Երկուշաբթի , 24 Օգոստոսի 2026

Արցախցիների իրավունքները լրջորեն խախտված են

Արցախցիների իրավունքները լրջորեն խախտված են

Mon, 04 May 2026 11:41:46 +0400


Երևանում անցկացվող եվրոպական առաջնորդների հավաքին զուգահեռ տեղի է ունեցել բողոքի ակցիա, որի մասնակիցները բարձրաձայնել են մի շարք խնդիրներ՝ կապված Արցախի բնակչության իրավունքների և Հայաստանի ներքին իրավիճակի հետ։

Լրագրողների հետ զրույցում Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը նշել է, որ ակցիայի նպատակն է ուշադրություն հրավիրել ինչպես արցախցիների իրավունքների խախտումների, այնպես էլ Հայաստանում ժողովրդավարության հետ կապված հարցերի վրա։

Նրա խոսքով՝ իշխանությունները հայտարարում են ժողովրդավարական արժեքների մասին, սակայն իրականում, իր գնահատմամբ, այդ սկզբունքները խախտվում են։ Բեգլարյանը մատնանշել է մի շարք խնդիրներ՝ խոսելով քաղաքական հետապնդումների, ճնշումների, ատելության խոսքի տարածման և եկեղեցու նկատմամբ գործողությունների մասին։

Նա նաև ընդգծել է, որ, իր կարծիքով, արցախցիների իրավունքները լրջորեն խախտված են, և դրա համար պատասխանատվություն են կրում ինչպես Հայաստանի գործող իշխանությունները, այնպես էլ նրանք, ովքեր անուղղակիորեն աջակցում են այդ գործընթացներին։

Բեգլարյանը նշել է, որ բողոքի ակցիայի մասնակիցները մտադիր են պահանջել, որպեսզի բարձրացված խնդիրները գտնվեն համապատասխան ուշադրության կենտրոնում և ստանան անհրաժեշտ արձագանք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պայքարը շարունակվում է, ոչ ոք դրանից հետ չի կանգնելու․ Գառնիկ Դանիելյան

Պայքարը շարունակվում է, ոչ ոք դրանից հետ չի կանգնելու․ Գառնիկ Դանիելյան Mon, 03 Aug 2026 …