցողիկ ընդդիմության մասին է, հիմա եթե մենք չենք մասնակցում ընտրություններին, դրանից ի՞նչ է փոխվում։ Մեզ ձայն տվողները, Ռոբերտ Քոչարյանին երբեք ձայն չեն տալու, մեզ ձայն տվողները գնում են իրական խաղաղության ետևից։ Մեզ քվե տվող քաղաքացիները իսկապես կարևորում են խաղաղության օրակարգը։ Մարդիկ նախորդ ընտրություններին նախկինների վերադարձից վախեցան, այժմ էլ կվախենան պատերազմի հեռանկարից և ձայն կտան Նիկոլ Փաշինյանին, դա՞ են ուզում։ Շատ մեծ հարց է, թե մեր մասնակցելու դեպքում ում ենք օգնելու, Փաշինյանից խլելով քիչ թե շատ հասկացող մարդկանց քվեները, այն մարդկանց քվեները, ովքեր իսկապես ցանկանում են խաղաղության հասնել։ Մյուս կողմից էլ, եթե պնդում են, որ ընդդիմության քվեները ավելի շատ են, քան Նիկոլ Փաշինյանի ձայները, ապա դա նշանակում է, որ օրինակ մեր 20 հազար քվեն ավելացվելու է ընդդիմության քվեներին։ Համամասնության կարգով այդպես է լինում։ Եթե ընդդիմությունը ավելի շատ ձայն հավաքի՝ առաջին փուլում, դա նշանակում է, որ մենք ընդդիմության ձայներն ենք ավելացնելու։ Ենթադրենք Նիկոլը 25 տոկոս ձայն է հավաքում, իսկ ընդդիմությունը՝ 35։ Մեր ձայների 25 տոկոսը գնալու է Նիկոլին, 35 տոկոսը՝ ընդդիմությանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ծառայում են իրենց պատգամավոր ու պաշտոնյա սարքող անձին, որը բոլորովին այլ պահանջներ է նրանց առաջ դնում…

Ծառայում են իրենց պատգամավոր ու պաշտոնյա սարքող անձին, որը բոլորովին այլ պահանջներ է նրանց առաջ…

2 ժամ ago

Իսրայելը չի համաձայնել

Իսրայելը չի համաձայնել Tue, 04 Aug 2026 23:50:08 +0400 Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է,…

4 ժամ ago

Մահացել է Հարություն Քուշկյանի մայրը

Մահացել է Հարություն Քուշկյանի մայրը Tue, 04 Aug 2026 23:36:25 +0400 Խոր վշտով տեղեկացնում ենք,…

4 ժամ ago

Հայկ Դեմոյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Հայկ Դեմոյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Tue, 04 Aug 2026 23:30:30 +0400 Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի…

4 ժամ ago

Պետության անջատումը Եկեղեցուց չի նշանակում Եկեղեցու անջատում Հայրենիքից ու Ժողովրդից

Պետության անջատումը Եկեղեցուց չի նշանակում Եկեղեցու անջատում Հայրենիքից ու Ժողովրդից Tue, 04 Aug 2026 23:15:56…

5 ժամ ago

Գտնվել է Coca-Cola-ի նախնական բաղադրատոմսը

Գտնվել է Coca-Cola-ի նախնական բաղադրատոմսը Tue, 04 Aug 2026 23:00:58 +0400 Ֆլորենցիայի Սան-Մարկո վանքի վանահայր,…

5 ժամ ago