2 հակադիր կարծիք ու 2 հակոտնյա հանրություն

2 հակադիր կարծիք ու 2 հակոտնյա հանրություն

Tue, 22 Sep 2026 09:00:09 +0400


Անկախության օրվա երկու իրարամերժ գնահատականներ էին երեկ սավառնում Հայաստանի Հանրապետության օդում: Մեկը գույներով ու տոնական համերգով ոգեւորվածների գնահատականն էր` հանրության իշխանամերձ հատվածի կողմից բարձրաձայնվող, որը բացառապես հիացմունք, ուրախություն, ինչ-որ աներեւակայելի ձեռքբերումների մասին էր խոսում: Մյուսը վտանգված անկախության համար տագնապած, կորուստներն ու ձախողումներն արձանագրող հանրության տեսակետն էր, հանրություն, որը հստակ տեսնում է, թե ինչ մանիպուլյացիաների ու կեղծ ուրախության միջով է անցնում այդ համոզմունքը:

Իհարկե, պետք չէ մարդկանց մեղադրել, որ չեն գիտակցում, թե ինչքան փխրուն եւ խախուտ են մեր պետականությունն ու մեր անկախությունն այսօր, թե ինչքան է մեծացել մեր կախումը մեր թշնամի երկրներից, եւ ինչպես են նրանք ամենօրյա ռեժիմով մեզ` մեր իշխանություններին թելադրում իրենց կամքը: Պետք չէ մեղադրել, քանզի «չտեսնողների» մի մասն ուղղակի կաշկանդված է ճշմարտությունը տեսնելու եւ բարձրաձայնելու հարցում, իսկ մյուս մասը գրագիտության եւ գիտելիքի պակասի, դյուրահավատության, իշխանական ամբիոններից լսածը հալած յուղի տեղ ընդունելու պատճառով դա չի տեսնում: Առհասարակ, վերջին տարիներին մեծ թվով լեգենդներ ու առասպելներ խորտակվեցին մեզանում: Մեկը մեր ազգի խելացի, խորաթափանց, իմաստուն լինելու մասին առասպելն էր:

Արդեն դժվարանում եմ նշել, թե մեր ազգի որ մասն է կազմում խելացի ու խորաթափանց հատվածը, որը՝ դեպքերը վերլուծելու, իրադարձություններից հետեւություններ անելու ունակություն ունի: Բայց այն, որ մեր ազգի մեջ կան այսքան շատ դյուրահավատներ եւ կույրեր, բոլորովին չի խոսում հայի հավաքական խելքի մասին: Կամ էլ խոսում է այն մասին, որ մեր ազգի խելացի հատվածն ակտիվ չէ, սրտացավ չէ, իր գաղափարները տարածող ու հանրայնացնող չէ, այլ պասիվ, խոհանոցներում բողոքող եւ անգրագետ հատվածին ենթակա մի հանրույթ է: Այս հատվածը չնայած վտանգները զգում եւ հասկանում է, որ բոլորս մի նավակում ենք, այսինքն` կործանվելիս միայն տգետներն ու հիմարները չեն կործանվելու, այլ մենք՝ բոլորս միասին, բայց լռում է, համակերպվում, հաշտվում եւ սպասում: Երեւի ինչ-որ հրաշքի հույսով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Էրդողան» տապանաքար՝ թուրքական հայտնի հեռուստասերիալում

«Էրդողան» տապանաքար՝ թուրքական հայտնի հեռուստասերիալում Tue, 22 Sep 2026 09:30:29 +0400 Թուրքիայի Սիլիվրիի հանրապետական դատախազությունն…

14 րոպե ago

«Հրապարակ». Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը

«Հրապարակ». Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը Tue, 22 Sep 2026 09:15:18 +0400…

29 րոպե ago

Մոսկվայից կրկին մեղադրանքներ են հնչում Հայաստանի իշխանությունների հասցեին

Մոսկվայից կրկին մեղադրանքներ են հնչում Հայաստանի իշխանությունների հասցեին Tue, 22 Sep 2026 09:03:37 +0400 Հայաստանի…

41 րոպե ago

«Հրապարակ». Սյունիքում ՔՊ-ին հաջողվեց ջարդել ընդդիմադիր ողնաշարը

«Հրապարակ». Սյունիքում ՔՊ-ին հաջողվեց ջարդել ընդդիմադիր ողնաշարը Tue, 22 Sep 2026 08:45:14 +0400 Կիրակի օրն…

59 րոպե ago

«Հրապարակ». Որ ուժի համայնքապետի թեկնածուն կլինի Գևորգ Փարսյանը

«Հրապարակ». Որ ուժի համայնքապետի թեկնածուն կլինի Գևորգ Փարսյանը Tue, 22 Sep 2026 08:15:05 +0400 Մենք…

1 ժամ ago

«Հրապարակ». Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են

«Հրապարակ». Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են Tue, 22 Sep 2026 08:10:43 +0400…

2 ժամ ago