Ավտորիտար երկիր Հայաստանս

Ավտորիտար երկիր Հայաստանս

Sun, 03 May 2026 16:45:33 +0400


Ժողովրդավարական երկրներում ընտրություններով իշխանության փոխվելն անհրաժետ պայման է: Կամ, ինչպես ընդունված է ասել, ժողովրդավարության ալֆան և օմեգան: Հենց դրանով են դրանք տարբերվում ավտորիտար երկրներից:

Ավտորիտարներում ևս ընտրություններ են անցկացվում, բայց դրանք ձևական բնույթ են կրում: Դրանցում ևս սովորաբար գոյություն ունի բազմակուսակցական համակարգ, բայց դա ևս ձևական է: Ու այդ պատճառով էլ, ասենք, աֆրիկյան ավտորիտար պետություններում երբ որևէ անձ ինչ-որ ձևով իշխանության է հասնում՝ երբեմն տասնամյակներով պահում է այն: Մինչև իր մահը կամ մինչև այն պահը, երբ մեկ ուրիշին է հաջողվում նրանից գրավել իշխանությունը: Ու այդպես շարունակվում է նույն շրջապտույտը: Իսկ ընթացքում իշխանություն ունեցողն այն պահպանելու նպատակով սեփական երկրի քաղաքացիներին կա՛մ փորձում է կաշառել և կա՛մ սպառնալ նրանց ներքին պատերազմով և այլ արհավիրքներով՝ եթե ինքը չվերընտրվի: Եվ, ավելի շատ, փորձում է կիրառել երկուսը միասին:

«Ժողովրդավարության բաստիոնի» անվան ներքո Հայաստանում առկա է ավտորիտարիզմի իշխանության պահպանման թե՛ առաջին և թե՛ երկրորդ տարբերակը: Առաջին տարբերակը դրսևորվում է ինչպես համապետական, այնպես էլ տեղական մակարդակներում: Առաջինի դեպքում մենք տեսնում ենք կենսաթոշակառուների թոշակների ավելացումը և նրանց համար անվճար առողջապահական ապահովագրության ներդրումը: Երկրորդի դեպքում առկա է տեղական ՔՊ-ական իշխանիկների ինքնագործունեությունը, ինչն արգելված է հենց ՔՊ-ականների կողմից սահմանված օրենսդրությամբ: Երկրորդ դեպքի ամենաթարմ օրինակը Թալինի ՔՊ-ական համայնքապետ Սափեյան Տավրոսն է: Ով սոցիալական աջակցության անվան ներքո համայնքապետական գումարներ է բաշխում թե՛ գործարարներին և թե՛ հատկապես անհատներին (hraparak.am):

Անցնենք պետական մակարդակով ընտրողներին սպառնալու երևույթին: Դա, բառիս բուն իմաստով, անբարոյականություն է՝ դրսևորված պետության ղեկավարի մակարդակով: Դա միաժամանակ ապապետական գործողություն է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման խոսույթ առկա է նաև թշնամական երկրում: Ինչպես բազմաթիվ այլ հարցերում՝ այս հարցում ևս պաշտոնական Բաքվի և Երևանի խոսույթները նույնական են: Ինչն, իհարկե, հունիսի 7-ին ԱԺ ընտրությունների հիման վրա կատարվելիք իշխանափոխությունից հետո կստանա իրավական գնահատական:

Դա միաժամանակ կհամարվեր անօրինական գործողություն՝ եթե նախկինները կանխատեսելու շնորհքով օժտված լինեին ու պատկերացնեին, որ հնարավոր է նման բան պատահեր: Բայց քանի որ օրենքները սովորաբար մշակվում են ոչ անմեղսունակության հիմքով, ապա նախկիններն էլ նման երևույթ կանխատեսել չէին կարող: Որպեսզի սպառնալիքն իրավական առումով սահմանվեր որպես հանցագործություն և դասվեր հակապապետական վարքի շրջանակում: Այդ բացթողումն, իհարկե, անպայման լուծվելու է, որպեսզի ապագայում որևէ իշխանավորի մտքով չանցնի նման ձևով վերարտադրվելու հնարավորությանը դիմելը:

Մեզանում տիրող այս իրավիճակը կարելի է պատկերացնել որպես ինքնատիպ տրագիկոմեդիա: Հենց ինքնատիպ, քանի որ սովորականի դեպքում բեմում կատարվող անցքերը հանդիսատեսի համար միաժամանակ և՛ ողբերգություն են, և՛ կատակերգություն: Բայց այն, ինչ կատարվում է մեզանում, մեզ համար միայն ու միայն ողբերգություն է: Իսկ մեր թշնամիների և հատկապես արևելքից թշնամու համար՝ զուտ կատակերգություն է: Ու մենք այդ առումով ոչինչ չենք կարողացել անել հինգուկես տարի: Եվս այդքան ժամանակ չենք կարողանալու՝ եթե հունիսի 7-ին մեզ չհաջողվի իշխանությունից հեռացնել Փաշինյանին ու նրա կուսակցությանը:

Այս երկու օրերին Հայաստան այցելած եվրոպացիները երևի տեղյակ չեն, որ նախկինների ժամանակ գություն ունեցած անցումային փուլի պետությունը Փաշինյանի օրոք վերածվել է ոչ թե ժողովրդավարական, այլ ավտորիտար երկրի: Ու դա պետք է բացատրել խեղճ եվրոպացիներին, այլապես իրենք միամիտ-միամիտ Փաշինյանի կողջունեն որպես ժողովրդավարական երկրի խիզախ առաջնորդի: Ու ապագայում ծաղրի կարժանանան իրենց երկրների պատմաբանների կողմից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Աշոտ Մինասյանը որպես հայրենիքի նվիրյալ կշարունակի մնալ ճաղերի հետևում

Աշոտ Մինասյանը որպես հայրենիքի նվիրյալ կշարունակի մնալ ճաղերի հետևում Thu, 30 Jul 2026 20:30:41 +0400…

10 րոպե ago

ՌԴ-ում սկանդակային ձերբակալություններ են․ այս անգամ՝ միլիարդատեր է

ՌԴ-ում սկանդակային ձերբակալություններ են․ այս անգամ՝ միլիարդատեր է Thu, 30 Jul 2026 20:15:06 +0400 РБК-ի…

26 րոպե ago

Վերանորուգում ենք, պետք է արդարանա՞նք դրա համար․ Փաշինյանը՝ երկաթուղու մասին

Վերանորուգում ենք, պետք է արդարանա՞նք դրա համար․ Փաշինյանը՝ երկաթուղու մասին Thu, 30 Jul 2026 20:00:20…

40 րոպե ago

9 էջանոց նամակ էր գրել․Վահեի հայրը մանրամասներ է հայտնել

9 էջանոց նամակ էր գրել․Վահեի հայրը մանրամասներ է հայտնել Thu, 30 Jul 2026 19:50:45 +0400…

50 րոպե ago

Դուրովը հիմա էլ «ահաբեկիչների և ծայրահեղականների» ցուցակում է ներառվել

Դուրովը հիմա էլ «ահաբեկիչների և ծայրահեղականների» ցուցակում է ներառվել Thu, 30 Jul 2026 19:45:44 +0400…

55 րոպե ago

Համաշխարհային ինչ դեմքեր են հրավիրված Ջորջինայի ու Ռոնալդուի հարսանիքին

Համաշխարհային ինչ դեմքեր են հրավիրված Ջորջինայի ու Ռոնալդուի հարսանիքին Thu, 30 Jul 2026 19:30:42 +0400…

1 ժամ ago