ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո արցախցի կնոջ բուժումը վճարովի է դարձել․ Անժելիկան օգնության կարիք ունի

ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո արցախցի կնոջ բուժումը վճարովի է դարձել․ Անժելիկան օգնության կարիք ունի

Sat, 02 May 2026 17:45:54 +0400


Արցախցի 43-ամյա Անժելիկա Սարգսյանը 44-օրյա պատերազմի ժամանակ զորամասում է աշխատելիս եղել և ներգրավված է եղել պատերազմական գործողություններին, նաև զոհերի դիերի հավաքելուն է մասնակցել, ինչն էլ ծանր հոգեբանական հետևանքներ է թողել նրա մոտ։ «Սկզբում, որ ասեմ վախեցել եմ՝ չէ, բայց հետո նստվածք է տվել, հոգեկան ծանր վիճակում եմ հայտնվել, ամիսներ շարունակ հոգեբանի հետ եմ աշխատել, տեսիլքներ ունեի։ Այդ կրիտիկական փուլն անցավ, մտածում էի, որ հաղթահարել եմ, բայց դրանից հետո ինձ մոտ շաքար հայտնաբերվեց, հետո սրտի խնդիր ունեցա, հիմա ինձ մոտ անեմիա է, գնացի ստուգման, մի փուլ դեղեր ստացել եմ, բայց հիմա դեղերի համար պետք է վճարեմ։ Բայց վերջին 1,5 ամիսը ջերմություն եմ ունենում, հիմա պետք է ԿՏ և ՄՌՏ հետազոտություններ անցնեմ, դրա համար 150-200 հազար գումար է անհրաժեշտ, հստակ չգիտեմ արժեքները հետազոտության, քանի որ գումար չեմ ունեցել, որ արժեքներով հետաքրքրվեմ»,- մեզ հետ զրույցում պատմեց Անժելիկան։

Անժելիկայի խոսքով՝ մինչև ՀՀ քաղաքացիություն ընդունելը անվճար մի շարք հետազոտություններ ու բուժումներ է անցել, իսկ քաղաքացիություն ընդունելուց հետո պետք է ամեն ինչի համար վճարի, կամ էլ 200 հազարից ավել աշխատավարձով գրանցված աշխատող լինի, որպեսզի բժշկական ապահովագրությունից օգտվի։ Սակայն այս պահին աշխատել չի կարող, քանի որ խնամքին ունի հաշմանդամություն ունեցող տատիկ․ «Ես ու տատիկս ենք ապրում Դրախտիկում, դեռ լավ է, որ վարձ չենք տալիս, այս տունը կար, եկել ենք, օգնություն են տվել, մի քիչ վերանորոգել, ապրում ենք։ Տատիկն էլ է Արցախից, բայց ՀՀ քաղաքացիությունը ստացել է էլի, ինքը պատերազմի ժամանակ ինֆարկտ է տարել վախից, 85 տարեկան է, դեղեր կան, որ անվճար ստանում ենք։ Դրանք էժան դեղերն են, իսկ հիմնական դեղերը, որոնք օգտագործում է՝ մոտ 40 հազար դրամի, դրանք պետք է գնենք։ Տատիկի թոշակը իր դեղերին անգամ չի հերիքում, հիվանդանոցը թանկանոց դեղերը չի տալիս, տալիս են հիմնականում միզամուղը, ճնշման դեղը, բայց հիմնականները հիվանդանոցը ասում է՝ մենք չունենք, կտրոն է տալիս, որ դեղատնից ստանանք, բայց դեղատանն էլ են ասում, որ չունենք։ Դեղ կա, որ ես գնելու համար հասնում եմ Երրորդ մաս, քանի որ այլ տեղեր չեն վաճառում»։

Անժելիկային օգնել ցանկացողները կարող են փոխանցում կատարել Ակբա բանկում բացված 5181800001770133 հաշվեհամարին, ստացող՝ Anzhelika Sarkisyan։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մահացել է Պաուլ Բուտկևիչը․ ինչով էր հայտնի

Մահացել է Պաուլ Բուտկևիչը․ ինչով էր հայտնի Sat, 13 Jun 2026 12:00:16 +0400 84 տարեկանում…

11 րոպե ago

«Հրապարակ». Զինծառայողները դատի են տվել Սուրեն Պապիկյանին

«Հրապարակ». Զինծառայողները դատի են տվել Սուրեն Պապիկյանին Sat, 13 Jun 2026 11:45:14 +0400 Վերջին 3…

26 րոպե ago

Ռուսաստանի հերթական մահացու գիշերը․ ՊՆ-ն մանրամասնում է

Ռուսաստանի հերթական մահացու գիշերը․ ՊՆ-ն մանրամասնում է Sat, 13 Jun 2026 11:30:26 +0400 Կուբանում ուկրաինական…

41 րոպե ago

«Հրապարակ». 2018-ին քարոզում էր գալ ու իր օգտին քվեարկել, 2026-ին  պարզվեց` դա քրեական հանցագործություն է

«Հրապարակ». 2018-ին քարոզում էր գալ ու իր օգտին քվեարկել, 2026-ին  պարզվեց` դա քրեական հանցագործություն է…

56 րոպե ago

Հայաստանում ձերբակալել են Միխայիլ Վերբիցկիին

Հայաստանում ձերբակալել են Միխայիլ Վերբիցկիին Sat, 13 Jun 2026 11:00:07 +0400 Բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Վերջին 1 տարում Շիկահողում հատումները պարբերական են եւ չեն դադարել

«Հրապարակ»․ Վերջին 1 տարում Շիկահողում հատումները պարբերական են եւ չեն դադարել Sat, 13 Jun 2026…

1 ժամ ago