Գողացել են Չեխիայում Հայաստանի դեսպանի չհրկիզվող պահարանը

Գողացել են Չեխիայում Հայաստանի դեսպանի չհրկիզվող պահարանը

Sun, 03 May 2026 14:30:41 +0400


Irozhlas կայքը գրում է, որ Պրահայում գողացել են Չեխիայում Հայաստանի դեսպանի չհրկիզվող պահարանը։ Համաձայն հաղորդման, դեպքը տեղի է ունեցել 25 թվականի դեկտեմբերի իննին։ Սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն հիմա։

Մի քանի ամիս շարունակ, չեխական ոստիկանությունը անարդյունք փորձել է գտնել գողերին, որոնք, համաձայն կայքի հաղորդման, եղել են երկու հոգի։ Նրանք կարողացել են մուտք գործել դեսպանատան տարածք, շանթարգելի միջոցով։ Գողերը մուտք են գործել դեսպանի աշխատասենյակ, կոտրել նրա աշխատասեղանի դարակները եւ գտել չհրկիզվող երկու պահարաններ, որոնք գտնվել են աշխատասենյակում եւ կից սենյակում, որը դեսպանի հանգստի սենյակն է եղել։

Գողերը տարել են այդ երկու պահարաններից մեկը։ Ոստիկանությունը այն հայտնաբերել է հաջորդ օրը՝ դեսպանատան մոտակայքում։ Չարագործները չեն կարողացել բացել սեյֆը։ Պարունակությանը որեւէ կերպ ձեռք չեն տվել։

Պատճառվել է 18 հազար կրոնի վնաս։ Հայաստանի դեսպանությունը կատարվածը որեւէ կերպ չի մեկնաբանել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թագավորի զարմուհին երեխա է ունեցել

Թագավորի զարմուհին երեխա է ունեցել Thu, 06 Aug 2026 21:30:29 +0400 Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ…

21 րոպե ago

Վտանգավոր շրջադարձ՝ հայոց պատմության մեջ․ Ամստերդամ

Վտանգավոր շրջադարձ՝ հայոց պատմության մեջ․ Ամստերդամ Thu, 06 Aug 2026 21:28:42 +0400 Միջազգային իրավապաշտպան, փաստաբան…

22 րոպե ago

Փոփոխություն է տեղի ունենալու ավտոբուսային երթուղիներում

Փոփոխություն է տեղի ունենալու ավտոբուսային երթուղիներում Thu, 06 Aug 2026 21:23:48 +0400 Երևանի քաղաքապետարանից հայտնում…

27 րոպե ago

Իշխանությանը բան չունեմ ասելու, ընդդիմությանն ասելիքս անձամբ եմ ասում

Իշխանությանը բան չունեմ ասելու, ընդդիմությանն ասելիքս անձամբ եմ ասում Thu, 06 Aug 2026 21:15:12 +0400…

36 րոպե ago

«Բարգավաճ Հայաստան»-ը վաղը Վաղարշապատում կլինի՝ ի աջակցություն Վեհափառի և եպիսկոպոսների

«Բարգավաճ Հայաստան»-ը վաղը Վաղարշապատում կլինի՝ ի աջակցություն Վեհափառի և եպիսկոպոսների Thu, 06 Aug 2026 21:13:12…

38 րոպե ago

«Ուժեղ Հայաստան»-ը վաղը Վաղարշապատում կլինի՝ ի աջակցություն Վեհափառի և եպիսկոպոսների

«Ուժեղ Հայաստան»-ը վաղը Վաղարշապատում կլինի՝ ի աջակցություն Վեհափառի և եպիսկոպոսների Thu, 06 Aug 2026 21:09:35…

41 րոպե ago