Զելենսկու այցը՝ ինձ տեսեք, ձեր օրը լացեք․․․

Զելենսկու այցը՝ ինձ տեսեք, ձեր օրը լացեք․․․

Mon, 04 May 2026 15:45:14 +0400


Մանկությանս տարիներից մի դիպված եմ հիշում, որը ակամա համեմատում եմ Զելենսկու հայաստանյան այցի հետ։
Մեր բակում ապրում էր ահավոր նիհար, համարյա կմախք, «վախենալու դիմագծերով» մեկը։ Զարհուրելի տեսք ուներ․ երեխեքը սարսափում էին նրանից ու տեսնելիս՝ փախչում։ Երբ կամակորություն էինք անում, մեր ծնողները վախեցնում էին՝ գնալու ենք «ոսկոռ ձյաձյային կանչենք»․․․

Այդ տարիներին, երևի շատերը կհիշեն, երեխեքին ծնողները «գդալով ձկան յուղ էին խմեցնում»։ Սարսափելի հոտ ուներ, չէինք կարողանում խմել։ Երբ դիմադրում էինք, ասում էին՝ հեսա գնանք «Ոսկոռ դյադյային կանչենք»․․․ Վախից իսկույն կուլ էինք տալիս։ Վա՜յ էդ կուլ տալուն․ նույն ձև հետ էինք տալիս։
Հիմա՝ Զելենսկին է։

Լավ նշան է նրա գալը։ Աստված իր ժողովրդի հետ երբեմն նշաններով է խոսում։ Հայաստանի վրա ֆոսֆորային ռումբեր կիրառած ու ժողովրդի ահաբեկման մեջ մեղադրվող Զելենսկին եկել է Հայաստան։ Ողջ Ուկրաինան կրակի մեջ է։ Եվրոպայի ու Արևմուտքի աջակցությամբ իրականացվում է Ռուսաստանին թուլացնելու ծրագիր։ Իսկ թե այդ ծրագրի արդյունքում ուր է հասել Ուկրաինան ու ուկրաինական ժողովուրդը՝ բոլորս տեսնում ենք ու զարհուրում։

Չենք մոռացել, չենք էլ կարողանում ներել Հայաստանի վրա ֆոսֆորային ռումբերի կիրառման պատմությունը։
Հիմա եկել է՝ եվրոպական երկրների ներկայացուցիչների ուղեկցությամբ, ու կարծես լուռ վկայությամբ փորձում է սարսափեցնել մեզ։ Նրա գալը, եթե խելոք ժողովուրդ լինենք, պետք է այսպես ընկալենք՝ ինձ նայեք, ձեր օրը լացեք․․․Եթե Միխեիլ Սաակաշվիլին էլ գար, գուցե պատկերն ավելի ամբողջական ու ուսանելի լիներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ծանր է Փաշինյանի վիճակը

Ծանր է Փաշինյանի վիճակը Tue, 11 Aug 2026 15:15:04 +0400 Ծանր է Նիկոլ Փաշինյանի վիճակը։…

8 րոպե ago

8 միլիարդը չես կարող էմոցիաներով ջնջել

8 միլիարդը չես կարող էմոցիաներով ջնջել Tue, 11 Aug 2026 15:04:23 +0400 «Ուժեղ Հայաստան» դաշինքի…

19 րոպե ago

Վրաստանը Ռուսաստանին թշնամի՞ է համարում

Վրաստանը Ռուսաստանին թշնամի՞ է համարում Tue, 11 Aug 2026 15:00:04 +0400 Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն…

23 րոպե ago

Լքված նորածնին գտած տղամարդը այցելել է հիվանդանոց. ինչ է հայտնի

Լքված նորածնին գտած տղամարդը այցելել է հիվանդանոց. ինչ է հայտնի Tue, 11 Aug 2026 14:54:53…

28 րոպե ago

Ով է ազատվելու զբաղեցրած պաշտոնից

Ով է ազատվելու զբաղեցրած պաշտոնից Tue, 11 Aug 2026 14:52:59 +0400 Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի…

30 րոպե ago

Շուշան Փաշինյանը Սրբուհի Գալյանի մոտ պրակտիկա է անցնում

Շուշան Փաշինյանը Սրբուհի Գալյանի մոտ պրակտիկա է անցնում Tue, 11 Aug 2026 14:50:06 +0400 Անձնական…

33 րոպե ago